ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմության տապալված սցենարը․ Փաշինյանին «մի քանի օրից» հեռացնելու խոստումից 8 ամիս անց

րդարանական արտահերթ ընտրություններից շուրջ 10 ամիս անց ընդդիմությունը հայտարարեց Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջով անհնազանդության գործողություններ սկսելու մասին։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած դաշինքների ներկայացուցիչները հայտարարում էին, որ Փաշինյանին իշխանազրկելու հարցում վճռական են։ Ընտրվել էին նույն մեթոդները, որոնք Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար 2018-ին օգտագործել էին Փաշինյանն ու համախոհները՝ քայլերթեր Հայաստանի մարզերից, ապա հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ Երևանում։ Մինչ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ապրիլի 25-ից սկսած մարզերից քայլում էին դեպի Ազատության հրապարակ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն արդեն զբաղեցրել էր Ազատության հրապարակը․ ապրիլի 17-ին նա հայտարարեց շուրջօրյա նստացույցի մասին։ Արդեն մայիսի 1-ին ընդդիմադիրները փակեցին Ֆրանսիայի հրապարակը․ տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին Սերժ Սարգյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահները մասնակցում էին, բայց հարթակից ելույթներ չունեցան։ Այդ օրերին մայրաքաղաքի տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկը՝ Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկը, դարձավ ոչ երթևեկելի, բայց ամեն օր ընդդիմադիրները Երևանի նոր հատվածից էին սկսում  իրենց բողոքի երթերը։ «Դիմադրության» շարժման ղեկավարումը ստանձնած Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր քաղաքացիների աննախադեպ մասնակցության մասին։ Քանի՞ հոգի էր իրականում փողոց դուրս գալիս ընդդիմադիրներին աջակցելու համար․ հանրահավաքներին ու երթերին հարյուր հազար մարդկանց մասնակցության մասին կազմակերպիչների պնդումներին հակադրվում էին ԻՔՄ-ի՝ օդային լուսանկարահանման միջոցով իրականացված հաշվարկները։ Այս հարցում հակասություններ արձանագրել էր նաև Factor TV-ի տեսախցիկը։ Հանրահավաքների ժամանակ ընդդիմադիրների ելույթներում կարմիր թելի նման անցնում էր այն շեշտադրումը, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը մնացել են հաշված օրեր։ Իշխանությունները կառավարական շենքից ընդդիմադիրների գործողությունները մեկնաբանում էին հեգնանքով։ Փաշինյանը ՔՊ-ի պատգամավորիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե ընդդիմադիրները միայն խցանումներ են առաջացնում։ Իշխանականները պարբերաբար նաև պնդում էին, թե ընդդիմադիրները հակաօրինական գործողությունների են դիմում։ Անգամ գործեր հարուցվեցին երթերի ու այլ ակցիաների մասնակիցներին գումարով ներգրավելու հատկանիշներով։ ԱԱԾ-ն նաև զգուշացրեց, թե հավաքի կազմակերպիչները մտադրված են սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին՝ զավթել ԱԺ շենքը, սակայն նման տեսարանի ականատես չեղանք։ Այդուհանդերձ, բողոքի ակցիաների ընթացքում աղմկահարույց միջադեպերի պակաս չեղավ։ Խոսքը, առաջին հերթին, Ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մասին է։ Բազմաթիվ արձանագրումներ կան, թե ինչպես են Ոստիկանության առանձին ծառայողներ ոտքերով, բռունցքներով հարվածում ցուցարարներին, անգամ՝ գետնին ընկած քաղաքացիներին։ Ոստիկանությունն էլ իր հերթին էր տարածում տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես ընդդիմադիրների շարքերում եղել են քաղաքացիներ, որոնք քարեր, շշեր և այլ առարկաներ են նետել Ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Մասնավորապես, քաղաքացիներից մեկն Արցախը թրքացումից փրկելու կարգախոսով բողոքի ակցիային եկել էր մուրճով։ Մի քանի ամիս շարունակվող փողոցային գործողությունների ընթացքում Ոստիկանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ամենախոշոր բախումը տեղի ունեցավ հունիսի 3-ին՝ Պռոշյան փողոցում, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց։ Ոստիկանությունն առանց նախազգուշացման տարածքում լուսաձայնային նռնակ կիրառեց։ Միջադեպին նախորդել էին Իշխան Սաղաթելյանի՝ ոստիկանական պատնեշը ճեղքելու և ժողովրդի հետ միասին Ազգային ժողով գնալու կոչերը։ Փողոցներ փակելու, կառավարական շենքերը շրջափակելու գործողություններին, քայլերթերին ու հանրահավաքներին զուգահեռ՝ ընդդիմադիրներն ականջահաճո խոստումներ էին տալիս։ Սաղաթելյանն անգամ խոսում էր իր քաղաքական դաշինքի ղեկավարի իշխանության տարիներին գողացվածը հետ բերելու մասին։ Ընդդիմությանը չհաջողվեց հասնել իր սահմանած գլխավոր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Չնայած դրան՝ 1,5 ամիս Ֆրանսիայի հրապարակը փակ պահելուց հետո «Դիմադրության» շարժման առաջնորդը հայտարարեց այն բացելու մասին։ Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց շարժումը վերափոխման ենթարկելու մարտավարության մասին։ Վրանները հավաքելուց հետո բողոքի ակցիաների ինտենսիվությունը նվազեց, հանրահավաքները դարձան ավելի սակավաթիվ ու սակավամարդ, իսկ ինչ-որ պահից առհասարակ դադարեցին, սակայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այս փուլում չվերադարձան խորհրդարան։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից մի քանի օր անց հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Դրանից հետո նրան այլևս չտեսանք «Դիմադրության» շարժման հավաքներին։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը պայքարի որևէ փուլում այդպես էլ հստակ չհայտարարեց, թե ո՞վ է լինելու վարչապետի իրենց թեկնածուն։ Միաժամանակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները չէին հերքում Ռոբերտ Քոչարյանի տարբերակը։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների՝ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել էր, որ որևէ պաշտոնի չի հավակնում։ Խորհրդարանի աշխատանքները շուրջ 7 ամիս բոյկոտելուց հետո ընդդիմադիրները նոյեմբերի 15-ին վերադարձան Ազգային ժողով՝ հայտարարելով, որ եկել են իրենց օրակարգով։ Ձմռան ցրտին զուգահեռ խորհրդարան վերադարձած ընդդիմադիրները, սակայն, համերաշխ չէին։ Կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը լքելու մասին հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, մեծահարուստ գործարար Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Ընդդիմադիրներն այժմ էլ պարբերաբար հիշում են Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, սակայն գործողություններ չկան։ Գուցե, դրանք սկսվեն գարնանը՝ եղանակի տաքանալուն զուգահեռ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596336.html

© factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: