ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սպորտը չափելի է նախ և առաջ մեդալներով. 2022 թ-ին 2021թ-ի համեմատ մեդալների թիվն ավելի է 107-ով․ Կարեն Գիլոյանը՝ տարվա սպորտային ձեռքբերումների մասին

«Սպորտը չափելի է նախ և առաջ մեդալներով, այս տարի մենք ունենք 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկի։ Սա նշանակում է, որ հայկական սպորտի համար 2022 թվականը հիանալի տարի էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում հետևյալ կերպ ամփոփեց հայկական սպորտի 2022 թվականը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Սպորտը չափելի է նախ և առաջ մեդալներով, այս տարի մենք ունենք 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկի։ Սա նշանակում է, որ հայկական սպորտի համար 2022 թվականը հիանալի տարի էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում հետևյալ կերպ ամփոփեց հայկական սպորտի 2022 թվականը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Գիլոյանը կարևորեց այն հանգամանքը, որ 2021 թվականի համեմատ այս տարի մեդալների թիվը 107-ով ավելացել է և շեշտեց, որ սրանից առաջ լավագույն արդյունքը եղել էր 2019 թվականին՝ 222 մեդալ։
Կարեն Գիլոյան
ԿԳՄՍ նախարարի տեղակալը 2022 թվականի կարևոր նախաձեռնություն համարեց մեծածավալ սպորտային շինարարությունների իրականացումը. «Մեծ շինարարական աշխատանքներ ենք կատարել՝ Արթուր Ալեքսանյանի մարզահամալիրի, Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցի, հեծանվային սպորտի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցների կառուցումներ, Արթուր Աբրահամի մարզադպրոցի հետ կապված շատ աշխատանքներ կատարված են և շուտով կսկսվի շինարարությունը, ինչպես նաև Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցի շինարարության մեկնարկը կտրվի։ Մենք պատրաստվում ենք նաև արագ հավաքովի սպորտային մանեժներ տեղադրել Երևանում և բոլոր մարզերում, որոնք կխթանեն խաղային մարզաձևերի զարգացումը։ Այս ամեն ինչը գալիս է ասելու, որ նաև այս ասպարեզում մենք շատ լուրջ առաջընթաց ունենք»։
Հաջորդ կարևոր առաջնընթացը՝ ըստ Գիլոյանի, արձանագրվել է սպորտային բժշկության ասպարեզում. «Շատ լուրջ է առաջընթացը սպորտային բժշկության տեսանկյունից: Այս տարի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հատուկ բացվեց սպորտային բժշկության կլինիկա և մեր շատ մարզիկներ տարբեր տեսակի բուժօգնություն են ստանում անվճար, անգամ թանկ վիրահատությունները մարզիկների համար անվճար են։ Պետությունը շուրջ 40 միլիոն դրամի դեղ ու վիտամիններ բաժանեց ֆեդերացիաներին։ Տարվա ընթացքում մենք կարողացանք ավելացնել որոշակի գումար և ֆեդերացիաներին տրամադրեցինք, որպեսզի նրանք կարողանան կոմպեսացնել տոմսերի թանկանալու պատճառով առաջացած գումարային բացը և դրա շնորհիվ բոլոր մրցումներին հավուր պատշաճի մասնակցեցին ու այդպիսի արդյունք ցույց տվեցին։ Տարվա կեսին կարողացանք իրականացնել «Փարիզ 2024» ծրագիրը, որով մեր բոլոր առաջատար մարզիկները, նրանց անձնական մարզիչները, հավաքականի մարզիչները, առաջին անգամ բժիշկներն ու մերսողները գումար են ստանում ու ավելի մեծ ոգևորությամբ են աշխատում, այսօր մեդալների քանակը դրա վառ վկայությունն է»։
2022 թվականի առանցքային իրադարձությունը Գիլոյանը համարեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը Հայաստանում. «Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ առաջին անգամ Հայաստանում, մենք այն կարողացանք անցկացնել ամենաբարձր մակարդակով, բոլորը միաբերան միայն դրական էին արտահայտվում և անգամ սպորտի այլ ներկայացուցիչներ տարբեր միջոցառումների ժամանակ ասում էին, ինչպիսի մրցում եք կազմակերպել, որ բոլորը դրանից են խոսում։ Դրան հաջորդեց Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, նույնպես հրաշալի մրցում, հրաշալի արդյունք»։
Գիլոյանն առանձնացրեց մարզիկների, որոնք այս տարի իրենց ուսերին ծածանեցին եռագույնը և հաղթանակ բերեցին մեր երկրին. «Մարզական տեսանկյունից շատ կարևոր էր Արթուր Ալեքսանյանի աշխարհի չեմպիոն դառնալը, նա տևական ընդմիջումից հետո՝ չորրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Իհարկե Արթուր Դավթյանի ու Հարություն Մերդինյանի սխրանքները մարմնամարզությունում: Արթուր Դավթյանի այս հաջողությունը նաև նրանով է շատ ոգևորում, որ Արթուրն արդեն ակնհայտ առաջատար է աշխարհում, սա պատահական հաղթանակ չէր, սա մրցակիցների անհաջողության արդյունքում ստացած հաղթանակ չէր, նա նվաճեց այդ հաղթանակը՝ իր անթերի ցատկերով։ Չեմ կարող չնշել նաև Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր հավաքականի սխրանքը։ Հույս ունեմ, որ 2023 թվականին մենք կկարողանանք շարունակական դարձնել այս ամենը»։
Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս տարի ավանդական մարզաձևերի կողքին առաջընթաց են գրանցել նաև այլ մարզաձևեր. «Ծանրամարտ, ըմբշամարտ, սամբո, հրաձգություն, սրանք այս տարի ամենաշատ մեդալ բերած մարզաձևերն են, հետո արդեն բռնցքամարտ, մարմնամարզություն, շախմատ, ձյուդո և այլ մարզաձևեր։ Այսինքն, ավանդականներին միանում են այն մարզաձևերը, որոնք արդեն ուժեղանում են»։
Անդրադարձ կատարեցինք նաև ֆուտբոլին և այն ծրագրերին, որոնք նախատեսվում են իրականացնել 2023 թվականին. «Մենք պատմության մեջ առաջին անգամ ուզում ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այլ հարաբերություններ կանոնակարգել, մենք ուզում ենք պետական աջակցություն ցույց տալ ֆուտբոլին։ Ֆուտբոլը մեծ գումարներ է պահանջում, մենք ամեն ինչ կանենք, որ այդ մարզաձևին մենակ չթողնենք և կարողանանք նաև հաջողություն արձանագրել այստեղ։ Պիտի ակումբներն ուժեղանան, որպեսզի հետագայում կարողանանք հավաքականում էլ հաջողություն գրանցել։ Իսկ ինչ վերաբերում է հաջորդ տարի սպասվող իրադարձություններին, ապա կասեմ, որ գարնանը մենք Երևանում կանցկացնենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային է, մենք կկարողանանք տարվա վերջում էլ մրցումներ անել, սամբոյի Աշխարհի առաջնությունը կկազմակերպենք Երևանում։ Այս պահին պետք է մեր մարզիկները կարողանան պատրաստվել օլիմպիական վարկանիշային առաջնություններին, մրցաշարերին։ Մեզ շատ է պետք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել, գնալ ու Փարիզում ուրախացնել մեր երկրպագուներին»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: