ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ը ՀՀ պահանջով կուղարկի՞ նոր առաքելություն

Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի պահանջով 2010-ին «միջազգային հումանիտար իրավունքի» հարցով փաստահավաք առաքելություն էր ուղարկվել ԼՂ. ՄԱԿ-ը ՀՀ պահանջով կուղարկի՞ նոր առաքելություն

Լաչինի միջանցքի շուրջ ի հայտ եկած ճգնաժամը շարունակում է մնալ չհանգուցալուծված։ ՀՀ ԱԳ նախարարությունը երեկ տարածած հայտարարության մեջ  «մեծապես գնահատել է» ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը՝ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու  և միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ։ Ինչպես նաև անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Մինչ այս էլ, հիշեցնենք, Արցախի կառավարությունը Կաշենի հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերության հետ համատեղ որոշել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը և դիմել միջազգային փորձաքննություն իրականացնելու համար։  «Հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»,- նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արցախի կառավարությունը, նշենք,  դիմել է ՄԱԿ-ի կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով: Կառույցների անունները, սակայն, չեն նշվում։ 

Նշենք, որ  փաստահավաք  առաքելության հնարավոր գործուղումը  հակամարտության գոտի՝ մասնավորապես Լաչինի միջանցք և ԼՂ,  աննախադեպ չէ, նախկինում  նման առաքելություններ արդեն իսկ գործուղվել են։ Մասնավորապես  1992 թ., մտահոգված լինելով տարածաշրջանում իրավիճակի վատթարացմամբ և խաղաղության ու անվտանգության նկատմամբ ի հայտ եկած սպառնալիքներով, ՄԱԿ-ը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկեց չորս փաստահավաք առաքելություն։ 

Առաջին փաստահավաք խումբը, որը գլխավորում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը, Լեռնային Ղարաբաղ ժամանեց 1992 թ. մարտին։ Հիշյալ առաքելության նպատակներից մեկն էր սատարել ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահի  կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական ջանքերին։  

Նմանատիպ երկու այլ առաքելություններ  Լեռնային Ղարաբաղ ժամանեցին  1992 թ. մայիսին և հոկտեմբերին։  1992 թ. հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտության գոտի ուղարկեց ևս մեկ փաստահավաք առաքելություն, որի նպատակն էր ստուգել ադրբեջանական կողմի պնդումներն առ այն, թե իբր իր դեմ քիմիական զենք է կիրառվում։  ՄԱԿ-ի փորձագետների եզրակացության համաձայն, սակայն, Ադրբեջանի կողմից  պնդվող՝  «քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց խմբին չի ներկայացվել»:

Հիշեցնենք, որ այս անգամ էլ՝ շրջափակելով Լաչինի միջանցքը, Ադրբեջանը  կրկին դիմել է նույն մեթոդին՝ «էկոլոգիական պրետենզիաներ» ներկայացնելով հանքի շահագործման, շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ 

2010-ին Ադրբեջանը հակամարտության գոտի փաստահավաք առաքելություն գործուղելու գործընթաց սկսեց ՄԱԿ-ում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում պետք է քննարկվեր Ադրբեջանի ներկայացրած «Միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը։  Սակայն Ադրբեջանը օրակարգից հանեց իր բանաձևը, փոխարենը ստացավ մեկ այլ առաքելության գործուղում։ Մեկնաբանելով բանաձևի նախագծի քննարկումը հետաձգելու որոշումը՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հստակ ասել էր, որ պատճառը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն է դաշտային փաստահավաք առաքելությամբ ԼՂ-ին հարող շրջաններ մեկնելու մասին։ Այսինքն՝ պաշտոնական Բաքուն իր բանաձևի նախագիծը հետ վերցնելու դիմաց համանախագահներին ներկայացրել էր դաշտային փաստահավաք առաքելություն իրականացնելու պահանջ, որը օպերատիվ կերպով իրագործվեց: 

ԼՂ-ին հարակից շրջաններում իրականացված դաշտային դիտարկման  ժամանակ համազեկուցողներին էին միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և իր թիմը, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի երկու փորձագետներ և 2005թ. ԵԱՀԿ փաստահավաք առաքելության խմբից մեկ անդամ:  «Սա 2005-ից ի վեր միջազգային հանրության առաջին առաքելությունն է և ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջին այցը վերջին 18 տարիների ընթացքում»,- իրենց զեկույցում նշել էին համանախագահները՝ արձանագրելով, որ  «չնայած չկան արժանահավատ տվյալներ, բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 14 հազար մարդ, ովքեր ապրում են Լաչինում, Քելբաջարում և մի քանի փոքր բնակավայրերում»։ Այսպիսով, Ադրբեջանի այն  մեղադրանքը, թե «Հայաստանը զավթարար է և իրացնում է ուրիշի հողերի վերաբնակեցման և յուրացման քաղաքականություն»՝ հերքվեց։  

Վերադառնալով ՄԱԿ-ի առաքելություններին՝ նշենք, որ 1992 թ. մայիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաքելության անհապաղ ուղարկումը Լեռնային Ղարաբաղ՝ բացահայտելու փաստերը և ուսումնասիրելու խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերին օգնելու համար ԵԱՀԽ շրջանակներում գործադրվող ջանքերին անհապաղ աջակցելու ուղիներն ու միջոցները։  Հետագայում Անվտանգության խորհուրդը մշտապես իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԽ ջանքերին։

Նշենք, որ 1993 թ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ-ի վերաբերյալ չորս բանաձև է ընդունել՝ 822 (1993 թ., ապրիլի 30), 853 (1993 թ., հունիսի 29), 874 (1993 թ., հոկտեմբերի 14), 884 (1993 թ., նոյեմբերի 12)։ Հիշյալ բանաձևերի հրատապ և կարևոր  պահանջն էր՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումը։ 

Մինչդեռ  բանաձևերի ընդունումից հետո ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունները (այդ  մասին հստակ նշված է 884 բանաձևում) և մերժել հրադադար հաստատելու կամ այն երկարաձգելու վերաբերյալ առաջարկությունները։

Նկատենք, որ հրադադարի մասին համաձայնությունը ձեռք բերվեց ՄԱԿ-ի ԱԽ առաջին բանաձևի ընդունումից միայն մեկ տարի անց։ Ադրբեջանը դիմեց անժամկետ հրադադարի ոչ թե նշված բանաձևերի հիման վրա, որոնք այդ ընթացքում համառորեն անտեսում էր, այլ ռազմաճակատում ձախողումների ու պարտությունների պատճառով։

 Այժմ էլ, անտեսելով ու արհամարհելով  ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստի ժամանակ հնչեցված կոչերը՝ ապաշրջափակել  հումանիտար միջանցքը, Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել այն դեստրուկտիվ վարքագիծը, որը ցուցաբերել է ԼՂ կոնֆլիկտի, դրա շուրջ  տեղի ունեցած բանակցային գործընթացի ողջ ընթացքում։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը անտեսեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ երեք անգամ՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված   հրադադարի մասին հայտարարություններն ու շարունակեց ռազմական գործողությունները մինչև նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը։  

Հեղինե Մանուկյան
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: