ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա․ ԱԽ քարտուղար

ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ․ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԽ քարտուղարի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերից։

«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։

Ալիևը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հրապարակային նկրտումներ է ներկայացրել, ի դեպ, պատմության մեջ, պատմական նարատիվներով շարժվող բազմաթիվ այդպիսի լիդերներ են եղել, այսօր էլ այդպիսի լիդերներ կան, ես կարծում եմ, Հիտլերը գրեթե նույն արգումենտացիայով, նույն փաստարկներով է հարձակվել հարևան երկրների վրա՝ ասելով, որ պատմականորեն այդ հողերն իրենց են պատկանել, և սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ալիևի հայտարարությունը որևէ ձևով չի տարբերվում Հիտլերի հայտարարություններից, ամբողջովին նման են և կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը այս առումով մեծ աշխատանք ունի կատարելու։
 
Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, 2 տարվա ընթացքում կառուցողական է եղել։

Երևանը որևէ քայլ չի արել, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։ Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջովին  միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։

Հիմա ճգնաժամ է ստեղծվել, պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, որովհետև նա լիազորված է դա անելու նոյեմբերի 9-ով։ Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին։

Այդ քայլերը լայն կոնտեքստ ունեն, Ադրբեջանին աջակցելու, ՀՀ տարածքում, այսպես կոչված, միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում է, ՀՀ-ն դիմադրում է դրան։  Ճգնաժամի դրդապատճառը սա է։

ՌԴ հետ հարաբերությունները պայմանագրային են, որում նշված չի այդ պահին դրանք իդելական են, թե ոչ։ Շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն քայլեր, հարցեր կառաջանան, թե ինչու։

Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են

Ընդդիմությունը, ոչ թե ՀՀ իշխանության ընդդիմությունն է, այլ Հայաստանի Հանրապետության, որովետև նրանց արած քայլերը լայն կոնտեքստ ունեն, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով, միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում են»։



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: