ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Charlie Hebdo պարբերականի անարգալից քայլը

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին անարգելու Charlie Hebdo պարբերականի քայլը:

Փարիզում լույս տեսնող Charlie Hebdo  պարբերականը ստոր քայլի դիմելով ծաղրող նկարների միջազգային մրցույթ հայտարարեց և հունվարի 4-ին անարգալից նկարներ ու արտահայտություններ հրապարակեց: 
ՖԱՐՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Ատրպատականի    հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանը Թավրիզում արևելյան Ատրպատականի մշակույթի և իսլամական առաջնորդության հարցերով գլխավոր տնօրեն  Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Բալաղիի հետ հանդիպման ժամանակ, նշել է.«Խոսքի և քննադատության ազատությունն ունի սկզբունքներ և շրջանակ, որոնք պետք է պահպանել նույնիսկ ընտանիքում  ու պետք է հավատարիմ մնալ դրանց: Աշխարհում չպետք է դուրս գալ սկզբունքների այս շրջանակից»:
Սրբազան հայրն ասել է.«Աշխարհում խաղաղությունն ու կայունությունը և Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը հայերի սրտի ցանկությունն է»:
Նշելով,որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տարբեր կրոնների հետևորդների միջև  տիրող խաղաղությունն ու ջերմությունը պետք է օրինակելի լինի աշխարհի համար,  Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետության համակարգն ունի  արժանավայել մոտեցում տարբեր կրոնների հետևորդների նկատմամբ և Իրանում բոլոր կրոնների հետևորդներն ունեն հավասար իրավունքներ»:
Բալաղին անդրադառնալով պատմության ընթացքում հայերի ու մուսուլմաններին ընկերակցությանն ու սրտակցությանը, ասել է.«Իրանում տարբեր կրոնների հետևորդների միասնությունն ու փոխադարձ սերն օրինակելի  է և բոլորը՝ կրոնական,  էթնիկ և լեզվական բազմազանությամբ  ապրում են Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո։
Արևելյան Ատրպատականի մշակույթի և իսլամական առաջնորդության հարցերով գլխավոր տնօրենը նշելով,որ Աստծու կամքով խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի աշխարհում, ասել է.«Աշխարհի վերջում Աստծու արդար ծառաները արդարություն են հաստատելու աշխարհում, և այս հավատքը բոլոր աստվածային կրոնների  ընդհանուր կետն է»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
լաչին,թեհրան , Թեհրանում ցուցարարները պահանջում են բացել Լաչինի միջանցքը. Azаriha
Թեհրանում ցուցարարները պահանջում են բացել Լաչինի միջանցքը. Azаriha
Այսօր մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել Թեհրանում՝ դժգոհելով Լաչինի միջանցքի փակման և Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարման դեմ:
հայոց,թեմ,թեհրան,հանրահավաք,առաջնորդարան , «Առանց Արցախի՝ չկա Հայաստան»․ Ցույց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի բակում
«Առանց Արցախի՝ չկա Հայաստան»․ Ցույց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի բակում
Այսօր Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի բակում «Արցախը մեզ է կանչում պատասխանատվության և հանձնառության» կարգախոսով տեղի է ունեցել հանրահավաք։
էդիկ,բաղդասարյանի,գիրքն , Էդիկ Բաղդասարյանի գիրքն իրանահայ համայնքի կյանքի մասին պատմող յուրօրինակ սկզբնաղբյուր է
Էդիկ Բաղդասարյանի գիրքն իրանահայ համայնքի կյանքի մասին պատմող յուրօրինակ սկզբնաղբյուր է
«Իրանահայ համայնքի ամբողջական պատմություն» 10 հատորյակը հայագիտության մեջ լրացնում է իրանահայ համայնքի մասին տեղեկատվության բացը:
ամանոր,միջոցառում,իրանահայեր , Մանկապատանեկան միջոցառում «Զարթոնք» կենտրոնում
Մանկապատանեկան միջոցառում «Զարթոնք» կենտրոնում
2023 թվականի հունվարի 13-ին, «Զարթոնք» պարախմբի նախաձեռնությամբ «Զարթոնք» կենտրոնում տեղի ունեցավ մանկապատանեկան ամանորյա միջոցառում:
թեհրանի,առաջնորդ,արքեպիսկոպոս,սարգսյանը,դատապարտել,կրոնական,իշխանությունը,վիրավորելու,ֆրանսիական,պարբերականի , Թեհրանի հայոց թեմի առաջնոր  Սեպուհ  Արք․ Սարգսյանը դատապարտել է  ֆրանսիական Շառլի Էբդո պարբերականի արարքը
Թեհրանի հայոց թեմի առաջնոր Սեպուհ Արք․ Սարգսյանը դատապարտել է ֆրանսիական Շառլի Էբդո պարբերականի արարքը
Հայտարարության մեջ, որը վերնագրվել է «Կոչ դատապարտության և զգաստության», ասված է.
թավրիզի,ս.,մարիամ,աստվածածին,եկեղեցում,տեղի,է,ունեցել,հայ,քրիստոնյաների , Թավրիզի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում, տեղի է ունեցել հայ քրիստոնյաների ամանորյա տոնակատարություն
Թավրիզի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում, տեղի է ունեցել հայ քրիստոնյաների ամանորյա տոնակատարություն
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, տեղի է ունեցել հայ քրիստոնյաների ամանորյա տոնակատարությունը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: