ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսները տևական ժամանակ է, ինչ ասում են՝ ճանապարհը կբացվի, սակայն դա չի լինում

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ տարօրինակ էր, որ ռուս խաղաղապահներն ասում էին՝ միջանցքը կբացվի դեկտեմբերի 26-ին, այսինքն՝ այսօր:

«Այստեղ հետաքրքիրն այն է, թե ում հետ է համաձայնեցված այս ամենը: Ռուսները տևական ժամանակ է, ինչ ասում են՝ այս օրը ճանապարհը կբացվի, սակայն դա չի լինում: Մյուս կողմից էլ ադրբեջանցիները գիտեին, որ դեկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը լինելու է ԱՊՀ-ի գագաթնաժողովում և ենթադրում էին, որ հանդիպման ժամանակ կլինեն որոշակի ճնշումներ, որոնք կստիպեն հայկական կողմին գնալ խաղաղության փաստաթղթի կնքման, ու կբացեն ճանապարհը: Սակայն այս իրավիճակում այն անիմաստ է դառնում, որովհետև չեն հարգվում անգամ նախնական պայմանավորվածությունները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

 
 

Անտինյանի համոզմամբ՝ ադրբեջանական կողմի խաղաքարտերը խառնվել են, քանի որ եթե նրանք շարունակեն ճանապարհը փակ պահել, կնշանակի, որ գնում են ցեղասպանության ուղով, ինչն էլ չի կարող ներպետական խնդիր լինել. «Ցեղասպանությունը միջազգային կարգավիճակ ունի, և ոչ ոք չի կարող ասել, թե դա երկրի ներքին գործն է: Դա մարդկության նկատմամբ արվող հանցագործություն է, որն էլ պատժելի է: Փաստացի սա շարունակելու դեպքում Ադրբեջանը չի կարողանալու որևէ խնդիր լուծել ու զիջումներ պահանջել: Սա, իհարկե, այն դեպքում, եթե Հայաստանն ու Արցախը միասին գրագետ և ճկուն ձևաչափով աշխատեն, ոչ թե Արցախին օգտագործեն Հայաստանի դեմ»:

Անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած հանրահավաքին՝ քաղաքագետն ասում է, որ մինչ դա արցախցիները հույսով գնացել էին՝ ասելու՝ ճանապարհը բացեն, սակայն ռուս խաղաղապահները նրանց չթողեցին անգամ այդ ճանապարհով անցնել: Նրա խոսքով՝ այս իրողությունն օգնեց արցախցիներին հստակ հասկանալ, որ ճանապարհն իրականում ռուսներն են փակել:

«Հանրահավաքի հավաքված մարդիկ ուզում էին հասկանալ, որ միայն Հայաստանը կարող է Արցախի շահերն իրոք պաշտպանել, բայց դա հնարավոր է, եթե Արցախը Հայաստանին պատվիրակի բանակցություններ վարել: Ցավոք, իրականում ստացվում է այնպես, որ Արցախը ցանկանում է Հայաստանին օգտագործել՝ ասելով, որ Հայաստանը ռուս խաղաղապահների համար միջազգային մանդատ ուզի, սակայն դա կլինի այն պարագայում, երբ դրան համաձայն լինի նաև ադրբեջանական կողմը: Բայց հավատալու չէ, որ Ադրբեջանը համաձայնի, որ ռուս խաղաղապահները մնան Արցախում, միջազգային մանդատ ստանան ու ուժ կիրառեն»,- նկատում է նա:

Անտինյանի խոսքով՝ հանրահավաքին ներկա ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի լռությունն էլ կապված էր նրա հետ, որ իր համար ավելի լավ տարբերակ է լռի ու ցույց տա, որ դրանով զբաղվում է Ռուբեն Վարդանյանը. «Վարդանյանը նոր խաղացող է, որի խաղը շատ վտանգավոր է Արցախի համար, քանի որ Ադրբեջանը հստակ ասում է՝ դեմ է, որ Ռուսաստանը մարդ ուղարկի, որովհետև ռուսական կողմի հանդեպ անվստահություն ունի: Պատճառն այն է, որ ռուսները Ադրբեջանին մի շարք խոստումներ են տվել, որ ադրբեջանցիները ռուսներին այս կերպ ասում են՝ խաղաքարտերը չխախտեք: Բնական է, որ ռուսներն էլ փորձելու են ցույց տալ, թե Ռուբեն Վարդանյանի հետ որևէ առնչություն չունեն, ու կարող է Ադրբեջանն անել այն, ինչ ուզում է»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ սա նաև արվում է նրա համար, որ Արցախի իշխանությունները բանակցեն Ադրբեջանի հետ իր խաղի կանոններով, այն է՝ նրանք Հայաստանից հրաժարվեն: «Տեղի ունեցած հանրահավաքն էլ բողոքի նշան է, բայց թե ումից են քայլ սպասում, հարց է: Եթե Արևմուտքից ենք սպասում, պետք է հասկանանք, որ նրանք չեն հասկանում, թե ինչպես ենք ուզում հումանիտար օգնություն, երբ ուզում ենք աշխարհի վրա մեծ աղետ ստեղծողը մեզ փրկի: Պետք է հասկանալ՝ ո՞վ էր հանրահավաքի հասցեատերը, ումի՞ց ենք սպասում քայլ: Արդյունքում, եթե ճանապարհը չբացվի, կասեն՝ Հայաստանն է մեղավոր, բացվի՝ կասեն հանրահավաքի արդյունքն է. 2 դեպքում էլ Հայաստանը մեղավոր է»,- ասում է նա:

 

Ըստ Անտինյանի՝ Վարդանյանն այս պարագայում ինչ քայլ էլ անի, մեկ է, որևէ ձևով չի կարող լուծել Արցախի հարցը, քանի որ նրա վրա այսպես, թե այնպես կասկած կա, թե նա Ռուսաստանի գործակալն է. «Ռուսաստանն էլ ասելու է, թե դա այդպես չէ, որ Ադրբեջանի թիկունքում ոչինչ չի անում, որ կարող են վարվել Վարդանյանի հետ այնպես, ինչպես հարմար կգտնեն: Ի վերջո, Վարդանյանը բոլորից կնեղանա, կվերցնի ՀՀ իր անձնագիրն ու կհեռանա այլ երկրում ապրելու, որովհետև Արցախում, Հայաստանում ու Ռուսաստանում այլևս ապրել չի կարող: Նա պարզապես հերոսաբար լուծում է իր անձնական հարցը: Ի՞նչ է, այս 30 տարիների ընթացքում քիչ նման հերոսներ ենք տեսել, հիմա էլ խոպանչի է եկել»:

Նատալի Մկրտչյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: