Հայաստանի նախագահը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների ակտիվացումն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիային, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը, տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որդեգրած սկզբունքներին։
Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել հայկական համայնքների համար նման մակարդակի այցելությունների և շփումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում համայնքի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են հղել իրենց հուզող հարցերը, բարձրացրել որոշ խնդիրներ: Քննարկում է ծավալվել նաև Հայաստանի, Սփյուռքի, հայկական համայնքների և կառույցների միջև արդյունավետ ու սերտ փոխգործակցության զարգացման առարկայական հնարավորությունների և առկա ներուժի լիարժեք իրացման շուրջ։
Նմանատիպ Լուրեր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: