ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է հստակ նշենք մեր շահերը, նպատակները և ըստ դրանց շարժվենք․ ․ Արթուր Օսիպյան

2023 թվականը Արցախի 120.000 բնակչությունը դիմավորեց ամբողջական շրջափակման մեջ՝ կտրված աշխարհից և զրկված կենսական պահանջների ապահովման հնարավորությունններից։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, Ադրբեջանը փակ է պահում դեկտեմբերի 12-ից՝ արդեն 24 օր, ինչի հետևանքով 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ, իսկ Արցախում գտնվող հայաստանցիները՝ Հայաստան, շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում, որից 12 երեխա և 12 մեծահասակ բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում,  ընդ որում՝ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Նշենք նաև, որ շրջափակման պատճառով Հայաստանից հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով Արցախ տեղափոխել անհրաժեշտ քանակի՝ մոտ 400 տոննա սննդամթերք ու դեղորայք, ինչի հետևանքով առաջացել է սննդի, դեղորայքի խստագույն պակաս: Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շտապ բուժօգնության կարիք ունեցող 8 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերցրած, անվտանգ երթևեկության պատասխանատու Ռուսաստանն արդեն քանի շաբաթ չի կարողանում իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը ապահովել։
Արցախահայության կատարած բողոքի ակցիաները դեռևս որևէ արդյունք չեն տալիս։     
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր ահազանգել էր. «Մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են», և  կոչ էր արել քաղաքակիրթ աշխարհին, որ, Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: 
Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճգնաժամը Արցախում դեռ չի հասել ծայրակետին՝ հումանիտար աղետի, բայց արդեն շատ պետքական ապրանքների, սննդի սուր կարիք է զգացվում, խանութները դատարկվել են։ «Իսկ Նոր տարին դիմավորում են անհանգիստ սպասումով, սակայն հաստատակամ, որ ոչ մի զիջման չեն գնալու։ Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի կողմից որևէ զիջման գնալը, նահանջը մեր ազգային շահերից անթույլատրելի է, դավաճանություն, կարելի է նույնիսկ ասել՝ Հայաստանի պետականության համար մահացու կլինի, մանավանդ՝ եթե խոսքը վերաբերում է Զանգեզուրով Նախիջևան միջանցք տալուն»,- ընդգծեց նա։ 
Օսիպյանը չի կարծում, որ ՌԴ խաղաղապահների անգործությունը կապված է միայն միջազգային մանդատ չունենալու հետ, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում է ռուսական կողմը, այլ, ըստ նրա, դա հիմնականում կապված է ՌԴ քաղաքական ծրագրերից բխող շահերի, նպատակների հետ, մասնավորապես առաջին հերթին Զանգեզուրի միջանցքը իր վերահսկողության տակ պահելու, միութենական պետություն ստեղծելու քաղաքական ծրագրի հետ, որոնց ճանապարհին պարզ է՝ որոշ շահեր համընկնում են Ադրբեջանի հետ։ Ադրբեջանն էլ, օգտվելով իրավիճակից, ցանկանում է Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն հաստատել և Արցախը հայաթափել։ «Այդ պատճառով էլ ասում եմ՝ անկախ ամեն ինչից՝ ոչ մի զիջում սկզբունքը պետք է անփոփոխ պահենք»,- ևս մեկ անգամ ընդգծեց Օսիպյանը։ 

Ըստ նրա՝ ՌԴ խաղաղապահների հրամանատարության՝ ճանապարհը բացելու պահանջով ցույց անող արցախցիներին տված պատասխանը նվաստացուցիչ է, էժանագին. «Մենք հրաման ենք կատարում, զինվորական ենք, հրապարակային ելույթ ունենալու  իրավունք չունենք»։ 
Ըստ Օսիպյանի՝ հիմա ռուսները պետք է ազնվություն ունենան և միայն ասեն՝ մենք չենք կարողանում, ուրիշ պատասխան չկա, բայց, ցավոք, ոչ իրենք են կարողանում իրենց պարտավորությունը կատարել, ոչ էլ թողնում են, որ այլ ուժեր կատարեն։ 
Նա կարծում է, որ Ռուսաստանի մանդատը  միջազգային մանդատից պակաս չէ, և ոչ մի խնդիր չկա այդ առումով. «Մանդատի խնդիրը միայն պատրվակ է, այն նույն կատեգորիայից, որ Հայաստանի սահմանների վրա հարձակում է լինում, օգնության փոխարեն՝ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը ասում են՝ իբր սահմանազատում չի կատարվել, չգիտեն սահմանները։ ՌԴ-ն այնպես է արել, որ ՀԱՊԿ-ը  միայն Հայաստանին զսպող մեխանիզմ է։ Եթե այդպես չլիներ, նրանք չէին կարող հասնել նրան, որ պատերազմում պարտվենք»
 Օսիպյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ ԱԽ նիստում Լաչինի ճանապարհը բացելու մասին  հայտարարության տապալումը Մոսկվայի ջանքերով և հայտարարությունը՝ իբր մասնակի բաց է միջանցքը, ցույց են տալիս, որ Լաչինի միջանցքը փակվել է ռուս-ադրբեջանական համաձայնության հետևանքով։ Դրանից բացի, նրա խոսքով, դրա մասին է վկայում նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի   հայտարարությունը, թե  ճանապարհը իրենք չեն փակել, այլ ռուսները, որից հետո որևէ հակադարձող  արձագանք չի եղել  ռուսական   կողմից։ Այս ամենը, ըստ Օսիպյանի, նկատի ունենալով՝ պետք է շատ զգույշ, հաշվարկված գործել, միակողմանի կախումից ազատվել, հնարավոր է ՌԴ քաղաքականությունը փոխվի աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների արդյունքում, ինչպես որ եղել է Արցախի առաջին պատերազմի ընթացքում, երբ փոխվել է Ռուսաստանի քաղաքականությունը մեր հանդեպ: «Եթե տեսնենք՝ ՌԴ-ն Իրանի  հետ նոր դաշնակցային հարաբերություններ է ստեղծում և պահում է իր դիրքերը տարածաշրջանում, այլ քաղաքականություն պիտի վարենք, բայց  եթե տեսնենք հակառակը՝ ՌԴ-ն թուլանում է, զիջում է իր դիրքը թուրքերին, այդ դեպքում լրիվ այլ քաղաքականություն պետք է մշակել, որպեսզի գերտերությունների  շահերի բախմանը զոհ չգնանք՝ ավելի շատ կորուստներ տալով։ Ամեն ինչ շատ արագ է փոխվում,  և պետք հակակշիռների մեջ չընկնենք։ Հիմա մենք՝ մեր կառավարությունը, իշխանությունը հակառակն է անում. երբ պետք է ՌԴ-ի դեմ հանդես գալ, հավատարմորեն սատարում ենք, երբ պետք է սատարենք, դեմ ենք գնում։ Հիմա այդպես ենք վարվում, և դա շատ վտանգավոր է»,- ասաց նա։   
Օսիպյանի համոզմամբ՝ մեզ վնասելու, նույնիսկ կործանելու է այս ու այն երկրի կողմը վազելը, Ռուսաստանից կամ Ամերիկայից փրկություն խնդրելը: «Պետք է հստակ նշենք մեր շահերը, մեր ազգային նպատակները և ըստ դրա շարժվենք, ու ինչքան էլ դրությունը փոխվի՝ նպատակները կմնան նույնը, և ըստ դրանց կորոշենք՝ որն է մեզ համար լավ, որ երկրի հետ մերձեցումն է ավելի ձեռնտու՝ Ֆրանսիայի՞, Ռուսաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի՞։ Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Արցախին ու Հայաստանին ձեռնտու է ավելի սերտ հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, որովհետև Իրանի դիրքորոշումը Արցախի հարցով մեզ ձեռնտու չէ»։ 
Հարցին՝ որպես քաղաքական գործիչ, որպես խնդրին անմիջական հաղորդակցվող, ինչպես է տեսնում լուծումները, նա պատասխանեց. «Առաջնահերթ պետք է Արցախի բնակիչները կողմնորոշվեն, իսկ հիմա ապակողմնորոշված վիճակ է։ Ամեն մի ուժ իր պատկերացումներով է խոսում։ Մի մեծ մասը ելքը տեսնում է ռուսի հետ, դեռ հույսով սպասում է, թե հեսա ռուսը իր պարտավորությունները կկատարի, մյուս մասը հույսը կապում է Արևմուտքի հետ։ Ցավոք, հիմա վիճակն այնպիսին է, որ շատ բան անհասկանալի է, ու թեև կա մեծ համախմբում, բայց դեռ  անհնար է հստակ կողմնորոշվել և  ընտրություն կատարել։ Որոշ իրադարձությունների հետ ժողովուրդը պետք է գա գիտակցության, որ պետք են միջազգային ռեսուրսներ ու երաշխիքներ Արցախում ապրելը շարունակելու համար, պետք է գիտակցել, որ դրան այլընտրանք չկա։ Իսկ հիմա Արցախում, անկախ նրանից, որ ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները, հավատում են դեռ, որ  ՌԴ-ն կբացի ճանապարհը։ Սա նաև հոգեբանական խնդիր է, ու երբ դա հաղթահարվի, մեր շատ  խնդիրներ էլ կսկսեն լուծվել»,- ընդգծեց նա։ 
 
Օսիպյանը, անդրադառառնալով միջազգային կանխատեսումներին, թե հասունանում է հայ-ադրբեջանական նոր բախում, ասաց՝ չի բացառվում, որ շուտով բախում կլինի, բայց քանի դեռ ամբողջական բլոկադայի մեջ են, չեն լինի նման ռազմական գործողություններ, որովհետև Ադրբեջանի պարտությունը միանշանակ կլինի: «Պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը  կպարտվի, որովհետև իր դիմաց 120.000 կամիկաձե զենք է լինելու, ինչքան հատուկ զորքեր պետք է բերի Արցախ, որ կարողանա ողջ արցախցիներին վերացնել։ Ոչ թե հերոս ազգ ենք, այլ ուղղակի  նման դեպքում բոլորս կռվելու ենք ինքնապահպանման բնազդով, ուզած-չուզած»,- նշեց Օսիպյանը։ Ռազմական գործողությունը, վերջինիս դիտարկմամբ, ավելի շատ հնարավոր է այն ժամանակ, երբ շրջափակումը հասցվի ծայրահեղ աստիճանի, հետո Ադրբեջանը կվերացնի  բլոկադան և ավելի հավանական է՝ հենց այդ ընթացքում կսկսի ռազմական գործողությունը։ Բայց քանի դեռ փակ է, լուրջ ռազմական գործողությունը քիչ հավանական է։ 
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի հիմնական նպատակը Արցախը հայաթափելն է, Լաչինում ադրբեջանական անցակետ և հսկողություն հաստատելն ու Հայաստանից միջանցք ստանալն է և այդ նպատակներից չի հրաժարվի, եթե անգամ միջազգային ճնշումներով հաջողվի միջանցքը բացել, ու եթե անգամ ինքնավարություն տա Արցախին, որովհետև «այստեղի հայությունը իր համար գլխացավանք է։ Այսինքն՝ եթե  էկոլոգներ չլինեն, ուրիշ բան է մտածելու։ Նպատակը հայաթափելն է, մեթոդներն են տարբեր, հիմա է ընտրվել կեղծ բնապահպանական խաղաղ ակցիայի մեթոդը, որը իրականում հատուկջոկատայինների կողմից է իրականացվում, հետո կարող են փոխել ակցիայի բնույթը։ Այդ պատճառով անհրաժեշտ են միջազգային անվտանգային երաշխիքներ»։
Օսիպյանը հավանական է համարում, որ այս քայլերով Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով փորձում է միջազգային հանրությանը շեղել ուկրաինական ճակատից և հետո բացելով ցույց տալ, որ կատարել է իր խաղաղարար առաքելությունը, և 120.000 արցախցին գոհ է իրենից, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանն է օգտվում այդ իրավիճակից: «Սակայն բլոկադան չի կարող երկար շարունակվել, չենք կարող սոված մնալ, պետք է մոտակա շաբաթների մեջ ճանապարհը բացվի»,- նշեց նա։


Թամարա Ղազարյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: