ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական մշակույթն ու ցեղախմբերը

Լոռեսթանի բնակչության մաս են կազմում լոռ ցեղախմբի տարբեր տոհմեր ու ազգություններ: Լոռերի բնակության շրջանը չի սահմանափակվում միայն Լոռեսթանով: Չահարմահալ ու Բախթիարի, Ֆարս, Սպահան, Քոհքիլոյե և Բոյերահմեդ, Խուզիստան, Համեդան և Իլամ նահանգներում նույնպես ապրում են լոռեր:

Լոռեսթան նահանգն Իրանի արևմտյան նահանգներից է: Նահանգն զբաղեցնում է շուրջ 28 հազար քառակուսի կիլոմետր տարածություն և ունի շուրջ մեկ միլիոն 750 հազար բնակչություն: Նահանգի կենտրոնն է Խոռամաբադը և Բորուջերդը հանդիսանում է երկրորդ խոշոր քաղաքը: Հնագիտական գտածոների համաձայն, տարածքը եղել է մարդկային կյանքի առաջին բնօրրաններից մեկը: Նախքան մարերը, Լոռեսթանում բնակվում էին Քասիները, Լոլոբիները և էլամացիները և որպես Իրանի տարածք, Լոռեսթան էին գաղթում արիական ցեղեր: Մարերը գաղթեցին Իրանի արևմուտք, այդ թվում ներկայիս Լոռեսթանի շրջաններ: Զագրոսի շրջան մուտք գործելով, մարերի հետ միախառնվեցին այնտեղի բնիկները և տարածեցին իրանական լեզուն: Իրանի դեմ արաբների հարձակումից հետո, Լոռեսթանը կոչվում էր Ջեբալ, Լոռե քուչաք, Փիշքուհ և այլ անուններով: Լոռեսթանը լեռնային նահանգ է Իրանի արևմուտքում: Այդ նահանգում են գտնվում զագրոսյան լեռները: Ունի բազմազան կլիմա: Լոռեսթանը հյուսիսից հարևան է Համադան և Մարքյազի, արևելքից Սպահան, հարավից Խուզիստան և արևմուտքից Քերմանշահ և Իլամ նահանգներին: Հարավ-արևելքից նահանգը հարևան է Չահարմահալ ու Բախթիարի նահանգին:
Լոռեսթանի բնակչության մաս են կազմում լոռ ցեղախմբի տարբեր տոհմեր ու ազգություններ: Լոռեսթանի բնակչության լեզուն է լոռերեն: Լոռերի բնակության շրջանը չի սահմանափակվում միայն Լոռեսթանով: Չահարմահալ ու Բախթիարի, Ֆարս, Սպահան, Քոհքիլոյե և Բոյերահմեդ, Խուզիստան, Համեդան և Իլամ նահանգներում նույնպես ապրում են լոռեր:
Լոռերի լեզուն ունի երեք բարբառ` Լառի, Լաքի և Բախթիարի: Բախթիարին տարածված բարբառ է «Լոռե բոզորգի» շրջանում: Մի խումբ մարդիկ էլ այդ բարբառով խոսում են «Լոռե քուչաքում», այդ թվում Լոռեսթանի Ազնա և Ալիգուդարզ քաղաքներում: Լաքի բարբառով են խոսում Լոռեսթանի հյուսիս-արևմտյան շրջանում և լառի բարբառով են խոսում Լոռեսթանի մեծ մասում: Լոռերի լեզվի երեք բարբառները մշակութային տարբերություններ են առաջացրել նրանց միջև: Տարբերություն կա նաև երաժշտությամբ զուգորդված նրանց ցուցադրական շարժումներում:
Աշխարհագրական պայմաններից ելնելով, լոռերը տարբեր աշխատանքներով են զբաղվում: Քանի որ աշխատանքների մեծ մասը կանանց միջոցով է իրականացվում, աշխատելիս նրանք երգում են աշխատանքի երգեր և դրան համապատասխան շարժումներ են կատարում: Ընդհանուր աշխատանքներում կանայք երգում են տղամարդկանց հետ միասին: Լոռի այս երաժշտությունն ընդգրկում է տարբեր աշխատանքների և դեպքերի, այդ թվում քոչի, հունձքի, կալսի, կաթ կթելու, գորգագործության, հովվության, ինչպես նաև պատերազմի երգեր: Աշխատանք չկա որի համար լոռերը երգ չունենան: Այնպես որ անգամ քոչի ժամանակ երգվող երգերը բազմազան են և ընդգրկում են ճամբորդության իրերը հավաքելու, տեղափոխվելու, ամառանոց կամ ձմեռանոց մեկնելու և տեղակայվելու երգեր: Հողագործության երգերը նույնպես տարբեր են լինում: Երբեմն տարվա որոշակի ժամանակահատվածում տղամարդիկ ստիպված են լինում կանանց թողնել և միասին մեկնել աշխատանքի: Այդ ժամանակ երգվում են սրտաճմլիկ երգեր աշխատանքի դժվարության և սիրեցյալից հեռու մնալու վշտի մասին: Այդ երգերն ի մի է բերել Ալի Աքբար Շեքարչին «Լոռ ժողովրդի երաժշտությունը» հավաքածոյում: Լոռ ցեղի երաժշտությունը հնարավոր չէ պատկերացնել առանց դրան զուգորդված հիասքանչ շարժումների և նրանց գեղեցիկ ու գունավոր տարազների:
 
 
Լոռ ցեղախմբի ծիսակատարություններից է «Չամարը» կամ «Չամարին», որը տեղի է ունենում ցեղախմբի ավագների, նշանավոր մարդկանց, կամ երիտասարդների մահվան սգո հանդիսության ժամանակ: Ծիսակատարությունը կատարվում է երաժշտության ընկերակցությամբ: Լոռերի հետ մշակութային ընդհանրություններ ունեցող տարբեր ցեղախմբերի անդամներ, այդ թվում քուրդերը երկար ու դժվար ճանապարհ են անցնում այդ արարողությանը մասնակցելու համար: Այս ծիսակատարությունը կայանում է նաև ցեղի ավագ կանանց համար կամ այն կանանց, որոնք ինչ-որ պատճառով հատուկ հարգանք են վայելում ցեղախմբի կողմից:
Նշեցինք, որ այդ ծիսակատարությունը «Չամար» է կոչվում: Չամար բառը նշանակում է կլոր, շրջան: Այդ անվանակոչությունը համապատասխանում է արարողության ձևին, հյուրասիրության համար նախատեսված վրանների շրջանաձև դասավորությանը, պարերի և շարժումների ձևին: Ծիսակատարությունը տեղի է ունենում հարթ, մեծ և կլոր տարածքում:
«Չամրյանեն» կամ «Չամարին» այդ արարողության երաժշտությունն է դհոլի ծանր ռիթմով:
«Չամարե չուփին» Չամար արարողության պարային հատուկ շարժումների անվանումն է: Իսկ լոռերի ընդհանուր պարերը «Չուփի» են կոչվում և խմբի մենապարողը կոչվում է «Սար չուփի»:
 
Լոռերի համար հատուկ նշանակություն ունի տարազը: Չնայած ժամանակի ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել լոռերի տարազը, հիմնականում այնպես է ինչպես այսօր տեսնում ենք Լոռեսթանի ժողովրդի հագին: Ցեղախմբերի կյանքում հագուստը համապատասխանում է նրանց կյանքին, անհատականությանը, համոզումներին ու վարքերին:
Չնայած պարզության, չափազանց գեղեցիկ է Լոռեսթանի կանանց հագուստը և հատուկ ազդեցություն է գործում այդ շրջանի ժողովրդի հոգու վրա: Տեղական այդ հագուստները սրբություն ու պատիվ են բերում լոռ կանանց և հատուկ ապահովություն ու անդորր են պարգևում ընտանիքին և ցեղին: Այդ հարգանքն ու սրբությունն այն աստիճանի է, որ եթե մեկը երդվում է իր մոր շապիկով, փեշով կամ գլխաշորով, լսողը համոզվում է, որ նա անպայման կհարգի իր տված խոստումը:
 
 
Հագուստը էթնիկ և ազգային ինքնության արտահայտիչն է: Որովհետև մյուս մշակույթների հետ շփվելիս, նախքան խոսելը մարդ ներկայանում է իր արտաքին տեսքով: Տեղական հագուստները, հատկապես լոռ կանանց տարազը ժառանգություն է, որը սերնդե սերունդ փոխանցվում է և հատուկ նրբությամբ ու ներդաշնակությամբ ի ցույց է դնում այդ ցեղախմբի մշակույթը:
Իրանում ապրում են լոռերի երեք գլխավոր ցեղախմբեր`Հյուսիսային Լոռեսթանի լոռեր, Բախթիարի լոռեր և Բոյերահմեդի լոռեր, որոնք յուրաքանչյուրն ունեն բազմաթիվ տոհմեր: 
 
Աղբյուր՝ parstoday.ir

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: