Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում

Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում:
Իրանահայ համայնքի տեխնիկական և արհեսագիտական ու առդյունաբերական
լայն հնարավորություններն ու ֆինանսական ներուժը պետք է մոբիլիզացվեն Իրան-Հայաստան
տնտեսական և մշակութային հարաբերությունների և հայ գործարարական շրջանակի համագործակցությունների
ընդլայնմանը, քանի որ միայն ֆինանսական զգալի աղբյուրներով հնարավոր է հայ դատի ուղղությամբ
քարոզչական աշխատանք տանել և հասնել ցանկացած արդյունքի:
Իրանի հայ համայնքի գործարարական դաշտը խոպան է մնացել Հայաստան-Իրան համագործակցության որոշակի բացակայության պատճառով: Այժմ պետք է մտածել Իրանի և Հայաստանի բիզնես դաշտում ներդրում անելով ավելի հզորացնել համայնքի տնտեսական կարողություններն ու հնարավորությունները, որը կարող է խթանել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների արավել ամռապնդմանն ու զարգացմանը: Այս ոլորտում բացակայում է տեսական և գործնական միտումները: Այստեղ է, որ Հայաստանի կառավարությունը, Իրանում ՀՀ դեսպանությունը և համայնքի շահագրգիռ գործարարական շրջանակը համագործակցության եռանկյունի ստեղծելով, պետք է փորձեն Իրանի հայ համայնքի գործարարներին, արհեստավորներին և բիզնեսմեններին ի մի բերելով՝ նրանց ներուժն օգտագործել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իհարկե, դա պետք է կատարվի Իրանի պետության, ֆինանսների և արդյունաբերության նախարարությունների իրազեկությամբ ու համագործակցությամբ: Դրա իրավական և գործադրական մեխանիզմների մասին պետք է ոլորտի փորձագետները ծրագիր մշակեն և մասնագիտական աշխատանք տանել պլանը կյանքի կոչելու համար
Իրանի հայ համայնքի գործարարական դաշտը խոպան է մնացել Հայաստան-Իրան համագործակցության որոշակի բացակայության պատճառով: Այժմ պետք է մտածել Իրանի և Հայաստանի բիզնես դաշտում ներդրում անելով ավելի հզորացնել համայնքի տնտեսական կարողություններն ու հնարավորությունները, որը կարող է խթանել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների արավել ամռապնդմանն ու զարգացմանը: Այս ոլորտում բացակայում է տեսական և գործնական միտումները: Այստեղ է, որ Հայաստանի կառավարությունը, Իրանում ՀՀ դեսպանությունը և համայնքի շահագրգիռ գործարարական շրջանակը համագործակցության եռանկյունի ստեղծելով, պետք է փորձեն Իրանի հայ համայնքի գործարարներին, արհեստավորներին և բիզնեսմեններին ի մի բերելով՝ նրանց ներուժն օգտագործել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իհարկե, դա պետք է կատարվի Իրանի պետության, ֆինանսների և արդյունաբերության նախարարությունների իրազեկությամբ ու համագործակցությամբ: Դրա իրավական և գործադրական մեխանիզմների մասին պետք է ոլորտի փորձագետները ծրագիր մշակեն և մասնագիտական աշխատանք տանել պլանը կյանքի կոչելու համար
Միջպետական
մակարդակում համատեղ նախագծերն, համաձայնագրերն
ու ստորագրված հուշագրերը կյանքի կոչելու անհրաժեշտությունից բացի, առանձնապես նաև
պետք է կարևորության տալ իրանահայ համայնքի մարդկային և ֆինանսական ու արդյունաբերական
ռեսուրսների նպատակաուղղված օգտագործմանը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման
դաշտում: Իրանահայ համայնքում աշխատում է` Իրանահայ
Բիզինես Ֆորումը և Իրանի հայ արհեստավորների միությունը: Իրանահայ Առհեստավորների Միության անդամ են Իրանի արդյունաբերողների
և տեխնիկական արտադրամասերի խոշորագույն կոմբինատների սեփականատերներն ու տնօրենները,
որոնք մասնագիտական մեծ ներուժ ունեն Հայաստանում ներդրում կատարելու համար: Ցավոք
Իրանահայ արհեստավորների, գործարարների և ձեռնարկատերերի
ներուժը բավարար չափով ու կազմակերպված ձևով չի ուղղորդվում Հայաստանում տնտեսական
և արդյունաբերական ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Այս խնդիրը
կարգավորելու համար իրանահայ իրազեկ գործարարները ներկայացրել են հետևյալ առաջարկները.
Հնարավորության դեպքում Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունների
նախաձեռնությամբ Երևանում ստեղծել իրանահայ գործարարների համար խորհրդատվական գրասենյակ,
որտեղ իրանահայ գործարարներին կներկայացվի Հայաստանի տարբեր մարզերում պահանջվող ներդրումային
և արտադրամասերի ստեղծման նախագծեր: Նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում
և պետական ու Հայաստանի բանկերի աջակցության երաշխիք: Իրանահայ գործարարներն ու ներդրողները
պատրաստ են Հայաստանում արհեստանոցներ և արտադրամասեր ստեղծել իրանահայ արհեստավորների
և գործարարների համատեղ ջանքերով և հայաստանցի արհեստավորներին աշխատանքի ընդունել
գործարաններում: Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի
գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության
նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական
նախագծեր իրականացնել Հայաստանում: Հնարավոր է Իրանում ՀՀ դեսպանության կողմից և Հայաստանից
ժամանած համապատասխան նախարարությունների ներկայացուցչի մասնակցությամբ հանդիպում կայացնել
տարբեր ոլորտի՝ իրանցի և հայ արհեստավորների և գործարարների հետ, Իրանի հայ արհեստավորների
և գործարարների շրջանակում
և քննարկել համատեղ գործակցության և ներդրումների հնարավորությունը: Նախընտրելի
է հանդիպումները կայացնել տարբեր օրերում, ըստ մասնագիտական կատեգորիաների, որպեսզի
խաչաձևում չառաջանա տարբեր արդյունաբերական ոլորտներում աշխատող արհեստավորների ու
գործարարների միջև: Հնարավոր է, Իրանի հայ տնտեսագետներին և համալսարանների դասախոսներին
հրավիրել խորհրդակցական հանդիպման և նրանց առաջարկների հիման վրա՝ մշակել գործարարական
համատեղ պլաններ: Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող իրանահայերը ցանկանում են Հայաստանի
կառավարությունը Արևմտյան երկրների և ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանավորվածության հասնի,
որ իրենց հայկական անձնագրում նշված ծննդավայրի մասին կետը չխոչընդոտի իրանահայերին
բիզնես գործողությունների համար, չկարողանալ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից ապրանք ներմուծել
Հայաստան: Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող իրանահայերն ակնկալում են, որ Հայաստանի
կառավարությունը պաշտոնապես ճանաչի իրանահայերի բիզնես և գործարարական իրավունքները
Հայաստանի քաղաքացիներին համահավասար և պաշտպանի նրանց իրավական ու տնտեսական շահերն
արտերկրում:

Մանր և միջին բիզնեսի և աշխատավայրերի զարգացման նպատակով առաջարկվում
է՝ Երևանում կամ Իրանի սահմանին մոտ քաղաքներում ստեղծել իրանական ապրանքների շուկա
կամ բիզնես ֆորում, որտեղ կտեղակայվեն վաճառքի տաղավարներ և Հայաստանում բնակվող իրանահայ
և հայաստանցի երիտասարդների համար կստեղծվի աշխատատեղեր: Արդյունաբերական համատեղ նախագծեր
իրականացնելու նպատակով առաջարկվում է ստեղծել տեղեկատվական կենտրոն կամ կայք, որտեղ
Հայաստանի սպառողական շուկայի պահանջները թարմացված ձևով կտրամադրվի գործարարներին:
Գործարարների փոխայցերի ընթացքում հնարավոր է կազմակերպել մի շարք հանդիպումներ Իրանի
ֆինանսների, արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարությունների բարձրաստիճան
պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և արդյունաբերական բաժնի ներկայացուցիչների
հետ: Հայաստանում աշխատող փորձառու գործարարներն ընդգծում են՝ արդյունավետ քննարկումներին
նպաստող միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների
նախնական քայլերին նպաստող ուղղության հստակեցումը և հայ ու իրանցի գործարարական շրջանակներին
խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը: Հայաստանում արեւային էներգիայի տեխնոլոգիաների
զարգացման ոլորտում արեւային պանելների արտադրման գործում հնարավոր է օգտագործել իրանահայ
արհեստավորների փորձն ու տեխնիկական հնարավորությունները։ Իրանի արհեստավորներն առաջին խոսքն են ասում
պլաստմասե ապրանքների և իրերի կաղապարաշինության արդյունաբերությունում: Հետևաբար`
հնարավոր է նրանց փորձը և ներդրումն օգտագործել Հայաստանում այդ արդյունաբերությունը
զարգացնելու համար: Դա կօգնի նաև, Թուրքիայից այդ ապրանքները ներմուծելու կախվածությունից
փրկվել և մեծ թվով պլաստմասե ապրանքներ արտադրել Հայաստանում: Ծանր մեքենաշինության
արդյունաբերության ոլորտում ևս Իրանի հայ արհեստավորներն իրոք առաջին տեղն են զբաղեցնում
Իրանում և նրանց արտադրած մեքենաներն օգտագործվում են ամենատարբեր գործարաններում է
արտադրամասերում:

Նույնիսկ, կան շատ ճանաչված մեքենաշինության գործարաններ հայկական
բրենդով, որոնք բազմիցս արժանացել են Իրանի արդյունաբերության նախարարության գնահատանքին:
Մյուս կողմից,
եթե Իրանի հայ գործարարները և բիզնեսմենները կարողանան պետական աջակցությամբ Հայաստանում
ստեղծել արդյունաբերական արտադրամասեր, ապա հնարավոր է բանկում պահվող իրանահայերի
արտարժույթը օգտագործել գործարանների ստեղծած գործարանների կամ արդյունաբերական համալիրների
բաժնետոմսեր գնելու համար: Անկասկած այս պլանների իրականացումը կօգնի Իրան-Հայաստան
տնտեսական, առևտրական և հասարակական կապերի և փոխշահավետ բիզնես գործակցության զարգացմանը։
Սահակ Շահմուրադյան
Նմանատիպ Լուրեր

Շնորհավորանք
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Դուք հայ իրականության մեջ գոյություն ունեցող բարեգործական և հասարակական ու մշակութային ավանդույթների լավագույն շարունակողն եք:

Անդրադարձ՝ «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և ԲՖ-ի 2022 թվականի գործունեությանը
Տարեվերջի ավանդության համաձայն «Հայազդ» լրատվական կայքը ամփոփել է «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և Բիզինես Ֆորումի գործունեության տարին, առանձնացնելով 2022 թվականի կարևորագույն մշակութային իրադարձությունները։
.jpeg)
Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն
Հազարամյակներ շարունակ իրար հարևանությամբ ապրող հնդեվրոպական երկու հնագույն ժողովուրդները՝ հայերը և իրանցիները, տոնում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ՀՀ-ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին:

Իրանի հայ համայնքն ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում
Պետք է նկատի առնել, որ Իրանի հայ համայնքը մարդկային ռեսուրսներով և կապիտալով ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում:

Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը
Իրանահայ համայնքն իր բազմադարյա պատմությամբ և Իրանի մշակութային, կրոնական, հասարակական և արդյունաբերական ներուժով անկասկած մեծ դերակատարություն է ունեցել Իրանի մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև տեխնիկական ու առևտրական զարգացումների ոլորտներում։

ՀՄՀՖ-ի, ՍՄԱԲ կետրոնի և Հայազդ կայքի ներկայացուցիչները մասնակցել են Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին
hayazd.com-Համաշխարհային հայկական գագաթնաժողովին նաև իրենց մասնակցությունը բերեցին թե Իրանի հայ համայնքի հասարակական և մշակույթային որոշ կառույցների ներկայացուցիչներ և թե մասնավորաբար Հայ Հասարակական Մշակութային Ֆորումի, Սուրբ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայազդ լրատվական կայքի ներկայացուցիչներ՝ ՀՄՀՖ-ի և ՍՄԱԲ կենտրոնի վարչության անդամներ իրանահայ վաստակավոր արվեստագետ տիկին Լորետա Ավետիսյանը և Սիփան Մկրտումյանը։