ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն իր շտապողականությամբ քաղաքական կիքսեր է թույլ տալիս, որից պետք է օգտվենք և մեզ համար նպաստավոր դիվանագիտություն իրականացնենք․ Մասիս Մելքոնյան

«Եվրոպական դատարանի որոշումը կարևորագույն երաշխիք է քաղաքական հետաքրքիր դիվիդենդներ ստանալու տեսանկյունից, և այն համարվում է մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի պարագաներում անհետաձգելի միջոց, որի չկատարման դեպքում արդեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ուղարկվում՝ ըստ ՄԻԵԴ կանոնադրության, որով արդեն լուրջ պատժամիջոցներ կսահմանվեն Ադրբեջանի կառավարության նկատմամբ:

 Դա կենթադրի, որ Ադրբեջանը խախտում է ժողովրդավարության, մարդու իրավունքների համընդհանուր իրավունքները, որոնք սահմանված են ԵԽ անդամ երկրների համար»,- Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը ԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշման մասին՝ ասաց փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը։ 

 Նրա խոսքով՝ հետևաբար ցանկացած նորմալ երկիր չի ցանկանա այդպիսի պատժիչ սանկցիաների տակ ընկնել կամ այդ սանկցիաների հետևանքներն ունենալ իր երկրի համար։ 

Մասիս Մելքոնյանը կարծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով մեր նյարդերը չպետք է տեղի տան, թեև ցավում է, որ մեր 120 000 հայրենակիցներ Արցախում, ինչպես նաև ՀՀ-ում գտնվող երեխաներ, ծնողներ արդեն 12 օր զրկված են միմյանց հետ շփվելու հնարավորությունից, բայց ամեն դեպքում մեր ազգային, պետական շահերից է բխում, որ մենք շատ հավասարակշռված մոտեցում ցուցաբերենք։

 Մասիս Մելքոնյանը նաև նշեց, որ Ադրբեջանը գուցե անմիջապես չարձագանքի ՄԱԿ-ում հնչած կոչերին, բայց ցանկացած զարգացող երկրի համար, ցանկացած մարդու իրավունքները առաջնային համարող երկրի համար ցանկալի չէ ունենալ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների նման որակումներ, որոնցից շատերը հասցեական էին, և շատ երկրներ, այո, համաշխարհային քաղաքականության մեջ որոշումների վրա ազդեցություն ունեն, և որևէ երկիր չի ցանկանա նման արդյունքներ ունենալ, որոնք իրենց քաղաքական էֆեկտները, քաղաքական հետևանքները  հետո են բերելու։ 

Փաստաբանը նշեց, որ Ադրբեջանի հույսը իր գործընկերներն են՝ Թուրքիան և Ռուսաստանը, ինչն ակնհայտ էր ՄԱԿ-ի ԱԽ նիստի քննարկման ժամանակ, բայց իր գործընկերներն էլ այդքան քաշ չունեն, եթե ունենային, այդ նիստը և նիստում հնչեցված կարծիքները այդպիսին չէին լինի, ինչպես որ եղան։

«Քանի դեռ Ռուսաստանը վերջնականապես Ուկրաինայում չի ձախողվել, չի պարտվել, Ալիևն ուզում է այս ֆոնին Ռուսաստանի և Թուրքիայի օգնությամբ վերջնականապես լուծել Արցախի հարցը այսպես՝ հումանիտար ճգնաժամերով, մարդու իրավունքների կոպիտ խախտումներով և չթողնել հաջորդ էտապի։ Իսկ ակնհայտ էր, որ իր գործընկերներն անգամ չունեն այդ քաշը, որպեսզի կարողանան կանխել նման որոշումների ընդունումը։ Այստեղ մենք պետք է ուրախությամբ արձանագրենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն ավելի մեծ քաշ ունեն, քան ցանկացած պետության ցանկացած նյութական պոտենցիալ հնարավորություն։ Ու թեև մենք, մեր հայրենակիցները զրկանքներ ենք կրում, բայց քաղաքական իմաստով մենք բավականին դրական հանգամանքներ արձանագրեցինք, և համամիտ եմ հնչած այն կարծիքների հետ, որ Ադրբեջանն իր շտապողականության պատճառով քաղաքական կիքսեր է թույլ տալիս, որից մենք պետք է օգտվենք և մեզ համար նպաստավոր դիվանագիտական գործունեություն իրականացնենք»,- ասաց Մասիս Մելքոնյանը։
       
Ինչ վերաբերում է Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, Մասիս Մելքոնյանն ասաց, որ եթե միջազգային հեղինակավոր ատյաններն արձանագրում են հումանիտար ճգնաժամ, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, Ռուսաստանի՝ որպես խաղաղապահ, իր ֆունկցիաները չկատարելու հանգամանքը, հետևաբար միջազգային հանրությունը նաև պարտավորվելու է, և մենք էլ պետք է պահանջենք, որպեսզի տեղակայվեն կամ բարձրացվի, քաղաքական արենա բերվի ռուսական խաղաղապահների հետ կամ նրանց փոխարեն միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը։

Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ դե ֆակտո եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, թե ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը, և նման վերաբերմունքն իրենց  խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում։  

Մասիս Մելքոնյանը, մեկնաբանելով Զախարովայի հայտարարությունը, ասաց, որ կարծում է՝ իրենք ճշմարտությունից չպետք է վիրավորվեն, առաջին հերթին պետք է վիրավորվեն Ադրբեջանի վերաբերմունքից, ինչը նրանք ցույց են տալիս հենց Շուշիի մոտակայքում՝ ռուս խաղաղապահների նկատմամբ, և եթե  Ադրբեջանի վերաբերմունքից չեն վիրավորվում, նրանք իրավունք չունեն Հայաստանի կողմից հնչեցված ճիշտ մտքից և ճիշտ դիվանագիտական խոսքից վիրավորվելու։ 

Խոսելով նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի այն հայտարարության մասին, թե իրենք ակնկալում են, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը, փաստաբանն ասաց, որ այստեղ մենք գործ ունենք թուրք-ադրբեջանա-ռուսական տանդեմի հետ, և իրենք ամեն ինչ անում են՝ համոզելով, ստիպելով, մեզ վրա կրակելով, որ դուք չունեք այլ ճանապարհ, եկեք սեղմեք այս ձեռքը և ընդունեք ձեզ համար ընդհանրապես ոչ բարենպաստ այդ պայմանները։

«Բայց մենք էլ ապացուցում ենք, որ կա միջազգային հանրություն, կան միջազգային չափորոշիչներ, կան միջազգային բարձր արժեքներ, որոնք ամեն դեպքում այս պահի դրությամբ մեզ ձեռք են մեկնել, և այդ մեկնած ձեռքը՝ իր քաղաքական էֆեկտներով, մեզ համար, Արցախի համար ավելի ձեռնտու է, քան ձեր պատկերացրած խաղաղության, հաշտության գործընթացը, որոնք շատ առումներով չեն բխում ՀՀ-ի և Արցախի շահերից»,- հավելեց Մասիս Մելքոնյանը։  

«Հայկական կողմը դիվանագիտական շատ ակտիվ աշխատանք է կատարում, և կարծում եմ՝ թեև բավարար է արվածը, բայց նաև պետք է շարունակի դիվանագիտական աշխատանքները միջազգային հեղինակավոր կառույցների հետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը նոտայի կարգով ներկայացնի, որ կոնկրետ ռուս խաղաղապահները չեն իրականացնում իրենց առաքելությունը։ Այսպիսի գործընթացի լավ փորձը՝ միջազգային խաղաղապահ այլ ուժերի ներկայացվածություն համատեղության կարգով, կա սկանդինավյան երկրներում, որը մեր կուսակցությունը բազմիցս առաջարկել է: Նրանք, շատ օբյեկտիվ ձևով չունենալով քաղաքական որևէ շահագրգռվածություն տարածաշրջանում, կարող են իրականացնել խաղաղապահ առաքելություն»,- ասաց Մասիս Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանը չմասնակցությանը այսօր Մոսկվայում նախատեսված ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, Մասիս Մելքոնյանն ասաց, որ չմասնակցելը բխում է մեր երկրի շահերից, քանի որ նույն հաջողությամբ Ալիևը չմասնակցեց Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը։ 

«Այսինքն՝ այնտեղ, որտեղ մեր շահերն անտեսվում են, մեր շահերն արհամարհվում են, մեր մասնակցությունը չեմ կարծում, որ դրական հետևանքեր կունենա, հետևաբար չմասնակցելն ավելի դրական հետևանքներ կունենա, քան մասնակցելը»,- եզրափակեց Մասիս Մելքոնյանը։

Լիլիթ Թադևոսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: