ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ինձնից 50 տարի պահանջվեց, որ բացահայտեմ այդ քիմիական տարրը»․ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ, պրոֆեսոր և ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյան

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանն այսօր Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գրասենյակում «Պարբերական աղյուսակը 150 տարի անց» թեմայով #ԳիտTalk բանախոսություն-քննարկում է վարել։

Պրոֆեսոր Հովհաննիսյանը պատմել է իր կատարած հետազոտությունների մասին, որոնց արդյունքում հայտնաբերել եւ պարբերական աղյուսակում ավելացրել է քիմիական 118-րդ տարրը («օգանեսոն»), ինչպես նաեւ ասել, որ այսքանով չի սահմանափակվել եւ շարունակում է քիմիական տարրերի իր «որսը»։  

Հանդիպումից առաջ Յուրի Հովհաննիսյանը Մեդիամաքսին ասել է, որ քիմիական տարրի բացահայտումն իր կյանքից 50 տարի պահանջեց: «50 տարի առաջ ինձ մոտ առաջ եկավ գաղափարը, որ կարող է նման տարրեր լինեն, եւ 50 տարի անց այդ տարրերը ստացա։ Դա բավական բարդ գործ է», — ասել է նա:

 

Նա ասել է, որ շարունակում են նոր տարրերի ուղղությամբ հետազոտությունները, եւ Մենդելեեւի աղյուսակն անպայման կփոխվի։ 

«Մենդելեեւն ինքն էր ասում, որ իրեն թվում է՝ աղյուսակը կփոխվի, բայց կմնա։ Այնպես որ՝ այո՛, աղյուսակը կփոխվի»,- ասել է նա։ 

Յուրի Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանում գիտության զարգացման ուղղությամբ քայլեր կատարվում են, իսկ որպեսզի աշխարհի գիտական քարտեզի վրա Հայաստանի համար լավ տեղ ապահովվի, հարկավոր է շատ լավ աշխատել ու ջանք չխնայել։ 

«Պիտի նվիրված լինել գործին, օր ու գիշեր մտածել դրա մասին, աշխատել եւ արդյունքը կլինի»,- ասել է պրոֆեսորը։  

nurblog.info


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: