ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԻԵԴ–ը բավարարել է Հայաստանի միայն 2–րդ պահանջը Լաչինի միջանցքի մասին. մանրամասներ

Հայաստանը Եվրոպական դատարան երկու պահանջ է ներկայացրել` ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: ՄԻԵԴ–ը բավարարել է ՀՀ–ի միայն երկրորդ պահանջը։ Այս մասին ասուլիսում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք փորձել ենք հնարավոր մաքսիմալ պահանջը դնել դատարանի առջև` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ։ Այսինքն` դատարանի միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ գործերի շրջանակն իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ և երրորդ հոդվածներով»,– նշեց Կիրակոսյանը։Նրա խոսքով` ՀՀ–ի ակնկալիքները Եվրոպական դատարանից շատ բարձր չէին, և սխալ է ակնկալել, որ դատարանը պետք է Ադրբեջանին պարտավորեցնի բացել Լաչինի միջանցքը, քանի որ ՄԻԵԴ–ն իր ցանկացած գործողություն կապում է ինչ–որ կոնկրետ իրավունքի հետ` կյանքի իրավունքի պաշտպանություն, կամ անմարդկայաին դաժան վերաբերմունքի արգելք և այլն։ Այսինքն` միջոցներ կիրառելիս ՄԻԵԴ–ն, իրավական տեսանկյունից, ունի հստակ շրջանակներ։ Բացի այդ, նրա խոսքով, դատարանը սովորաբար խուսափում է նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց։
Այնուամենայնիվ, դատարանից ստացված պատասխանը, Կիրակոսյանի գնահատմամբ, բավարար էր ՀՀ–ի համար։ ՄԻԵԴ–ի արձագանքը Լաչինի միջանցքում ստեղծած իրավիճակին նաև պայմանավորված է նրանով, որ տեղի ունեցողը ցավալի, իսկ հումանիտար տեսանկյունից` անտրամաբանական և հակամարդկային քայլ է։
Նա նաև կարևոր է համարում, որ ՄԻԵԴ–ը, որոշման մեջ հղում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետին` Լաչինի միջանցքի վերաբերյալ։
«Իհարկե դժվար է այն համարել դեպի հայկական կողմը թեքված որոշում։ Սա փաստերի վրա հիմնված, օբյեկտիվ իրականությունն արտացոլող որոշում է առնվազն, և սրա վրա, կարծում եմ, պետք է աշխատենք քաղաքական առումով։ Կարծում եմ` սա պետք է փորձել օգտագործել, որովհետև այս որոշման ազդեցությունը հետագայում դիվանագիտական, քաղաքական աշխատանքից է կախված»,–ընդգծեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից դատարանի ընդունած որոշումը կատարելուն, Կիրակոսյանն առանձնապես չի ակնկալում, որ այն կկատարվի։ Նա ներկայացրեց, թե ֆորմալ առումով ինչ կարող է հաջորդել Ադրբեջանի կողմից որոշումը չկատարելուն։
«Նախ, գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ինչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը»,–ասաց նա։
Կիրակոսյանը նշում է, որ կան նաև այլ ընթացակարգերով, ընդհուպ մինչև Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում և ԵԽ անդամության զրկման հարց։ Սակայն դրա համար դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: