ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՊԿ-ը չպետք է կատարի մեր առջև ունեցած պարտավորությունները, մենք իրենց առջև ունեցածը պետք է կատարե՞նք․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ստիմուլ կտա Արևմուտքին մեզ ավելի ակտիվ աջակցելու. Ստեփան Գրիգորյան

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա։ Այս առնչությամբ հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ դրական է վերաբերվում վարչապետի այդ որոշմանը։

«Ինչու պետք է այստեղ անցկացվեն ՀԱՊԿ-ի զորավարժություններ, եթե ՀԱՊԿ-ը վերջին երկու տարվա մեջ ոչ մի անգամ դատապարտող հայտարարություն չարեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների վերաբերյալ։ Նվազագույնը՝ չորս, թե հինգ անգամ իրենք հարձակվել են մեզ վրա, մտել են մի քանի տեղերում և զորքը Հայաստանի տարածքից դուրս չեն բերել»,- ասաց քաղաքագետը։ 
Նա նշեց, որ կա նաև երկրորդ կողմ՝ կապված աշխարհում Ռուսաստանի, Բելառուսի վարկանիշի հետ, բոլորը գիտեն, թե ինչ վերաբերմունք ունի Արևմուտքը, գրեթե ամբողջ աշխարհը` Ռուսաստանի նկատմամբ, և այս ֆոնին նրանց՝ այստեղ զորավարժություններ անցկացնելը նաև կհարվածեր մեր իմիջին՝ որպես ժողովրդավարական երկրի։ 
«Ես բերեցի իմ արգումենտները՝ ինչու չպետք է արվեր, բայց գլխավորն այն է, որ վարչապետը, կառավարությունն այդ որոշումը կայացրեց՝ չանցկացնել այստեղ  զորավարժություններ»,- ասաց քաղաքագետը։
Նշենք, որ այսօր ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս անցկացնել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները, միևնույն ժամանակ նշում, որ իրենք գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված Զորքերի (Հավաքական ուժերի) մարտական պատրաստության պլաններն ամբողջությամբ իրականացվեն։  
Այս առնչությամբ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ սա կոչվում է ձեռառնոցի, իրենք մեզ սկսեցին ծաղրել, ստացվում է, որ ՀԱՊԿ-ը մեր առջև չպետք է կատարի պարտավորություններ, մենք  իրենց առջև պետք է կատարենք։  
«Որպեսզի չխորանան մեր պրոբլեմները ՀԱՊԿ-ում, պետք է անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Այ, այսպիսի պրովոկացիոն հայտարարությունները կշարունակվեն, և դա շատ թանկ կնստի մեզ վրա։ Ես նախկինում զգուշավոր էի, ասում էի՝ սառեցնենք, հնարավոր է, մտածենք դուրս գալու մասին, բայց նայեք, զարգացումներն արագանում են՝ ի դեմս մեզ։ Ինչքան մենք ՀԱՊԿ-ում մնանք, այսպիսի պրոբլեմների առաջ կանգնած կլինենք։ Դա ծաղր է, մեզ ծաղրում են։ Մեր տարածք մտած երկրին չեն դատապարտում. մի քանի ուղղություններով ադրբեջանցիները մտել են մեր տարածք, և ՀԱՊԿ-ը,  որը պարտավոր էր արձագանքել նաև ռազմատեխնիկական, ռազմական ձևով, իրենք դեռ մեզանից են ինչ-որ բան պահանջում»,- ասաց քաղաքագետը։ 
Ստեփան Գրիգորյանը հիմնականում դրական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունները, ու թեև իր մեջ որոշակի հարցեր առաջացել են, և վստահ է՝ հարցեր առաջացած կլինեն նաև այլ փորձագետների մեջ, բայց ընդհանուր պատկերը ճիշտ էր նկարագրված. և՛ ՀԱՊԿ-ի հետ կապված ակցենտներն էին ճիշտ, և՛ Ղարաբաղի հարցի հետ կապված, և՛ Լաչինի միջանցքի հետ կապված։   
Խոսելով նաև այն մասին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել Արցախը Հայաստանից սնուցող վթարված միակ էլեկտրագիծը, քաղաքագետն ասաց, որ մենք պետք է հասկանանք մի բան՝ Ադրբեջանը կկանգնի միայն մի դեպքում, եթե մենք մեծ աղմուկ բարձրացնենք, ու միջազգային հանրությունը սկսի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
«Հիմա մենք արեցինք մի քայլ ՄԱԿ-ի ԱԽ-ում, դուք գիտեք, որ այնտեղ Ռուսաստանն արգելք հանդիսացավ հայտարարությունն ընդունելու համար, բայց այնուամենայնիվ նիստը վատ չի անցել, Ադրբեջանը քննադատվել է, բայց դա, պարզ է, քիչ է, քանի որ Ադրբեջանը միայնակ չէ, կողքին կանգնած են Ռուսաստանը, Թուրքիան, դա  է պատճառը որ մենք պետք է միացնենք խոշոր խաղացողներին՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, ԵՄ: Իրենք մասամբ միացել են, բայց դա քիչ է, մենք պետք է էլ ավելի ակտիվ աշխատենք միջազգային հանրության հետ, անպայման պետք է  անենք ինչ-որ կտրուկ քայլեր, որպեսզի աշխարհը սկսի ավելի ակտիվ մեզ հետ համագործակցել։ Օրինակ՝ դուրս գալը ՀԱՊԿ-ից, դա ստիմուլ կտա Արևմուտքին մեզ ավելի ակտիվ աջակցելու։ Հիմա մենք ֆորմալ ՀԱՊԿ-ի անդամ ենք, ինչո՞ւ պետք է կպած մեզ աջակցեն։ Իրենք դատապարտեցի՞ն Ադրբեջանին, անկեղծ դատապարտեցին։ Հիմա մենք ի՞նչ ենք պահանջում։ Եթե մեր դաշնակիցը Ռուսաստանն է դեռ, ՀԱՊԿ-ն է, ինչո՞ւ իրենք պետք է ՀԱՊԿ-ի փոխարեն աշխատանք անեն»,- նշեց քաղաքագետը։
 Խոսելով նաև այն մասին, որ վարչապետը երեկ հայտարարեց, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում, քաղաքագետն ասաց, որ դա նորմալ է, բայց մեր քայլերի հետ դա պետք չի խառնել, իսկ մեր քայլն այն է, որ պետք է նորից դիմել ՄԱԿ ԱԽ-ին, դիմել ԵԱՀԿ-ին, դիմել Եվրախորհրդին, որտեղ մենք անդամ ենք։
«Այդ առաջարկը Ռուսաստանին նորմալ է, բայց Ռուսաստանը կարող է չհամաձայնել, Ռուսաստանն  իր քաղաքականությունն ունի և գուցե չի ուզում, ուրեմն դու քո քայլերը պետք է անես՝ անկախ Ռուսաստանի քայլերից։ Հնարավորություն կա միջազգային խաղաղապահների տեղակայման, եթե մենք դնենք այդ հարցը, եթե չենք դնում, ինչ միջազգային խաղաղապահ։ Կամ Ադրբեջանը պետք է դիմի, կամ Հայաստանը»,- եզրափակեց քաղաքագետը։
Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: