ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Զուգահեռ ասուլիսներ Երևանում ու Բաքվում. ինչ են փորձում ստանալ Իրանից

Իրանի խորհրդարանի նախագահը Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանը դեմ է ռեգիոնում միջազգային սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությանը: Թեհրանը այդ մասին հայտարարում է ոչ առաջին անգամ, բայց պարբերաբար:

Հերթականը եղել է խորհրդարանների նախագահների հանդիպումից հետո, որ կայացել է հունվարի 9-ին: Իրանը հազիվ թե կրկնի այդօրինակ հայտարարությունները ինքնանպատակ: Դրանց հաճախակի կրկնությունը, այդ թվում հունվարի 9-ի եռակողմ հանդիպումից հետո, թերևս հուշում է, որ Իրանի հետ պարբերաբար ընթանում են քննարկումներ, որոնք թերևս ենթադրում են նաև սահմանների փոփոխության հարց: Այլապես, Թեհրանը պարբերաբար չէր անդրադառնա դրան և չէր շեշտի իր դիրքորոշումը: Ինչ կոնֆիգուրացիայով, կամ քաղաքական ինչ տրամաբանությամբ է քննարկվում հարցը, բարդ է ասել, սակայն իրանյան կրկնվող հայտարարությունները հուշում են, որ քննարկում կա: Առայժմ չկա Իրանի համաձայնությունը՝ առնվազն սահմանների որևէ փոփոխություն ենթադրող տարբերակների հարցում: Եթե այդ քննարկումները սակայն շարունակվում են համառորեն, կնշանակի, որ այլ տարբերակ չի էլ դիտարկվում և առաջարկները աներկբա ենթադրում են սահմանային վերաձևում:
Անկասկած է նաև, որ այդ քննարկումները վերաբերում են նաև հայ-իրանական սահմանին: Հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք միայն հայ-իրանական սահմանին, թե՞ նաև Իրանին առնչվող այլ սահմանների: Կամ, կարող են արվել առաջարկներ, երբ Իրանը սահմանային այլ ուղղություններում կարող է ստանալ մի բան, որը նրան կբերի հայ-իրանական սահմանին առնչվող հարցում փոխզիջումների կամ այսպես ասած կարմիր գծերից նահանջի:
 
Միևնույն ժամանակ, այդ հնարավոր քննարկումները ներկայումս ուշադրության են արժանի Սիրիայի հարցում ռուս-թուրքական քննարկումների ֆոնին, որոնք միտված են Էրդողան-Ասադ հանդիպում կազմակերպելուն, ինչն առաջացնում է Իրանի դիրքորոշման հարց: Որքանով է այդ եռակողմ գործընթացը ընդունվում Իրանի մոտ, որը Սիրիայի հարցում Աստանայի եռակողմ ձևաչափի երրորդ կողմն է: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Իրանին «առաջարկվի» որևէ «փոխանակման» տարբերակ՝ Սիրիա Կովկասի դիմաց պայմանական տրամաբանությամբ: Իհարկե չենք կարող բացառել ոչինչ, քանի որ մեծ խաղը ընթանում է բավականին մեծ ճակատով: Հայաստանի համար սկզբունքային հարցն իհարկե այն է, թե Իրանը որքան հաստատակամ կարող է գտնվել Կովկասի իր կարմիր գծերի հարցում: Մյուս կողմից, այդ հարցում Իրանի հետ սերտ աշխատելու անհրաժեշտությամբ հանդերձ, Հայաստանը չի կարող իրավիճակը թողնել լոկ Իրանի հաստատակամության հույսին:
Հունվարի 10-ին Երևանում և Բաքվում ուշագրավ զուգադիպությամբ տեղի են ունեցել առաջին դեմքերի ասուլիսներ, որոնց ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացառվում է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը, իսկ հաղորդակցություն Հայաստանը պատրաստ է ապահովել թեկուզ վաղը, իսկ Ալիևը հայտարարել է, թե այսպես կոչված «զաննգեզուրյան միջանցքը» գործելու է, ուզի Հայաստանը, թե՝ ոչ: Եթե դուրս բերենք այս հայտարարություններում անկասկած, անխուսափելի առկա տեղեկատվա-քարոզչական տարրերը՝ որոնք անշուշտ առկա են ցանկացած քաղգործչի հայտարարությունում, ապա թե Փաշինյանի, թե Ալիևի ասուլիսում հնչած ելույթներում արտահայտվել է առնվազն մեկ ընդհանուր պարագա, միտք՝ հաղորդուղիների աշխատանքը աշխարհաքաղաքական նոր իրողությունների պահանջ է: Իհարկե Նիկոլ Փաշինյանն այդ մասին արտահայտվել է հայ-թուրքական հարաբերության առնչությամբ խոսքում, սակայն թեման դիտարկելով հենց ընդգրկուն ռեգիոնալ համատեքստում: Ըստ ամենայնի, ներկայումս իրավիճակը մտել է աշխարհաքաղաքական իրողությունների պահանջի «գինը» սահմանելու և բաշխելու վճռորոշ փուլ:
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: