ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանից հայերի դեպորտացիան սկսվեց էկոլոգիական աղմուկի տակ․ 1988-ի կրկնությունն ենք տեսնում․ Հրանուշ Խառատյան Ամբողջական հոդվածը

Վերջին շաբաթներին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանի կողմից շրջափակումն ու քաղաքական ճնշումները ազգագրագետ Հրանուշ Խառատյանին հիշեցրել են 1990-ականները, երբ արցախյան շարժումը նոր էր սկսվում և արդեն ակնհայտ էր Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։

«Արցախի դեմ գործողություններում էկոլոգիական գիծ մտցնելը պատահական չէ։ 1988 թվականին Սումգայիթի ջարդերից հետո ծրագրված էր փախստական հայերի համար Շուշիի մոտ շենք սարքել։ 1988-ի ամռանից մինչև նոյեմբեր ադրբեջական մամուլը ակադեմիկոս Զիյա Բունիադովի գլխավորությամբ մի ահռելի ոռնոց էր բարձրացրել, թե դա էկոլոգիական աղետ է Շուշիի անտառների և թիթեռների համար, թե, իբր, ոչնչացնում են անտառները, ֆլորան և ֆաունան։ Այսինքն, նրա տրամաբանությամբ՝ ոչինչ էր, որ Սումգայիթի զոհերը կային արդեն։ Էկոլոգիական աղմուկի տակ սկսվեց հայերի դեպորտացիան։ Ի վերջո՝ դա դարձավ բնակչության փոխանակում»,- հիշեցնում է ազգագրագետը։ Երբ նա տեսել է Լաչինի միջանցքում էկոլոգիական պահանջներով հայտնված ադրբեջանցիների, 1988-ի իրադարձությունների հետ զուգահեռներն ակնհայտ են դարձել։ «Դուք չեք պատկերացնի՝ դա ինչ էր․ ամենօրյա ռեժիմով կուսակցական թերթերով պետական այդ քաղաքականությունն էր տարվում, թե, իբր, Շուշին փրկում են էկոլոգիական աղետից։ Միջազգային կառույցներ կան, ում համար պիտի կապ չունենա՝ այդ տարածքը քաղաքական ի՞նչ կարգավիճակ ունի, ո՞ւմ է պատկանում, մարդկանց կյանքի խնդիր է, և այդ իրավունքները պետք է պաշտպանվեն։ Կա և՛ Կարմիր խաչը, և՛ ՄԱԿ-ը՝ իր Սննդի համաշխարհային ծրագրով։ Երբ Սինջարի եզդիներին Իրաքի քրդերը կոտորում էին, անգամ ՀՀ-ի պառլամենտը միացավ բողոքող հանրությանը, և առաջարկեցին գոնե սննդային օգնություն տանել։ Եթե կոտորածի կանգնեցնելն այդքան դժվար է, գոնե սննդային օգնություն պիտի ցուցաբերվի»,- ասաց նա։ Հրանուշ Խառատյանը պնդում է, որ միջազգային նմանատիպ մեխանիզմները պետք է գործի դրվեն նաև Լեռնային Ղարաբաղի պարագայում։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: