ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայի ՊՆ նախարարը ցանկանում է փոխարինել Էրդողանին. Արցախի հարցով իր ելույթներն այդ պատճառով են

Թուրքիայում խոսակցություններ կան, որ Հուլուսի Աքարը կարող է Էրդողանից հետո լինել երկրի ղեկավարը, դա է գուցե քաղաքական հայտարարությունների պատճառը։a

Այս մասին 24News-ին ասաց ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով մեղադրանքներին՝ ուղղված միջազգային հանրությանը։

Պրոֆեսոր Սաֆրաստյանի խոսքերով, Աքարի՝ Թուրքիայի ղեկավար դառնալու խոսակցությունները հիմք ունեն․ «Հուլուսի Աքարը պարբերաբար հայտարարություններ է անում քաղաքական հարցերով, որոնք կապ չունեն ռազմական ոլորտի հետ։ Վերջին հայտարարությունները՝ կապված Արցախի հիմնահարցի հետ, քաղաքական բնույթի են։ Եվ դա վկայում է այն մասին, որ այո´, նա հավակնում է Թուրքիայի հաջորդ ղեկավարի դերը ստանձնել»։

«Ադրբեջանը զգալի հարված է ստացել, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվեց Լաչինի միջանցքի փակման հարցը։ Եվ դա, կարծում եմ, Թուրքիայի և Ադրբեջանի համար անսպասելի հարված էր։ Աքարի այս հայտարարության մեջ տեսնում եմ քննադատություն՝ ուղղված միջազգային կազմակերպություններին։»,- հավելեց ակադեմիկոսը։

Արևելագետն ընդգծեց, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է՝ պատրաստվում է 4-րդ ռազմական գործողությունն իրականացնել՝ օկուպացնել Սիրիայի հյուսիսային տարածքի զգալի մասը։ Եվ պատահական չէ՝ Աքարը հենց սահմանին է այդ հայտարարությունն անում՝ ցույց տալով, որ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը Թուրքիային չի հետաքրքրում», - եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

 

Կիրակի օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, այցելելով թուրք-սիրիական սահման, հայտարարել էր, որ «որոշ երկրներ ադրբեջանա-հայկական հարցում ոչ օբյեկտիվ և կանխակալ հայտարարություններ» են անում։ «Սակայն մենք չենք լսել այն երկրների ու միջազգային կազմակերպությունների ձայնը, որոնք ժամանակին իրենց վրա են վերցրել ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորման առաքելությունը։ Որտե՞ղ էր մինչ այդ ձեր խելքը»,- ասել էր նա։

Սերգեյ Առաքելյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: