ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անդրադարձ՝ «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և ԲՖ-ի 2022 թվականի գործունեությանը

Տարեվերջի ավանդության համաձայն «Հայազդ» լրատվական կայքը ամփոփել է «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և Բիզինես Ֆորումի գործունեության տարին, առանձնացնելով 2022 թվականի կարևորագույն մշակութային իրադարձությունները։

Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի,  Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Բիզինես ֆորումի մշակութային, հասարակական և տնտեսական կյանքն իրանահայ համայնքում 2022 թվականին առանձնացավ ակնառու ակտիվությամբ, բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով, կարևոր հանդիպումներով և յուրահատուկ նախաձեռնություններով, որոնք լայն արձագանք գտան իրանահայ համայնքում։ 
Տարեվերջի ավանդության համաձայն «Հայազդ» լրատվական կայքը ամփոփել է «ՀՄՀՖ»-ի «ՍՄԱԲ» կենտրոնի և Բիզինես Ֆորումի գործունեության տարին, առանձնացնելով 2022 թվականի կարևորագույն մշակութային իրադարձությունները։
 
Յունւար
13-ին յայտարարւեց Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.ի կողմից կազմակերպւած «Հրաշք եղևնի» մրցոյթի յաղթողների անունները:
31-ին Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի ներկայացուցիչները այցելեցին Իրան-Իրաք պատերազմի նահատակ` Ռազմիկ Խաչատրեանի ընտանիքին:
 
 
Փետրւար
 
13–ին Կենտրոնի անձնակազմը վարչութեան անդամների հետ միասին բնութեան գրկում երգով, պարով և խարոյկի վրայից թռչելով, տօնեցին Տեառնընդառաջը:
20-22-ը  Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.ի վարչութեան ներկայացուցիչները այցելեցին իրանահայ երիտասարդ արւեստագէտ Մառլէն Դաւթեանի գեղանկարչական ստեղծագործութիւնների ցուցահանդէս՝ «Հիւրին Սպասելիս» խորագրով:
 
Մարտ
11-ին «Ս. Մարիամ Աստւածածին» Բարեգործական Կենտրոնի և «Հայ Մշակութային Հասարակական Ֆորում»-ի նախաձեռնութեամբ Թեհրանի «Փարսիան» հիւրանոցում կայացաւ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով երկրորդ խորհրդաժողովը:
 
Ապրիլ
 
6-ին «Ս. Մարրիամ Աստւածածին» Բարեգործական Կենտրոնի տնօրէն՝ պրն. Արբի Թէյմուրեանը հանդիպեց Թեհրանի նահանգապետ՝ պրն. Ղասեմ Մոհամմադ Թեհրանիի հետ:
 
7-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի վարչութեան ներկայացուցիչները և անձնակազմը Մայրերի տօնի կապակցութեամբ այցելեցին Թեհրանի երկու ծերանոցներ՝ «Սօսէ մայրիկ» և «Չիլոյեան»:
 
24-ին Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի վարչութեան անդամները և անձնակազմը ներկայ գտնւելով Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում կազմակերպւած հոգեհանգստեան և ծաղկեմատոյցի արարողութեանը, զոյգ կենտրոնների կողմից ծաղիկներ խոնարհեցին եղեռնի զոհերի յուշակոթողի առջև: Այնուհետև երեկոյեան կենտրոն վերադառնալով մասնակցեցին օրւայ առթիւ կազմակերպւած գեղարւեստական միջոցառմանը:
29-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի վարչութեան նախաձեռնութեամբ, զոյգ կենտրոնների աշխատակազմը վարչութեան անդամների ուղեկցութեամբ այցելեցին Թեհրանի «Իսլամական յեղափոխութեան և Իրաք-Իրան պարտադրեալ պատերազմի» թանգարան։
 
Մայիս
12-15-ը Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մշտական վայրում տեղի ունեցաւ Իրանի նաւթի, գազի վերամշակման և նաւթաքիմիայի 26-րդ միջազգային ցուցահանդէսը, որին մասնակցել էին նաև Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի հովանաւորներ «Շիմիդոր Սելեֆ» արդիւնաբերական ընկերութիւնը և ընկերութեան կից «Արիա Շիմի Սալաֆչեգան» և «Փալայեշ Ղիր Սատրափ» հոլդինգ ընկերութիւնները:
27-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի նախաձեռնութեամբ Հ.Մ.Մ.«Րաֆֆի» համալիրում տեղի ունեցաւ դաշտահանդէս, որը նւիրւած էր մանուկների միջազգային օրւան, Մայիս 28-ի և Յամբարձման տօներին:
30-ին Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի ներկայացուցիչները այցելեցին Իրան-Իրաք պատերազմի նահատակ` Զօրիկ Մուրադեանի ընտանիքին:
 
Յունիս
1-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի ներկայացուցիչները այցելեցին Թեհրանի շարժանկարների միջազգային 12-րդ ցուցահանդէսին, որի լաւագոյն 25 թեզերի շարքում էր նաև իրանահայ երիտասարդ արւեստագէտ՝ Հայդուկ Ջորջեանի աշխատանքը:  
19-ին Կենտրոնի անձնակազմը մասնակցեց Թեհրանի հայոց Ս. Սարգիս մայր եկեղեցում մատուցւող սուրբ պատարագի ընթացքում Արժ. քահանահայր ՏԷր Արիստակէս Շահմիրեանին քահանայական լանջախաչ շնորհելու արարողութեանը:
25-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի նախաձեռնութեամբ, կենտրոնում տեղի ունեցաւ համալսարանի ընդունելութեան քննութեան համար նախատեսւած կրօն առարկայի(ادیان الهی)  նախապատրաստական և ուսուցման դասարան, որը վարեց Թեհրանի հայոց թեմի քահանայ Արժանապատիւ Տէր Արիստակէս Քհն. Շահմիրեանը։
29-ին Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնի ներկայացուցիչները այցելեցին Իրան-Իրաք պատերազմի նահատակ՝ Ժոզեֆ Շահինեանի ընտանիքին:
 
Յուլիս
1-ին տեղի ունեցաւ «Ս. Մարիամ Աստւածածին» բարեգործական կենտրոնի և «Հայ Մշակութային Հասարակական Ֆորում»-ի վարչութեան կազմի այցելութիւնը Հ.Մ.Մ.«Րաֆֆի» համալիր, «Բիայնա» մանկական գիտելիքների զարգացման կենտրոն և «Զարթօնք» պարախմբի կենտրոն՝ շնորհակալութիւն յայտնելու մայիսի 27-ին տեղի ունեցած դաշտահանդէսի կազմակերպչական աշխատանքներում նրանց ցուցաբերած անշահախնդիր ու անխնայ աջակցութեան համար:
7-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի վարչութիւնը ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան՝ Արսէն Աւագեանի հրաւէրով այցելեց ՀՀ դեսպանատուն:
16-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի վարչութեան նախաձեռնութեամբ Թեհրանի «Էսպինաս» հիւրանոցում տեղի ունեցաւ իրանահայ գործարար շրջանակի առաջին «Բիզինես ֆորում» համագումարը:
24-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի համագործակցութեամբ և հովանաւորութեամբ Թեհրանի «Ռուդաքի» համերգասրահում տեղի ունեցաւ իրանահայ երիտասարդ դաշնակահար Նարեկ Աբրահամեանի դաշնամուրային ելոյթը:
 
29-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի, Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի և «Իրանահայ Բիզնես Ֆորումի» նախաձեռնութեամբ և Հայաստանից ժամանած «Մանթաշեանց» գործարարների միութեան ներկայացուցիչների ներկայութեամբ Թեհրանի «Էսպինաս Փալաս» հիւրանոցում տեղի ունեցաւ երկրորդ «Բիզինես ֆորում» համագումարը:
   
 
Օգոստոս
21-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի վարչութեան կազմը այցելեց ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն՝ ցաւակցութիւն յայտնելու Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դէպքի կապակցութեամբ:
 
Սեպտեմբեր
1-ին «Հ.Մ.Հ.Ֆ.»-ի և «Ս.Մ.Ա.Բ.» Կենտրոնում տեղի ունեցաւ «Իրանահայ Բիզինես Ֆորումի» կանոնագրութեան մշակման և վաւերացման յանձնախմբի եզրափակիչ նիստը, որի ընթացքում Բիզինես Ֆորումի ժամանակաւոր դիւանի բոլոր անդամների կողմից ստորագրւեց կանոնագիրը և պատրաստւեց յաջորդ փուլի՝ պետական գրանցման համար:
]5-ին Բարեգործութեան միջազգային օրւայ կապակցութեամբ Կենտրոնի անձնակազմը նւէրներ յանձնեց Նախկինում կենտրոնի օգնութեանը դիմած մի շարք անձանց:
5-ին «Ս. Մարրիամ Աստւածածին» Բարեգործական Կենտրոն էին այցելել Իմամ Խոմէյնիի անւան օգնութեան կոմիտէի պաշտոնեաները:
6-ին,  Ս.Մ.Ա.Բ. Կենտրոնում տեղի ունեցաւ Կենտրոնի տնօրէն՝ Արբի Թէյմուրյանի հանդիպումը Իմամ Խոմէյնիի անւան օգնութեան կոմիտէի գլխաւոր տնօրէնի և այլ պաշտոնեաների հետ, որի ընթացքում Կենտրոնի և Կոմիտէի հետագայ համագործակցութեան շուրջ եղան քննարկումներ:
Հոկտեմբեր
2-4  Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի վարչութեան ներկայացուցիչները, անձնակազմը և «Զարթօնք» պարախմբի սաները տարեցների միջազգային օրւայ կապակցութեամբ այցելեցին Թեհրանի «Սօսէ մայրիկ», «Ս. Գէորգ» և «Չիլոյեան» ծերանոցներ:
21-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի նախաձեռնութեամբ, Հ.Մ.Մ.«Րաֆֆի» համալիրում տեղի ունեցաւ Հայ Մշակոյթի օրւան նւիրւած միջոցառում:
28-31-ին Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցեցին Հայ Հասարակական Մշակութային Ֆորումի և Սուրբ Մարիամ Աստւածածին Բարեգործական կենտրոնի ներկայացուցիչները:
Նոյեմբեր
19-ին Հ.Մ.Հ.Ֆ.-ի և Ս.Մ.Ա.Բ.Կ.-ի վարչութեան անդամները մասնակցեցին ՀՀ և ԻԻՀ միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակի շրջանակներում Իրանում ՀՀ դեսպանութիւնում կազմակերպւած Վահագն Աֆեանի հեղինակած դիւանագիտական բառարանի շնորհանդէսին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
շնորհավորանք , Շնորհավորանք
Շնորհավորանք
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Դուք հայ իրականության մեջ գոյություն ունեցող բարեգործական և հասարակական ու մշակութային ավանդույթների լավագույն շարունակողն եք:
իրանահայ,համայնքի,գործարարների,ներգրավումը՝,իրանի,հայաստանի,արդյունաբերական,բաժնի,և,տնտեսական,զարգացման,ոլորտում , Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում
Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Իրանի և Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում
Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում:
հայաստանի,և,իրան , Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն
Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն
Հազարամյակներ շարունակ իրար հարևանությամբ ապրող հնդեվրոպական երկու հնագույն ժողովուրդները՝ հայերը և իրանցիները, տոնում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ՀՀ-ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին:
սահակ,շահմուրադյան , Իրանի հայ համայնքն ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում
Իրանի հայ համայնքն ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում
Պետք է նկատի առնել, որ Իրանի հայ համայնքը մարդկային ռեսուրսներով և կապիտալով ունի շատ մեծ պոտենցիալ տնտեսական ներդրում անելու Հայաստանում:
իրանի,հայ,համայնքը , Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը
Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը
Իրանահայ համայնքն իր բազմադարյա պատմությամբ և Իրանի մշակութային, կրոնական, հասարակական և արդյունաբերական ներուժով անկասկած մեծ դերակատարություն է ունեցել Իրանի մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև տեխնիկական ու առևտրական զարգացումների ոլորտներում։
գագաթնաժողով , ՀՄՀՖ-ի, ՍՄԱԲ կետրոնի և Հայազդ կայքի ներկայացուցիչները մասնակցել են Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին
ՀՄՀՖ-ի, ՍՄԱԲ կետրոնի և Հայազդ կայքի ներկայացուցիչները մասնակցել են Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին
hayazd.com-Համաշխարհային հայկական գագաթնաժողովին նաև իրենց մասնակցությունը բերեցին թե Իրանի հայ համայնքի հասարակական և մշակույթային որոշ կառույցների ներկայացուցիչներ և թե մասնավորաբար Հայ Հասարակական Մշակութային Ֆորումի, Սուրբ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայազդ լրատվական կայքի ներկայացուցիչներ՝ ՀՄՀՖ-ի և ՍՄԱԲ կենտրոնի վարչության անդամներ իրանահայ վաստակավոր արվեստագետ տիկին Լորետա Ավետիսյանը և Սիփան Մկրտումյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: