ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի նախագահի հետ պատվիրակությունների հանդիպմանը

Հունվարի 19-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Ընդունելությանը մասնակցել են համագումարին մասնակցող բոլոր պատվիրակությունները, որոնց կազմում մեկ տասնյակից ավելի երկրների առաջին տիկիններ ու բարձր պաշտոն զբաղեցնող կանայք են։
Ընդունելությանը ելույթ է ունեցել նաև Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնել ԻԻՀ նախագահին և առաջին տիկնոջը, աշխարհի տարբեր երկրներից ազդեցիկ կանանց համախմբելու և սեղանի շուրջ նստելու աննախադեպ հնարավորություն տալու համար։
Վարչապետի տիկինն իր խոսքում ընդգծել է, որ կանանց համախմբելու այս ֆորմատը տարածված չէ, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, ինչը սակայն կարևոր նախաձեռնություն է։ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ սա լավ նախադեպ կարող է դառնալ և շարունակական բնույթ կրել, իսկ դրա համար պետք է ցանկությունն ու շատ աշխատանք։
Աննա Հակոբյանը վստահություն է հայտնել, որ համագումարի բուն օրակարգը կլինի արդյունավետ և հնարավորություն կտա ցույց տալ աշխարհին, որ կանայք կարող են բարություն, սեր և խաղաղություն տարածել, մաս կազմել կարևոր խնդիրների լուծման բարդ գործում։  
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին իր եզրափակիչ խոսքում  հույս է հայտնել, որ սրահում հավաքված կանայք կարող են մեծ դեր ունենալ աշխարհի կանանց իրավունքները բարձր պահելու գործում։
Այն մտքերն ու կարծիքները, որոնք կհնչեն համագումարի ընթացքում, կօգնեն լուծում տալ խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք՝ ընգծել է Էբրահիմ Ռաիսին, վստահեցրել, որ տղամարդկանց ու կանանց միջև բացարձակ տարբերություն չկա, երբ խոսքը գնում է մարդասիրության, գիտության, առողջապահության և նաև քաղաքականության մասին։ Ըստ Իրանի նախագահի, պատմության ողջ ընթացքում տղամարդիկ ու կանայք ուս ուսի պայքար են մղել։
Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ազդակ է, որ բոլորը պետք է նպաստեն կանանց դերի ու նրանց ազդեցության մեծացմանը։ Նախագահ Ռաիսին շնորհակալություն է հայտնել բոլորին՝ համագումարին ներկա գտնվելու համար։ 
«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» անցկացվելու է հունվարի 20-ին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: