ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն ու Ղրղզստանը փոխշահավետ համագործակցության նշանակալի փորձ են կուտակել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

 
Ուղերձում ասված է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Ղրղզստանը բոլոր ուղղություններով արդյունավետ փոխշահավետ համագործակցության նշանակալի փորձ են կուտակել, կառուցողական փոխգործակցություն է հաստատվել միջազգային միավորումների շրջանակում, վերջերս տեղի ունեցավ տնտեuական համագործակցության հարցերով հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի հարաբերությունները, ինչպես նաև միջպետական ակտիվ երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական ամրապնդմանը և ընդլայնմանը` ի շահ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների։

Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բարօրություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարություն և բարգավաճում»։

Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, որում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ ղրղզա-հայկական հարաբերությունների համար նշանակալի հոբելյանի՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Ղրղզական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա։

Ուրախալի է նշել, որ ղրղզա-հայկական փոխհարաբերությունները տարիների ընթացքում զարգանում են լիարժեք փոխըմբռնման և վստահության հիման վրա, մեր պետությունների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք՝ ընդգրկելով միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հարթակներում իրականացվում է բազմակողմ ձևաչափով կառուցողական համագործակցություն։

Միաժամանակ մեզ անհրաժեշտ է ձգտել համագործակցության նոր և ավելի կատարյալ ձևերի բացահայտմանը, որոնք ղրղզա-հայկական հարաբերությունների ներկայիս ներուժը կբարձրացնեն որակապես նոր մակարդակի։

Այս համատեքստում կարևոր և արդիական եմ համարում ղրղզա-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի՝ 2022 թ․ նոյեմբերի 4-ին անցկացումը։ Համոզված եմ, որ տվյալ միջոցառումը լուրջ ազդակ կհանդիսանա առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և մեր երկրների միջև գործարար, գիտական և մշակութային կապերի ամրապնդման համար։

Հուսով եմ ակտիվորեն շարունակել փոխգործակցությունը Ձեզ հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ուղղություններով՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների շահերի ու բարգավաճման։

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեությունում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: