ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումից հետո ՀԱՊԿ-ն և Ռուսաստանը մեզ պետք է ռազմական օգնություն ցույց տային. ՀՀ նախագահ

Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ են առաջացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 16-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե  Հայաստանը կարո՞ղ է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի։
«Մինչ այդ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ էր իրականացնում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ՀԱՊԿ անդամներին, որովհետև դա ՀՀ տարածքում չէր, սակայն սեպտեմբերի 13-ին կոնկրետ Հայաստանի տարածքի վրա էր հարձակումը՝ երեք շրջաններում և տարբեր տեղերում մինչև 7 կմ առաջխաղացում է եղել Ադրբեջանի կողմից: Սա այն դեպքն էր, որ և՛ ՀԱՊԿ անդամ երկրները, և՛  Ռուսաստանը մեզ պետք է նաև ռազմական օգնություն ցույց տային: Մենք ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մինչև հիմա չեն եղել:  Իհարկե, պետք է նշել, որ Ռուսաստանն էլ  մասնակցեց պատերազմի կանգնեցման բանակցություններին,  որոնց ակտիվ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը»,-շեշտել է նախագահը:
 
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ ռազմական գործողությունները դադարեցվել են:
 
Նրա խոսքով՝ Հայաստանը, ինչպես և Էստոնիան, փոքր երկիր է, և երկրի անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։ «Տվյալ դեպքում Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ–ի անդամ է, որոնք քաղաքական և ռազմական անվտանգության երաշխավորներ են, և որն աշխատում է։ Մենք ևս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ–որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան»,- շեշտել է Խաչատուրյանը:
Նա ընդգծել է, որ  բանակցությունները կշարունակվեն, և ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի:
 
ՀՀ նախագահի խոսքով՝  Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են: «Դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահի` 5 օր առաջ ունեցած մամուլի ասուլիսի տեսակետները, և մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում մենք մենակ չենք լինելու»,-շեշտել է ՀՀ նախագահը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: