ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, որը օրեր շարունակ շրջափակված է պահում 120.000 հայի

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր մի խումբ ադրբեջանցիներ Ադրբեջանի ղեկավարության՝ ակնհայտ ուղղորդած կեղծ բնապահպանական պահանջներով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը։

Արդեն 16 օր է՝ շուրջ 120.000 արցախահայեր զրկված են միջազգային այնպիսի հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են ազատ տեղաշարժի, բուժօգնություն ստանալու իրավունքները։ Արցախը պարենային և հումանիտար լուրջ ճգնաժամի առջև է։
Մինչ Արցախից և Հայաստանից ահազանգում են, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում, իսկ միջազգային հարաբերությունների ազդեցիկ դերակատարները կոչեր են անում Ադրբեջանին բացել Լաչինի հումանիտար միջանցքը, Բաքուն լիակատար աջակցություն է ստանում պաշտոնական Անկարայից։
Ադրբեջանի վերոհիշյալ գործողություններին մասնակից է դարձել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն։ Նա հանդիպել է ճանապարհը փակած ադրբեջանցիներին և այդ մասին գրառում է արել Twiiter-ում՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» շեշտադրմամբ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն և այդ երկրում իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը արդեն հայտարարություններ են արել և աջակցություն հայտնել Ադրբեջանին «նրա մղած իրավացի պայքարում», գրում է Ermenihaber-ը։
«Ադրբեջանը թե՛ իրավունքի տեսանկյունից, թե՛ արդարության տեսանկյունից, թե՛ սեփական հողերում ապօրինի գործողություններին ընդդիմանալու տեսանկյունից իրավացի է»,-դեկտեմբերի 14-ին հայտարարել է Չավուշօղլուն։ Թուրք նախարարը փաստորեն արդար է որակել այն, որ դեպի Արցախ գազամատակարարման դադարեցման պատճառով 3 օր շարունակ 120 հազար մարդ ձմռան պայմաններում զրկված է եղել ջեռուցման հնարավորությունից, որ 16 օրվա շրջափակման հետևանքով շուրջ 350 հիվանդ չի կարողացել բուժօգնություն ստանալ Երևանում, ու որ ամեն վայրկյան խախտվում են հազարավոր մարդկանց իրավունքներ։
Օմեր Չելիքն էլ իր հերթին է դեկտեմբերի 22-ին հայտարարություն արել՝ նշելով, թե իբր ծայրահեղության կողմնակից հայերն են Ղարաբաղում դիմում սադրիչ գործողությունների։ Չելիքի հնչեցրած այդ անհեթեթությունն առավել ակնհայտ է դառնում հատկապես այն պարագայում, երբ ադրբեջանցիների կեղծ բնապահպանական ակցիայի առաջին իսկ օրերից դրա մասնակիցներն են ձեռքերով ցույց տալիս թուրք ծայրահեղ ազգայնամոլականների՝ «գորշ գայլերի» հայտնի խորհրդանիշը՝ փաստացի սպառնալիք հայտնելով արցախահայերին։
Ավելին՝ Չելիքը ժխտել է, որ Լաչինի միջանցքը փակ է՝ բառացիորեն ստելով, թե ադրբեջանական կողմը խոչընդոտում է միայն հանքանյութով բեռնված բեռնատարների երթևեկությունը։ Ադրբեջանի այս կեղծ քարոզչությունը պաշտոնական հայտարարություններից զատ՝ լայն թափով առաջ են տարել նաև թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամերձ «Haber Global»-ը, «Yeni Akit»-ն ակտիվորեն այս ողջ ընթացքում տարածել են իրականությանը չհամապատասխանող ադրբեջանական պաշտոնական թեզերը։ Բացի այդ էլ՝ խախտել են լրագրության սկզբունքները՝ մշտապես միակողմանիորեն ներկայացնելով Լաչինի միջանցքի իրադարձությունները, դրանց պատճառներն ու հետևանքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր Արցախի գազամատակարարումը, որը, սակայն, վերականգնվել է դեկտեմբերի 16-ին՝ առանց նախապայմանի։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: Ադրբեջանը, սակայն, չի հետևում այդ կոչերից որևէ մեկին։ Լաչինի միջանցքի շրջափակման 13-րդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կարող են լինել զանգեր, ինչ-որ հայտարարություններ, բայց պետք չէ դրանց նշանակություն տալ։ Մենք այդ զանգերին պատասխանում ենք պարզապես քաղաքական կոռեկտությունից դրդված։ Բայց սա դույզն-ինչ չի փոխի մեր դիրքորոշումը»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: