ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ դիրքորոշումն անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ իրավական ռեժիմ նախատեսված չէ հանքերի շահագործման իրավունքների մասին. արցախցի իրավաբան

Ըստ Մարտիրոսյանի, փաստացի ՌԴ-ն ՝որպես մասնակից կողմ, փոխարենը իր գործառույթները իրականացնելու և վեճերը խաղաղ լուծելու դիրքերից հանդես գալու՝ այնպիսի վիճելի հայտարարություն է անում հանքերի շահագործման վերաբերյալ, որով, ըստ էության, խնդիրը լուծելու փոխարեն՝ խորացնում է վեճը։

Ես չեմ ընդունում մոտեցումը, որ արցախցիները պետք է հավաքվեն գնան Լաչինը փակած «բնապահպանների» հետ հարցերը պարզելու, որովհետև դա Ադրբեջանը կարող է օգտագործել ի շահ իրեն։ Այսինքն՝ հիմք ընդունելով արցախցիների այս քայլը, կարող է Արցախի խնդիրը մեկնաբանվել որպես «ռազբորկայի» մակարդակի միջադեպ, բախում, որով էլ ցույց կտրվի, որ կողմերը ունեն շփման եզրեր, և դա զարգացնելով՝ կարելի է լուծել խնդիրները՝ իբրև ներքին վեճեր։ Civic.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց արցախցի իրավագետ Ռաֆայել Մարտիրոսյանը՝ պատասխանելով  հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ մի խումբ արցախցիներ ցանկանում են անձամբ հանդիպել Լաչինի միջանցքը արդեն 12 օր փակած ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանների» հետ և պահանջել բացել Արցախը աշխարհին կապող կյանքի ճանապարհը:

Բացի այդ, նրա կարծիքով, ռուս խաղաղապահները չեն թույլատրի հայերի և ադրբեջանցիների հանդիպում, վիճաբանություն՝ հաշվի առնելով, որ բախման հավանականությունը մեծ է, որովհետև երկու կողմի պահանջներն անընդունելի են միմյանց համար։ Իսկ բախման հետևանքների պատասխանատվությունը իրենք են կրում: Հետևաբար՝ պետք է հավասարակշիռ և ողջամիտ քայլեր կատարել։ «Եթե մի քիչ էլ երկարի Արցախի շրջափակումը, միջազգային հանրությունը ավելի կոշտ միջոցների կդիմի, կոպիտ ասած՝ Ադրբեջանի այս ապօրինի հակահումանիտար գործողությունները մեզ համար օգտակար արդյունք կտան»,- նշում է արցախցի մեր զրուցակիցը:

Վերջինիս լավատեսական համոզմունքի համար հիմք են ծառայում ՄԱԿ ԱԽ-ի քննարկումը և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ հնչեցրած հայանպաստ կարծիքները․ «Հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ ելույթների բովանդակությունը կարող ենք ենթադրել՝ Արցախի շրջափակման շարունակությունը բերելու է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ավելի լուրջ քայլերի կիրառման և ռեալ միջամտության։ Բոլոր դեպքերում ՄԱԿ ԱԽ-ն այս դեպքում այլընտրանք չունի, պետք է ավելի համարժեք գործողություններ իրականացնի, որովհետև սա հումանիտար աղետ է, իսկ իմ գնահատմամբ՝ ցեղասպանական գործողություն»,- ընդգծեց նա։

Հարցին, թե օրերս տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստում տարբեր երկրների ելույթներում հնչած հատկապես որ տեսակետներն են լավատեսություն ներշնչում, Մարտիրոսյանն ասաց՝ իր համար հատկանշական է, որ ՄԱԿ ԱԽ նիստում գրեթե բոլոր ելույթ ունեցողները հիմնվել են նոյեմբերի 9-ի հայտարարության  վրա, այսինքն, ըստ էության, ՄԱԿ ԱԽ կանոնադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ ընդունում են Ռուսաստանի գերակշիռ դերակատարությունը տվյալ տարածաշրջանում, սակայն վերջինս պարտավոր է մասնակից պետությունների հետ գալ այնպիսի համաձայնությունների, որոնք պետք է համաձայնեցված լինեն ՄԱԿ կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին, իսկ ձեռնարկվող գործողությունները միտված կլինեն տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատմանը. «Փաստորեն ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ-ին միջազգային մանդատին հավասարազոր իրավասություններ տրվեց՝ կատարելու նոյեմբերի 9-ի իր պարտավորությունները՝ խաղաղության և անվտանգության հասնելու միջազգային արդյունավետ, համախմբված միջոցների հիման վրա՝ կանխելու և վերացնելու խաղաղության դեմ ուղղված սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի, խաղաղության խախտման գործողությունները և հասնելու միջազգային վեճերի, վտանգավոր իրավիճակների խաղաղ կարգավորմանը»,- շարունակեց մեր զրուցակիցը։

Սակայն այս համատեքստում, ըստ Մարտիրոսյանի, փաստացի ՌԴ-ն ՝որպես մասնակից կողմ, փոխարենը իր գործառույթները իրականացնելու և վեճերը խաղաղ լուծելու դիրքերից հանդես գալու՝ այնպիսի վիճելի հայտարարություն է անում հանքերի շահագործման վերաբերյալ, որով, ըստ էության, խնդիրը լուծելու փոխարեն՝ խորացնում է վեճը։ «ՌԴ դիրքորոշումն  անընդունելի է, որովհետև  հանքարդյունաբերության հետ կապված իրավունքների, հանքերի շահագործման լիազորությունների համար նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ իրավական ռեժիմ նախատեսված չէ, նման կետ չկա․ ադրբեջանցիների պահանջը դուրս է այդ համաձայնությունից։ Հետևաբար ադրբեջանցիների՝ հանքերի գործունեության հանդեպ իրավունքներ ունենալու հետ կապված  պահանջները իրավաչափ չեն, ապօրինի են»,- ընդգծեց Մարտիրոսյանը և շարունակելով նշեց, որ ոչ միայն նոյեմբերի 9-ի համաձայնությանն  է հակասում, այլ միջազգային իրավունքին և հենց ՄԱԿ ԱԽ կանոնադրությանը, որովհետև այդ գործողությունները ագրեսիա են Արցախի  ժողովրդի հանդեպ, որը պետք է խոչընդոտի ՌԴ-ն, ոչ թե' լեգիտիմացնի։  

Ինչո՞ւ է ագրեսիա, որովհետև նախ՝ Արցախի կարգավիճակի խնդիրը դեռևս վիճելի է, միջազգային լուծում չի ստացել, ապա նաև այն, որ Արցախը ինքնորոշված հանրապետություն է, իսկ ՄԱԿ ԱԽ կանոնադրության մեջ ամրագրված է. «Ագրեսիա է պետության կողմից այլ պետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ ռազմական ուժի գործադրումը կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանն անհարիր որևէ այլ գործողությունը»։

Այստեղ, իրավաբանի խոսքով, ուշադրության է ենթակա քաղաքական անկախություն հասկացությունը: «Ագրեսիայի սահմանումը հաստատված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974թ. 3314(XXIX) բանաձևով: Բանաձևի հոդված 1-ում «պետություն» տերմինը օգտագործվում է՝ չկանխորոշելով ճանաչման հարցը կամ տվյալ պետության` ՄԱԿ-ի անդամ հանդիսանալու հարցը: Այդ սահմանումից միանշանակ բխում է, որ միջազգայնորեն չճանաչված և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունների իրականացումը ևս հանդիսանում է ագրեսիա: Այսինքն, Ադրբեջանը որևէ իրավական հիմք չունի խոչընդոտելու հանքերի շահագործումը՝ Արցախում»,- նշեց Մարտիրոսյանը:  

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը մեծ ցանկության դեպքում, էկոլոգիական խնդիրները կարող է լուծել Արցախի իշխանությունների հետ UNEP Earth-watch ծրագրի շրջանակներում ՝1973 թվականին Ստոկհոլմի որոշումների հիման վրա, միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:  

Ըստ Մարտիրոսյանի՝ այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ ՌԴ թողտվությամբ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է կատարում։ «Ցանկացած ոտնձգություն՝ տվյալ դեպքում Ադրբեջանի Լաչինի միջանցքի փակելու եղանակով, ոչ միայն ագրեսիա է ընդդեմ Արցախի, այլև ցեղասպանական գործողություն է: Եթե սնվելու խողովակը չկա, անհնար է լինելու երկար գոյատևել, մարդիկ սոված չեն կարող մնալ, իսկ ՌԴ-ն ոչինչ չի կարողանում անել, բացի լեգիտիմացնելուց Ադրբեջանի հակաօրինական գործողությունները»,- նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, տրամադրություններին, մարդկանց հոգեբանական  վիճակին՝ Մարտիրոսյանն ասաց․ «Արցախում ընդհանուր վճռական ու հաստատակամ ենք տրամադրված, դա միանշանակ է։ Ժողովուրդը որևէ զիջման կողմնակից չէ և պատրաստ է նույնիսկ ամենածանր զրկանքները կրելու միջոցով դիմանալ՝ հանուն մեծ ազգային նպատակների իրականացման։ Ինչ վերաբերում է մարդկանց սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, դեղերի կարիքներին, բնականաբար, գնալով խնդիրը սրվում է, խանութների ապրանքները գնալով սակավանում են, բայց դա չի կարող խոչընդոտ լինել մեր իղձերին, նպատակներին հասնելու ճանապարհին»։

Մարտիրոսյանը կարծում է՝ այս գործողությունները ուղղված են ոչ միայն արցախահայության դեմ, այլև Հայաստանի, որպեսզի միջանցք բացելու միջոցով Հայաստանը երկու մասի բաժանեն, և ստեղծվի նոր ռուս-թուրքական դաշինք՝ ընդդեմ միջազգային քաղաքակիրթ հանրության և Հայաստանի պետականության։ Հետևաբար, ըստ նրա, չպետք է ընկրկել ռուս-թուրքական որևէ պահանջի առաջ և ընդունել։ «Մենք իրավունք չունենք մեր սերունդներին տառապանքի ժամանակներ ժառանգել։ Պարտավոր ենք անգամ կյանքի գնով մեր սերունդների համար ստեղծել ապրելու համար խաղաղ, անվտանգ տարիներ։ Եթե չանենք, ավելի ծանր հետևանքներ կլինեն, ավելի ծանր կյանք կունենան հաջորդ սերունդները, քան հիմա ապրում ենք»,- ասաց նա։  

Այս տեսանկյունից մեր բանախոսը շատ դրական է գնահատում Հայաստանի իշխանությունների՝ վերջին օրերի կեցվածքն ու քայլերը, մասնավորապես այն, որ վերահաստատելով ՌԴ խաղաղապահների անկարողությունը Լաչինի միջանցքի հումանիտար ճգնաժամը լուծելու հարցում, մերժեց Ադրբեջանի և ՌԴ  ԱԳ նախարարների մակարդակով  հանդիպումը, և ըստ էության, խնդրի լուծումը հասցեագրեց միջազգային հանրությանը, կոնկրետ ՄԱԿ ԱԽ-ին և միջազգային դատարաններին․ «Դեպքերի ամբողջ գնահատումը ցույց է տալիս, որ ՌԴ-ին վստահելը մեզ համար վնասակար է, մեզ ոչ մի լավ արդյունք չի տալու ու լավ տեղ չի տանելու»։  

Նրա համոզմամբ՝ ՄԱԿ ԱԽ նիստում ամենալավ, հայանպաստ կարծիքը ԱՄՆ-ինն է եղել, որի վրա էլ պետք է հիմնվել։ «Այն հաստատում է, որ կոնֆլիկտը լուծված չէ և կարող է լուծում ստանալ միայն միջազգային իրավունքի շրջանակներում, այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք ընդունել է Մինսկի խումբը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։  Այսինքն՝ ԱՄՆ-ն փորձում է կասեցնել ռուս-ադրբեջանական նկրտումները՝ կապված Հայաստանի սուբյեկտայնությունը վերացնելու հետ»։  

Մարտիրոսյանը խնդրի  լուծումը տեսնում է երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի ներգրավմամբ, իսկ միայն ՌԴ-ի գերակատարությամբ խաղաղության ու արդար կարգավորման հասնել, նրա կարծիքով, հնարավոր չէ։ «ՌԴ-ն ձախողել է տարածաշրջանում խաղաղարարի իր առաքելությունը, հետևաբար այստեղ պետք է տեղակայվեն համանախագահող երկրների զորքեր կամ լրիվ այլ՝ Մինսկի խմբի երկրներից դուրս երկրների խաղաղարար զորքեր»։  

Թամարա Ղազարյան
 
Աղբյուր՝ civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: