ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևը դժգոհել է, որ ԵՄ-ն նոր առաքելություն է ուղարկում Հայաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստան ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ուղարկումը առանց Բաքվի հետ համաձայնեցնելու «խաբերություն» է որակել՝ նշելով, որ դա կարող է բացասական ազդել Եվրամիության հովանու ներքո ընթացքող հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/598621.html © factor.am

Տեղական քարոզչական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում  Ալիևն ասել է, որ Հայաստան ԵՄ 40 հոգանոց առաքելության ուղարկումը երկու ամսով համաձայնեցվել է 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպմանը։ Ալիևի խոսքով՝ ավելի ուշ ԵՄ-ն,իբր, խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դեկտեմբերի 19-ին նախորդի մանդատի ավարտից հետո առանց Բաքվի հետ համաձայնության նոր առաքելություն ուղարկելու որոշում կայացնելով։ «Ինչ-որ պատճառով պայմանավորվածությունը խախտվել է, ինչը, իհարկե, չափազանց հիասթափեցնող է, քանի որ մենք լուրջ մարդիկ ենք… Եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել ենք, թեկուզ բանավոր, ապա պայմանավորվածությունները պետք է պահպանվեն»,-դժգոհել է Ադրբեջանի նախագահը։ Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են և հանդիպումներ են ունենում, և, ըստ առկա տեղեկությունների, փետրվարին ԵՄ առաքելությունը արդեն մեծ կազմով Հայաստան կուղարկվի առանց Բաքվի հետ համաձայնության։ Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն ԱՄՆ-ն և Ռուսաստանն է դիտարկում որպես Հայաստանի հետ բանակցությունների հարթակներ։ Ըստ նրա ԵՄ-ն կարող է նման հարթակ լինել,«եթե իրեն ազնիվ պահի»։
 
Էմմա Չոբանյան


Աղբյուր՝ factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: