ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սալվադոր Դալին ու իր սիրելի գիշատիչը

Աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալին մի շարք լուսանկարներում պատկերված է փափկամազ մի արարածի հետ, որը գեղեցիկ օցելոտ էր` կատվազգիների ընտանիքի կաթնասուն։ Նկարիչի սիրելի այս գիշատիչը հայտնի էր Բաբու անունով։

Իրականում Դալին Բաբուին գնել էր` իր հերթական խենթությունն իրագործելու նպատակով։ Տարօրինակություններով աչքի ընկնող նկարիչը օցելոտի ձագուկին գիշերը գաղտնի բաց էր թողել իր քարտուղար Ջոն Փիթեր Մուրի սենյակում։ Քարտուղարը, որ հայտնի էր Կապիտան մականունով, անշուշտ, զարմացավ, երբ սառած կատվի ձագը գիշերը սողաց նրա անկողին։ Քարտուղարն ավելի ուշ պարզեց, որ դա սովորական փիսիկ չէ, այլ օցելոտի ձագ` մի վայրի կատու, որը բավականին վտանգավոր գիշատիչ է: Բայց նա, ով արդեն տասներկու տարի աշխատում էր Դալիի մոտ, իր հետ կատարվածին վերաբերվեց հանգիստ ու ժպտադեմ։ Նա արագ ընդհանուր լեզու գտավ կատվի ձագի հետ, կերակրեց նրան դելիկատեսներով, սիրեց ու տաքացրեց իր գրկում։ Հետո` հաջորդ օրերին, նա Դալիի ներկայությամբ ձևացնում էր, թե ոչ մի արտառոց բան չի պատահել։ 
Դալին տանջվում էր հետաքրքրասիրությունից: Չէ՞ որ ինքն իր կատակը մտածել էր` քարտուղարին հունից հանելու համար։ Նա սպասում էր բուռն արձագանքի, իսկ Կապիտանը լուռ էր։ Դալին ևս մի քանի օցելոտ գնեց ու ուղարկեց քարտուղարին։ Վերջինս հիացած իր նվերներով` շրջում էր նրանց հետ։ Քանի որ նկարիչն ու քարտուղարը մտերիմներ էին` օցելոտները հայտնվեցին նաև Դալիի շուրջ և գրավեցին նկարչի ուշադրությունը իրենց գեղեցկությամբ ու կատվային սեթևեթանքով։ Դալիի կատակը վերածվեց օցելոտների հանդեպ մեծ սիրո։ Նա սկսեց ամեն տեղ այցելել Բաբուի ուղեկցությամբ։ Գիշատիչ այս կատվիկին Դալին սիրում ու փայփայում էր փոքրիկ արքայազնի պես։ Նա սնվում էր լավագույն կերակրատեսակներով, տիրոջ հետ ճամփորդում էր միայն առաջին կարգով, իսկ սպասավորները այս բախտավոր փափկամազին ամեն առավոտ թարմ վարդ էին նվիրում։ Մի անգամ Դալին Բաբուին տարավ Մանհեթենի շքեղ ու թանկ ռեստորաններից մեկը և նրան կապեց իր սեղանի ոտքին։ Սա ակնթարթային բուռն տագնապ առաջացրեց ռեստորանի մյուս այցելուների մոտ: 
Կողքի սեղանի շուրջ նստած կինը հիստերիայի մեջ էր, գունատվել էր ու արդեն ուշաթափվում էր վախից, երբ Դալին որոշեց հանգստացնել տիկնոջը։ Եվ նրան պատմեց, որ Բաբուն ամենասովորական մի կատու է, պարզապես ինքն իր սիրելի կենդանուն նկարազարդել է օպ-արտ ոճով և արդյունքում սովորական կատուն նմանվել է փոքր ընձառյուծի։ Բաբուն մասնակցում էր նաև Դալիի ստեղծագործական աշխատանքին և բիզնեսին։ Նա մի անգամ նույնիսկ օգնեց մեծ սյուրռեալիստին` եկամտաբեր պայմանագիր կնքել։ Մի օր Դալին, Կապիտանն ու Բաբուն այցելեցին պարոն Լուկասի տպարանը, որտեղից Դալին որոշ գրավյուրաներ գնեց։ Հաջորդ օրը տպարանի բարկացած տերը Դալիի մոտ եկավ մի փաթեթով, որը բուրում էր սուր ու տհաճ հոտով... Պարզվեց, որ Բաբուն հասցրել է իր կարիքները հոգալ պարոն Լուկասի հավաքածուի հին փորագրանկարների վրա։ Կապիտանը ստիպված էր Լուկասին չորս հազար դոլար տալ` պատճառված վնասի դիմաց։ Մի քանի ժամ անց, սակայն, Կապիտանին այցելեց տիկին Լուկասը և ասաց. «Կարելի՞ է Դալիին խնդրել, որ չեկի փոխարեն իր վիմագրություններից մեկը տպագրի մեր տպարանում»։ Դալին համաձայնեց, և սա դարձավ Լուկաս ամուսինների հետ նրա երկարամյա ու եկամտաբեր համագործակցության սկիզբը: Հենց այսպես օցելոտ Բաբուն Դալիին հնարավորություն տվեց մի ամբողջ կարողություն ձեռք բերել։ Նաիրա Եղիազարյան 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: