ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նշանավոր ղարադաղցիները. Թու­ման­յանց­ներ

Հատված Ս. Ջհանգիրյանի «Ղարադաղ-Սևասար. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գրքից (2022): Նյութն ամբողջական կարելի է կարդալ սույն գրքում: Սերգեյ Ջհանգիրյան

Ղա­րա­դա­ղի ա­մե­նան­շա­նա­վոր գեր­դաս­տա­նը կա­րե­լի է հա­մա­րել Մե­շա­փա­րա գա­վա­ռա­կի Ո­ղան գյու­ղից ծա­գած Թու­ման­յանց (կամ Թու­ման­յան) գեր­դաս­տա­նը: XIX դա­րի վեր­ջին և XX դա­րի սկզբին նրանց ա­նու­նը հայտ­նի էր ոչ միայն ողջ Ի­րա­նում, այլև Ռու­սաս­տա­նի և Եվ­րո­պա­յի առևտ­րա­ֆի­նան­սա­կան հա­մա­պա­տաս­խան շրջա­նակ­նե­րում:
Այդ տոհ­մի մա­սին տե­ղե­կութ­յուն­ներ ու­նենք 1735 թվա­կա­նից՝ մե­լիք Սարգ­սից, ով ապ­րել է Մե­շա­փա­րա գա­վա­ռա­կի Ո­ղան գյու­ղում, ե­ղել է դար­բին, ու­նե­ցել է սե­փա­կան ար­հես­տա­նոց, պատ­րաս­տել է գյու­ղատն­տե­սա­կան բազ­մա­զան գոր­ծիք­ներ՝ խոփ, կա­ցին, ցաք­հատ, թո­խուր, պայ­տեր, գա­մեր և­ այլն: Եր­կա­թա­գոր­ծութ­յու­նը Թու­ման­յանց­նե­րի տոհ­մա­կան ար­հեստն էր, ո­րով զբաղ­վել են մի քա­նի սե­րունդ՝ մե­լիք Սար­գի­սը, այ­նու­հետև նրա որ­դի Թու­մա­նը, ա­պա թո­ռը՝ Հա­րութ­յու­նը[1]:
Հա­րութ­յու­նը, ով իր ան­վան կող­քին կրում էր «­Մահ­տե­սի»[2] մակ­դի­րը, հիմ­նեց Թու­ման­յանց առևտ­րա­յին տու­նը: Նա ու­նե­ցել է չորս տղա՝ Սի­մոն, Սար­գիս, Խա­չա­տուր և Զա­քա­րիա:
Սի­մո­նի (նա նույն­պես կրում էր «­Մահ­տե­սի» մակ­դի­րը) զա­վակ­ներն էին Համ­բար­ձու­մը և Իս­կու­հին (ա­մուս­նու ազ­գան­վամբ՝ Հա­կով­բեան): Վեր­ջինս Թավ­րի­զի «­Հայ կա­նանց բա­րե­գոր­ծա­կան միութ­յան» հիմ­նա­դիր­նե­րից էր: Ն­րա հու­շե­րը 1970-ա­կան­նե­րի սկզբնե­րին հրա­տա­րակ­վե­ցին «Ա­լիք» օ­րա­թեր­թում և Բոս­տո­նի «­Հայ­րե­նիք» ամ­սագ­րում: Իս­կու­հին մա­հա­ցավ 1973թ. Համ­բուր­գում 102 տա­րե­կան հա­սա­կում:
Սար­գի­սի զա­վակ­ներն էին Վար­դա­նը, Մի­քա­յե­լը և Ե­ղի­սա­բե­թը: Խա­չա­տու­րի որ­դի­ներն էին Ստե­փա­նը և Լ­ևո­նը: Զա­քա­րիա­յի որ­դի­ներն էին Գրի­գո­րը և Ար­տա­շե­սը[3]:
«Եղբ. Թու­ման­յանց առևտ­րա­յին տու­նը» ի­րա­վա­բա­նո­րեն գրանց­վել է Թավ­րի­զում 1880-ա­կան­նե­րի սկզբնե­րին: Սա­կայն Մահ­տե­սի Հա­րութ­յու­նը առևտ­րա­յին գոր­ծու­նեութ­յու­նը սկսել էր դեռ 1840 թվա­կա­նից: Նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նից Հա­րութ­յու­նը Ղա­րա­դա­ղից եր­կա­թե պայ­տեր և գ­յու­ղատն­տե­սա­կան գոր­ծիք­ներ էր փո­խադ­րում  Թավ­րիզ, որ­տեղ դրանք մեծ պա­հան­ջարկ էին վա­յե­լում: Նա շա­հա­գոր­ծում էր Ղա­րա­դա­ղի Խա­նա­գահ գյու­ղի մեր­ձա­կայ­քում առ­կա եր­կա­թի հան­քա­վայ­րե­րը: 1870թ. նրանք կա­ռա­վա­րութ­յան հետ Ի­րա­նի բա­նա­կի հե­ծե­լա­զո­րին պայ­տեր ու գա­մեր մա­տա­կա­րա­րե­լու պայ­մա­նա­գիր են կնքում՝ օգ­տա­գոր­ծե­լով Խա­նա­գա­հի եր­կա­թա­հան­քի հում­քը[4]: Չ­նա­յած կար­ծիք­ներ կան, որ նա այդ եր­կա­թը ստա­նում էր Ռու­սաս­տա­նից՝ Խու­դա­փե­րի­նի կամր­ջով[5]: 1880թ. առևտ­րա­յին տու­նը հիմ­նել են կամ ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ ի­րա­վա­բա­նո­րեն գրան­ցել են Հա­րութ­յու­նի չորս տղա­նե­րը՝ գոր­ծակ­ցութ­յամբ ի­րենց մո­րաք­րոջ որ­դի­նե­րի՝ Հա­կոբ և Ղա­զար Հա­կոբ­յան­նե­րի: Նախ­նա­կան շրջա­նում ե­ռան­դուն գոր­ծու­նեութ­յուն են ցու­ցա­բե­րել Մահ­տե­սի Սի­մո­նը՝ Մոսկ­վա­յում, Սար­գի­սը՝ Բաք­վում և ն­րանց մո­րաք­րոջ որ­դի Հա­կո­բը՝ Թավ­րի­զում: Վեր­ջինս վա­ղա­ժամ մա­հա­նում է, և նրան փո­խա­րի­նում է Բաղ­դա­սար Մե­լիք-­Սարգըս­յա­նը, ով նույն­պես Թու­ման­յանց­նե­րի ազ­գա­կանն էր: Բաղ­դա­սա­րը հե­տա­գա­յում Մո­զա­ֆեր Էդ Դին շա­հի կող­մից ար­ժա­նա­նում է շքան­շա­նի: Իշ­խան Հով­սեփ Ար­ղութ­յանն ու Նի­կոլ Դու­մա­նը մտե­րիմ էին Բաղ­դա­սա­րի և ն­րա եղ­բոր Համ­բար­ձում Մե­լիք-­Սարգս­յա­նի հետ: Խա­նա­սո­րի ար­շա­վան­քի խորհր­դակ­ցութ­յունն ու նախ­նա­կան աշ­խա­տանք­նե­րը Բաղ­դա­սա­րի տանն էին տե­ղի ու­նե­նում: Համ­բար­ձում Մե­լիք­Սարգս­յա­նը մաս­նակ­ցեց Խա­նա­սո­րի ար­շա­վան­քին, և­ այդ­տե­ղից մտեր­մութ­յուն հաս­տատ­վեց նրա ու Եփ­րե­մի միջև: Նա նաև գոր­ծուն մաս­նակ­ցութ­յուն ու­նե­ցավ սահ­մա­նադ­րա­կան հե­ղա­փո­խութ­յա­նը[6]:
Դեռ 1889 թվա­կա­նին Սար­գի­սը մեկ­նում է Ստոկ­հոլմ, պատ­վի­րում է եր­կու բեռ­նա­տար շո­գե­նավ՝ ի­րենց ապ­րան­քը Պարս­կաս­տա­նից Ռու­սաս­տա­նի շու­կա­ներ և ռու­սա­կան ապ­րանք­ներն էլ Պարս­կաս­տա­նի շու­կա­ներ տե­ղա­փո­խե­լու հա­մար: Ընդ ո­րում, նա ար­ժա­նա­նում է շվե­դա­կան կա­ռա­վա­րութ­յան շքան­շա­նի[7]: Այդ շո­գե­նա­վե­րի ա­նուն­ներն էին «­Մուխ­սա­ղա» և «­Վա­հան»: Մեկ շո­գե­նավ էլ գնում են Բաք­վից: Եղ­բայր­նե­րը Բաք­վի ա­մե­նաաչ­քի ընկ­նող թա­ղա­մա­սում կա­ռու­ցում են չորս մեծ տուն:
Թու­ման­յանց չորս եղ­բայր­նե­րը հայ­րե­նի Ո­ղա­նում կա­ռու­ցում են երկ­հար­կա­նի ըն­դար­ձակ առևտ­րի տուն՝ 3մ բարձ­րութ­յամբ պա­րիս­պով: Այս­տեղ Թավ­րի­զից զա­նա­զան ապ­րանք­ներ են բեր­վում ու վա­ճառ­վում շրջա­կա գյու­ղե­րի բնակ­չութ­յա­նը:
Ն­ման մի երկ­հար­կա­նի ըն­դար­ձակ, պարս­պա­պատ առևտ­րա­յին տուն էլ 1907թ. հիմ­նում են Մինջ­վան գա­վա­ռա­կի Վի­նա գյու­ղում, ո­րը գոր­ծել էր մինչև 1937թ.[8]: Այս շի­նութ­յու­նը Թու­ման­յանց­նե­րի հա­մար ծա­ռա­յել է նաև որ­պես տուն-ա­մա­ռա­նոց: Այդ շրջա­նում նրանք հա­ճախ էին են­թարկ­վում տե­ղա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կա­մա­յա­կա­նութ­յուն­նե­րին: Գա­վա­ռի ա­վա­զակ խա­նե­րը հա­ճախ կո­ղոպ­տում էին Թու­ման­յանց­նե­րի ու­նեց­ված­քը:
«Եղբ. Թու­ման­յանց առևտ­րա­յին տան» շրջա­նա­ռութ­յան մա­սին պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար բա­վա­կան է նշել, որ 1876թ. եղ­բայր­նե­րից մե­կը՝ Սի­մոն Թու­ման­յան­ցը, Ռու­սաս­տան էր ար­տա­հա­նել 90098 ռուբ­լու և Ի­րան ներ­մու­ծել 12450 ռուբ­լու ապ­րանք: Հա­ջորդ տա­րի նրա առևտ­րա­յին շրջա­նա­ռութ­յու­նը կազ­մել է 88901 ռուբ­լի ար­տա­հան­ման և 19427 ռուբ­լի՝ ներ­մուծ­ման գծով[9]:
«Եղբ. Թու­ման­յանց առևտ­րա­յին տու­նը» XIX դա­րի վեր­ջին և XX դա­րի սկզբին խո­շո­րա­գույնն էր Ի­րա­նի հայ­կա­կան առևտ­րա­յին տնե­րից: Այն բա­ցա­ռիկ կար­ևոր դեր ու­ներ Ի­րա­նի տնտե­սա­կան կյան­քի ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րում: Կարճ ժա­մա­նա­կում դար­ձավ Ի­րա­նի խո­շո­րա­գույն առևտ­րա­ֆի­նան­սա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րից մե­կը: Թու­ման­յանց­նե­րը բա­ժան­մունք­ներ ու­նեին հյու­սի­սա­յին Ի­րա­նի բո­լոր խո­շոր քա­ղաք­նե­րում՝ Թավ­րի­զում, Ուր­միա­յում, Ղազ­վի­նում, Թեհ­րա­նում, Ռաշ­տում, Էն­զե­լիում, Բարֆ­ռու­շում, Շահ­րու­դում, Սաբզ­ևա­րում, Մաշ­հա­դում և­ ար­դեն XIX դա­րի վեր­ջին մի­լիո­նա­նոց առև­տուր էին վա­րում Ռու­սաս­տա­նի և­ արևմտ­յան Եվ­րո­պա­յի հետ: Առևտ­րա­յին տու­նը մաս­նա­գի­տա­ցել էր չոր մրգի, բամ­բա­կի, մե­տաք­սա­բո­ժո­ժի ար­տա­հան­ման բնա­գա­վա­ռում: Այդ ապ­րանք­նե­րի մի մա­սը Մոսկ­վա­յի, Բաք­վի, Աստ­րա­խա­նի բա­ժան­մունք­նե­րի մի­ջո­ցով ար­տա­հան­վում էր Ռու­սաս­տան և Արևմտ­յան Եվ­րո­պա: «Ն­րա առևտ­րա­կան շրջա­նա­ռութ­յունն այն­քան է ա­ճել, որ Ի­րա­նի այս­պես կոչ­ված «ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տում», ա­ռանց նրա գրա­սեն­յա­կի հա­մա­ձայ­նութ­յան առևտ­րա­կան ոչ մի գոր­ծարք չի կա­րող կնքվել…»,- նշում էր գնդա­պետ Ցի­սը 1916թ.:
XX դա­րի ա­ռա­ջին տաս­նամ­յա­կը կա­րե­լի է հա­մա­րել «­Թու­ման­յանց առևտ­րա­յին տան» ծաղկ­ման և փառ­քի գա­գաթ­նա­կե­տը:
Ռու­սաս­տա­նի հետ առևտ­րա­յին գոր­ծարք­նե­րը հեշ­տաց­նե­լու և տե­ղա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի կա­մա­յա­կա­նութ­յուն­նե­րից ի­րենց ա­պա­հո­վագ­րե­լու հա­մար Թու­ման­յանց չորս եղ­բայր­նե­րից եր­կու­սը ռու­սա­կան հպա­տա­կութ­յուն են ըն­դու­նում և հաս­տատ­վում Բաք­վում: Առևտ­րա­կան տան հե­տա­գա ողջ գոր­ծու­նեութ­յու­նը սեր­տո­րեն կապ­վում է ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ Ռու­սաս­տա­նի հետ: Այս­տեղ նրանք դառ­նում են Նո­բե­լի, Լիա­նո­զով­նե­րի բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև «­Դի­նա­մոի» և Բաք­վի նավ­թա­յին ըն­կե­րութ­յան բաժ­նե­տե­րեր[10]:
Թու­ման­յանց եղ­բայր­նե­րը զբաղ­վում էին նաև բամ­բա­կի ար­տա­հան­մամբ: Ար­տա­հա­նու­մը ի­րա­կա­նաց­վում էր Բան­դար Գ­յա­զից: XX դա­րի սկզբին նրանք Բան­դար Գ­յա­զում հիմ­նե­ցին և գոր­ծար­կե­ցին բամ­բա­կազ­տիչ գոր­ծա­րան[11]: Թու­ման­յանց­նե­րը ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն էին ցու­ցա­բե­րում ի­րենց առևտ­րա­կան գոր­ծարք­նե­րի հետ սեր­տո­րեն կապ­ված վե­րամ­շա­կող ձեռ­նար­կութ­յուն­նե­րի շի­նա­րա­րութ­յան նկատ­մամբ:
Մա­րա­ղա­յի, Բի­նա­բի, Միան­դա­բի շրջան­նե­րից Ռու­սաս­տան էր ար­տա­հան­վում տա­րե­կան 500000 փութ չոր միրգ, ինչ­պես նաև՝ 120000 փութ նուշ և­ ըն­կույզ: Այդ ծա­վա­լի մեջ ա­մե­նա­մեծ բա­ժի­նը պատ­կա­նում էր Թու­ման­յանց եղ­բայր­նե­րին: Թու­ման­յանց եղ­բայր­նե­րը XIX դա­րի վեր­ջին Ռու­սաս­տան էին ար­տա­հա­նում տա­րե­կան ա­վե­լի քան 1 մլն. ռուբ­լու ապ­րանք, ո­րից շուրջ 300000 ռուբ­լին կազ­մում էր չոր մրգի ար­տա­հա­նու­մը:
«Եղբ. Թու­ման­յանց առևտ­րա­յին տու­նը» հա­մար­վում էր նաև Ի­րա­նի խո­շո­րա­գույն մե­տաքս և մե­տաք­սա­բո­ժոժ գնող և­ ար­տա­հա­նո­ղը: 1905թ. նրանք հույն Խա­լի­կաո­սի հետ միա­սին Գի­լա­նում գնել են 27000 բաթ­ման մե­տաք­սա­բո­ժոժ, որն այդ տար­վա խո­շո­րա­գույն գոր­ծարք­նե­րից էր: Մե­տաք­սա­բո­ժո­ժը Կաս­պից ծո­վով, Ռու­սաս­տա­նով ար­տա­հան­վում էր Ֆ­րան­սիա:
«Եղբ. Թու­ման­յանց առևտ­րա­յին տու­նը» Ռու­սաս­տա­նից Ի­րան էր ներ­մու­ծում շա­քար: Այդ նպա­տա­կով ըն­կե­րութ­յու­նը Էն­զե­լիում կա­ռու­ցեց մի պա­հեստ, որ­տեղ տե­ղա­վոր­վում էր մինչև 100 վա­գոն շա­քար[12]:
Առևտ­րա­յին տու­նը XX դա­րի սկզբից սկսեց զբաղ­վել նաև թո­րած նավ­թի ներ­մուծ­մամբ՝ Ռու­սաս­տա­նից Ի­րան: 1905թ. Սար­գիս Թու­ման­յան­ցը դի­մել էր Ռու­սաս­տա­նի ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Վիտ­տեին՝ խնդրե­լով Բա­թու­մի վրա­յով ա­ռանց մաք­սի Ի­րան ներ­մու­ծել թեր­թա­վոր եր­կաթ, որն անհ­րա­ժեշտ էր նավ­թի հա­մար թի­թե­ղա­ման­ներ պատ­րաս­տե­լու հա­մար[13]:
Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի նա­խօր­յա­կին առևտ­րա­յին տան կա­պի­տալն Ի­րա­նում կազ­մում էր 3 մլն. թու­ման և ևս 1,5 մլն թու­ման՝ պարտ­քի հանձ­նա­ռութ­յան ձևով: Հոկ­տեմ­բեր­յան բոլշ­ևիկ­յան հե­ղա­փո­խութ­յու­նից հե­տո Ռու­սաս­տա­նում Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­յին տան ողջ ու­նեց­ված­քը՝ շուրջ 17 մլն. ռուբ­լի, բռնագ­րավ­վեց բոլշ­ևիկ­նե­րի կող­մից:
Թու­ման­յանց եղ­բայր­նե­րի առևտ­րի զգա­լի մա­սը ի­րա­կա­նաց­վում էր Կաս­պից ծո­վով, որ­տեղ նրանք ու­նեին 2 նավ՝ 1269,5 տոն­նա տա­րո­ղութ­յամբ: Միայն ա­մե­նա­խո­շոր առևտ­րա­յին ըն­կե­րութ­յուն­նե­րը կա­րող էին ի­րենց թույլ տալ սե­փա­կան բեռ­նա­տար նա­վեր պա­հե­լը: 1902թ. Թու­ման­յանց­նե­րը այդ նա­վե­րով Բան­դար Գ­յազ նա­վա­հանգս­տով ներ­մու­ծել են 69339 փութ և­ ար­տա­հա­նել են 42910 փութ ապ­րանք[14], ին­չը ա­վե­լի շատ էր, քան հայ­կա­կան մնա­ցած առևտ­րա­յին տնե­րի՝ նույն նա­վա­հանգս­տով ի­րա­կա­նաց­ված ծո­վա­յին առևտ­րաշր­ջա­նա­ռութ­յուն­նե­րը միա­սին վերց­րած:
Դեռ XIX դա­րի վեր­ջից Թու­ման­յանց եղ­բայր­նե­րի գոր­ծու­նեութ­յան մեջ սկսեց գե­րակշ­ռել ֆի­նան­սա­բան­կա­յին գոր­ծարք­նե­րը[15]: Առևտ­րա­կան շրջա­նա­ռութ­յան ա­րագ ա­ճը և­ այն հան­գա­ման­քը, որ նրանք՝ որ­պես ար­տա­հա­նող­ներ, գործ էին ու­նե­նում տար­բեր դրա­մա­կան միա­վոր­նե­րի հետ, Հա­րութ­յուն Թու­ման­յան­ցի որ­դի­նե­րին ստի­պե­ցին զբաղ­վել նաև դրա­մա­կան գոր­ծառ­նութ­յամբ: Ե­թե մինչև 1890-ա­կան թվա­կան­նե­րը նրանց գոր­ծու­նեութ­յան հիմ­քը կազ­մում էին առևտ­րա­կան գոր­ծարք­նե­րը, ա­պա դրա­նից հե­տո ա­ռա­ջին պլան մղվեց ֆի­նան­սա­կան գոր­ծարք­նե­րը: Ի­րա­կա­նաց­նե­լով խո­շոր առևտ­րա­յին շրջա­նա­ռութ­յուն և մշ­տա­պես կան­խիկ դրա­մի անհ­րա­ժեշ­տութ­յուն զգա­լով՝ Թու­ման­յանց­նե­րը Ռու­սաս­տա­նից ձու­լա­ծո ար­ծաթ էին ներ­մու­ծում և մա­տա­կա­րա­րում էին դրա­մա­հա­տա­րա­նին՝ դրա դի­մաց ստա­նա­լով ո­րո­շա­կի քա­նա­կութ­յամբ ար­ծա­թե դրամ: Այդ ժա­մա­նակ ըն­դա­մե­նը մի քա­նի ըն­կե­րութ­յան էր թույ­լատր­ված դրա­մա­հա­տա­րա­նին ար­ծաթ մա­տա­կա­րա­րել: Թու­ման­յանց­նե­րը դրա­մա­հա­տա­րա­նին տա­րե­կան 4000 փութ ար­ծաթ էին մա­տա­կա­րա­րում, իսկ 1894 թվա­կա­նից՝ 6000 փութ: Թու­ման­յանց­նե­րը ի­րենց հա­ճա­խորդ­նե­րի հա­մար ըն­թա­ցիկ հա­շիվ­ներ էին բա­ցում, ըն­դու­նում ա­վանդ­ներ և տ­րա­մադ­րում վար­կեր, ինչ­պես նաև զբաղ­վում էին պար­տա­մուր­հակ­նե­րի հաշ­վառ­մամբ և դ­րա­մի փո­խադր­մամբ: Ի­րա­նում ռու­սա­կան գոր­ծե­րի հա­վա­տար­մա­տար Ա. Սո­մո­վի վկա­յութ­յամբ Շահ­րու­դում բո­լոր բան­կա­յին գոր­ծարք­նե­րը գտնվում էին Թու­ման­յանց ըն­կե­րութ­յան ներ­կա­յա­ցուց­չի ձեռ­քում: Ռաշ­տում պար­տա­մուր­հակ­նե­րի հաշ­վառ­մամբ զբաղ­վում էին Հաշ­վար­կա­յին և Շահն­շա­հա­կան բան­կե­րի բա­ժան­մունք­նե­րը և Թու­ման­յանց­նե­րի գրա­սեն­յա­կը: Ղազ­վի­նում հիմ­նա­կան վար­կա­յին հաս­տա­տութ­յուն­նե­րը Հաշ­վար­կա­յին բան­կի գոր­ծա­կա­լութ­յու­նը, Թու­ման­յանց եղ­բայր­նե­րը և բան­կիր Հա­ջի Մու­հա­մեդ Ա­լի Ա­ղան էին: Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­ֆի­նան­սա­կան գոր­ծարք­նե­րը հյու­սի­սա­յին Ի­րա­նում այն­քան էին ընդ­լայն­վել, որ գնդա­պետ Ցի­սի խոս­քե­րով՝ Ի­րա­նում ար­մա­տա­վոր­ված կար­ծի­քի հա­մա­ձայն, ռու­սա­կան ռուբ­լու կուր­սը հաս­տատ­վում է Թու­ման­յանց գրա­սեն­յա­կի կող­մից: Սա­կայն առևտ­րա­յին տան ֆի­նան­սա­կան գոր­ծու­նեութ­յու­նը չէր սահ­մա­նա­փակ­վում Ի­րա­նի հյու­սի­սա­յին շրջան­նե­րով: Ըն­կե­րութ­յու­նը բա­ժան­մունք­ներ ու­ներ նաև Բաք­վում, Աստ­րա­խա­նում, Մոսկ­վա­յում, Վիեն­նա­յում, Բեռ­լի­նում, Փա­րի­զում, Լոն­դո­նում, Կ. Պոլ­սում և ֆի­նան­սա­կան գոր­ծառ­նութ­յուն­ներ էր կա­տա­րում նաև Ռու­սաս­տա­նի և Արևմտ­յան Եվ­րո­պա­յի խո­շո­րա­գույն առևտ­րա­ֆի­նան­սա­կան կենտ­րոն­նե­րում:
Թու­ման­յանց­նե­րը զգա­լի կա­պի­տալ ու­նեին, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն էր տա­լիս նշա­նա­կա­լի վար­կեր տրա­մադ­րել: Ն­րանց վար­կե­րը նկա­տե­լիո­րեն գե­րա­զան­ցում էին ի­րա­նա­կան մյուս հաս­տա­տութ­յուն­նե­րի վար­կա­յին գոր­ծարք­նե­րը՝ չնա­յած կազ­մում էին առևտ­րա­յին տան ե­կա­մուտ­նե­րի ըն­դա­մե­նը 26 տո­կո­սը: Հարկ է նշել, որ Թու­ման­յանց­նե­րը վար­կեր էին տա­լիս ոչ միայն մաս­նա­վոր ան­ձանց, այլև ի­րա­նա­կան կա­ռա­վա­րութ­յա­նը: Օ­րի­նակ՝ Մո­զա­ֆեր Էդ Դին շա­հի իշ­խա­նութ­յան տա­րի­նե­րին կա­ռա­վա­րութ­յան պարտ­քը Թու­ման­յանց­նե­րին կազ­մում էր 500000 ղռան: Ի­րա­նա­կան կա­ռա­վա­րութ­յան պարտ­քը Թու­ման­յանց­նե­րին հատ­կա­պես ա­րագ էր ա­ճում 1905-1911 թվա­կան­նե­րի ի­րա­նա­կան հե­ղա­փո­խութ­յան շրջա­նում, երբ կա­ռա­վա­րութ­յու­նը մշտա­պես դրա­մի կա­րիք էր զգում: 1906թ. հե­ղա­փո­խա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի շրջա­նում, երբ պե­տա­կան գան­ձա­րա­նը դա­տարկ էր, Թու­ման­յանց­նե­րը պե­տութ­յան կա­րիք­նե­րի հա­մար կա­ռա­վա­րութ­յա­նը տա­լիս էին օ­րա­կան 10, 20, եր­բեմն էլ մի քա­նի հար­յուր հա­զար թու­ման: Հե­տա­գա տա­րի­նե­րին ևս­ ի­րա­նա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը մեկ ան­գամ չէ, որ դի­մել էր Թու­ման­յանց­նե­րի ֆի­նան­սա­կան օգ­նութ­յա­նը: 1912թ. կա­ռա­վա­րութ­յան պարտ­քը Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­յին տա­նը կազ­մում էր 1500000 ղռան: Առևտ­րա­յին տու­նը ի­րա­նա­կան մյուս բան­կա­յին հաս­տա­տութ­յուն­նե­րի հետ պայ­քա­րում այն­քան ամ­րապնդ­վեց, որ սկսեց մրցակ­ցել նաև Շահն­շա­հա­կան բան­կի հետ: Շահն­շա­հա­կան բան­կի և մ­յուս բան­կա­յին հաս­տա­տութ­յուն­նե­րի հետ Թու­ման­յանց­նե­րի մրցակ­ցութ­յու­նը կան­խո­րո­շեց նրանց դա­շին­քը Հաշ­վար­կա­յին բան­կի հետ:
Թու­ման­յանց եղ­բայր­նե­րի առևտ­րա­կան տան ֆի­նան­սա­կան և բան­կա­յին գոր­ծու­նեութ­յու­նը ե­զա­կի եր­ևույթ էր Ի­րա­նի տնտե­սա­կան կյան­քում: Միև­նույն ժա­մա­նակ, կա­րե­լի է վստա­հութ­յամբ նշել, որ առևտ­րա­կան ու ֆի­նան­սա­կան գոր­ծարք­նե­րի սեր­տա­ճումն Ի­րա­նում հայ վա­ճա­ռա­կա­նութ­յան գոր­ծու­նեութ­յան բնո­րոշ գծե­րից էր: Խո­րա­սա­նում, Աստ­րա­բա­դում և Մա­զան­դա­րա­նում բամ­բա­կի ար­տադ­րութ­յան դի­մաց նրանք զգա­լի վար­կեր էին տրա­մադ­րում[16]:
1906թ. Ի­րա­նում ո­րո­շում էր կա­յաց­վել ազ­գա­յին բան­կի հիմ­նադր­ման վե­րա­բեր­յալ, ո­րի հա­մար անհ­րա­ժեշտ գու­մա­րը պետք է հա­վաք­վեր բա­ժա­նոր­դագ­րութ­յան մի­ջո­ցով: Ա­ռա­ջին հինգ բա­ժա­նորդ­նե­րից մե­կը հենց Թու­ման­յանց­ներն էին[17]: Նը­րանք Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի նա­խօր­յա­կին ձեռք էին բե­րել նաև Ի­րա­նի ո­րոշ առևտ­րա­յին ճա­նա­պարհ­նե­րի շա­հա­գործ­ման ի­րա­վունք­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ Էն­զե­լի-­Ռաշտ-­Թեհ­րան, Մա­շա­դի­սեր-­Թեհ­րան[18]:
Ն­րանք եր­բեմն հա­մա­գոր­ծակ­ցում էին պար­սիկ վա­ճա­ռա­կան­նե­րի հետ: Օ­րի­նակ` 1899թ. Թու­ման­յանց եղ­բայր­նե­րը հա­մա­ձայ­նութ­յան ե­կան Հա­ջի Մու­հա­մեդ Հու­սեին Է­մին Էս-­Զար­բի, Ա­ղա Աբ­դուլ Բա­ղի Ար­բա­բիի, Հա­ջի Աբ­դուլ Ռա­ջապ Օս­կու­լիի և Հա­ջի Մու­հա­մեդ Ա­լի Քա­շիի հետ: Ն­րանք պայ­մա­նա­գիր կնքե­ցին Հաշ­վար­կա­յին բան­կի հետ, ո­րի հա­մա­ձայն՝ բան­կը պար­տա­վոր­վում էր վե­րո­հիշ­յալ վա­ճա­ռա­կան­նե­րի հա­մար Բաք­վում գնել և Թեհ­րան ու­ղար­կել 100000 փութ ցո­րեն: Ապ­րան­քը ժա­մա­նա­կին գնվել և մա­տա­կա­րար­վել էր[19]: Սա­կայն սա հազ­վա­դեպ եր­ևույթ էր: Սո­վո­րա­բար հայ վա­ճա­ռա­կան­նե­րը հա­մա­գոր­ծակ­ցում էին միմ­յանց հետ:
1916թ. Կա­պա­նի տա­րա­ծաշր­ջա­նում տի­րող սաս­տիկ սովն ու պա­րե­նա­յին պա­կա­սը ո­րոշ չա­փով մեղ­մե­լու նպա­տա­կով Թու­ման­յանց առևտ­րա­յին տու­նը Ղա­րա­դա­ղից 6000 փուտ ցո­րեն է փո­խադ­րում Կա­պա­նի Ս­ևա­քար, Չափ­նի, Ըր­կե­նաց, Արծ­վա­նիկ գյու­ղի ժո­ղովր­դին մատ­չե­լի գնե­րով վա­ճա­ռե­լու հա­մար[20]: Այդ տա­րի­նե­րին Կա­պա­նի տա­րա­ծաշր­ջա­նի բնա­կա­վայ­րե­րը հա­ճա­խա­կի էին Ղա­րա­դա­ղից ցո­րեն ներ­մու­ծում: Ի դեպ, Լեռն­հա­յաս­տա­նի ան­կու­մից և դե­պի Պարս­կաս­տան ի­րա­կա­նաց­ված գաղ­թից հե­տո Թու­ման­յանց­նե­րի մոտ որ­պես կա­ռա­վա­րիչ աշ­խա­տել է[21] խլա­թաղ­ցի Գե­դեոն Տեր-Մի­նաս­յա­նը[22]:
1919թ. Թու­ման­յանց­նե­րը Ի­րա­նի կա­ռա­վա­րութ­յան հետ պայ­մա­նա­գիր են կնքում Կաս­պից ծո­վի հա­րա­վա­յին ա­փե­րի ձկնոր­սա­րան­նե­րը վար­ձա­կա­լե­լու և շա­հա­գոր­ծե­լու հա­մար: Ձեռ­նար­կը, սա­կայն, մեկ տա­րուց ա­վել չտևեց ար­տա­հան­ման շու­կա­յի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով[23] (բոլշ­ևիկ­յան Ռու­սաս­տա­նը այլևս Ի­րա­նից ձկնամ­թերք չէր ներ­մու­ծում):
Թու­ման­յանց­նե­րը մաս­նակ­ցում էին նաև հյու­սի­սա­յին Ի­րա­նի ան­տա­ռա­յին ռե­սուրս­նե­րի շա­հա­գործ­մա­նը: Ն­րանք զգա­լի ան­տա­ռա­յին տա­րածք­ներ էին վար­ձա­կա­լել Մա­զան­դա­րա­նում: Ֆ­րան­սիա­ցի մաս­նա­գետ­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված հե­տա­զո­տութ­յու­նը ցույց է տա­լիս, որ այդ տա­րած­քում կար 285-300 հա­զար հա­սուն կաղ­նի ծառ: Օ­տա­րերկր­յա կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը հե­տաքրք­րութ­յուն էին ցու­ցա­բե­րում այդ փայ­տան­յու­թի գնման և­ ար­տա­հան­ման գոր­ծում: Ֆ­րան­սիա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րից մե­կը Թու­ման­յանց­նե­րին ա­ռա­ջար­կում էր յու­րա­քանչ­յուր քա­ռա­կու­սի մետր կաղ­նե­փայ­տի հա­մար վճա­րել 10 ռուբ­լի, ընդ ո­րում, հա­տու­մը և­ ա­ռա­քու­մը ըն­կե­րութ­յան հաշ­վին: Նա­խա­տես­վում էր վար­ձա­կա­լա­կան պայ­մա­նա­գի­րը կնքել 24 տա­րով[24]:
Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­յին տան մեծ բա­ժան­մունք­նե­րից մե­կը Մա­զան­դա­րա­նում էր՝ 7 մաս­նաճ­յու­ղով, 2 բամ­բա­կի գոր­ծա­րա­նով և­ ըն­դար­ձակ կալ­վածք­նե­րով: Կենտ­րո­նա­կան գրա­սեն­յա­կը գտնվում էր Քիա­քո­լա գյու­ղում, որ­տեղ կար բամ­բա­կի գոր­ծա­րան, բո­ժոժ չո­րաց­նե­լու ար­տադ­րա­մաս և նո­րա­կա­ռույց բնա­կա­րան­ներ՝ գրա­սեն­յա­կի և գոր­ծա­րա­նի պաշ­տոն­յա­նե­րի հա­մար: Այդ­տեղ անց էր կաց­ված է­լեկտ­րա­կան լու­սա­վո­րութ­յուն, կա­յին տե­ղա­փո­խութ­յան մի­ջոց­ներ, իսկ գոր­ծա­րա­նին կից կար շու­կա: Մա­զան­դա­րա­նի կա­ռա­վա­րիչն էր Գա­լուստ Սա­հակ­յա­նը:
«Եղբ. Թու­ման­յանց առևտ­րա­յին տու­նը» իր մաս­նակ­ցութ­յունն է ու­նե­ցել պարս­կա­կան սահ­մա­նադ­րա­կան շար­ժում­նե­րին` նյու­թա­կան ա­ջակ­ցութ­յուն և փո­խա­ռութ­յուն­ներ տա­լով Եփ­րեմ Դավթ­յա­նին և հայ հե­ղա­փո­խա­կան­նե­րին: Հատ­կան­շա­կան է, որ Մո­զա­ֆեր Էդ Դին շա­հը ճամ­փոր­դե­լիս Բաք­վում իջ­ևա­նում էր հենց Թու­ման­յանց­նե­րի տա­նը: Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­յին տան զի­նան­շա­նի վեր­ևում պար­սից կա­ռա­վա­րութ­յան հա­տուկ շնոր­հու­մով դրվում էր «­Շիր-օ-­Խոր­շիդ» (թու­րով առ­յուծ, ետ­ևը՝ արև, վեր­ևը՝ թագ) պե­տա­կան խորհր­դան­շա­նը[25]:
XIX դա­րի վեր­ջից առևտ­րա­կան կա­պի­տա­լը ներ­թա­փան­ցեց գյուղ: Խո­շոր ձեռ­նար­կա­տե­րե­րը հե­տաքրք­րութ­յուն էին ցու­ցա­բե­րում հո­ղի նկատ­մամբ և սկ­սում են գնել ինչ­պես հո­ղեր, այն­պես էլ ամ­բող­ջա­կան գյու­ղեր: Թու­ման­յան­նե­րը Ղա­րա­դա­ղում, Մա­զան­դա­րա­նում, Գի­լա­նում, Ղազ­վի­նում վիթ­խա­րի հո­ղա­յին տա­րա­ծութ­յուն­ներ են ձեռք բե­րում[26]: 1915թ. նրանք 3000 դես­յա­տին հող գնե­ցին Սա­լա­վա­թի շրջա­նում, չնա­յած շահս­ևան­նե­րի ռազ­մա­տենչ ցե­ղե­րը մշտա­պես հար­ձա­կում­ներ էին գոր­ծում այդ շրջա­նի գյու­ղե­րի վրա: Առևտ­րա­կան տան ներ­կա­յա­ցու­ցիչ Թով­մաս Թու­ման­յան­ցը Թավ­րի­զի մոտ գտնվող Գ­յու­նեյ-Ար­զա­նա­կի շրջա­նում ձեռք էր բե­րել 12 գյուղ, ո­րոնց ընդ­հա­նուր ար­ժե­քը մոտ 100000 թու­ման էր: Հե­տաքրք­րա­կան է, որ Թու­ման­յանց­նե­րը վար­ձա­կա­լում էին նաև պե­տա­կան հո­ղեր: Օ­րի­նակ՝ ի­րա­նա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը տա­րե­կան 45000 թու­ման վճա­րի դի­մաց նրանց եր­կա­րատև ժամ­կե­տով վար­ձա­կա­լութ­յան էր տվել Մա­զան­դա­րա­նի պե­տա­կան հո­ղե­րը: Ռու­սա­կան հյու­պա­տո­սա­կան գոր­ծա­կա­լի վկա­յութ­յամբ դեպ­քեր էին լի­նում, երբ Թու­ման­յանց­նե­րը գյու­ղեր էին գնում ոչ թե դրա­մով, այլ մի քա­նի հար­յուր փամ­փուշ­տի դի­մաց[27]:
1910-ա­կան թվա­կան­նե­րին Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­յին տու­նը պատ­րաստ­վում էր թևա­կո­խե­լու մի նոր շրջան: Ս­տեղծ­ված պայ­ման­նե­րը նրանց ստի­պում էին մղվել դե­պի հա­մաշ­խար­հա­յին շու­կա: Եր­րորդ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը (գլխա­վո­րա­պես Վար­դանն ու Ար­տա­շե­սը) աշ­խա­տում էին կապ հաս­տա­տել եվ­րո­պա­կան առևտ­րա­կան և­ արդ­յու­նա­բե­րա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի հետ: Ծ­րագ­րում էին ան­տառ­նե­րի, հան­քե­րի շա­հա­գործ­ման մի­ջոց­ներ ստեղ­ծել, ո­մանք էլ գե­րա­դա­սում էին մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նալ Ռու­սաս­տա­նի արդ­յու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կութ­յուն­նե­րում՝ նավ­թա­յին, բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի և­ այլ ո­լորտ­նե­րում: Ռու­սաս­տա­նի բոլշ­ևիկ­յան հե­ղա­փո­խութ­յան հետ­ևան­քով Թու­ման­յանց­նե­րի ամ­բողջ շար­ժա­կան և­ ան­շարժ գույ­քը Ռու­սաս­տա­նում բռնա­զավթ­վեց. մոտ 4000 տոն­նա բամ­բակ, շուրջ այդ­քան բրինձ, չոր մրգեր, այլև՝ տներ, նավ­թա­հո­րեր, գոր­ծա­րան­ներ, չորս բեռ­նա­փո­խադ­րող նավ, բան­կե­րում ու­նե­ցած դրա­մա­կան մի­ջոց­ներ և­ ար­ժեթղ­թեր: Ռուբ­լու աղբ­յու­րը ցա­մա­քեց, այլևս անհ­նար էր Ռու­սաս­տա­նից այդ ա­մե­նը ետ ստա­նալ: Արդ­յուն­քում Ի­րա­նում պահ առն­ված դրամ­նե­րը վե­րա­դարձ­նե­լը դժվա­րա­ցավ, և­ ըն­կե­րութ­յու­նը սնան­կա­ցավ: Ի­րա­նում գտնվող ձեռ­նար­կութ­յուն­նե­րը պար­տա­տե­րե­րի պա­հան­ջով կա­լան­քի տակ առն­վե­ցին: Ու­ժեղ և­ ազ­դե­ցիկ պար­տա­տե­րե­րը ի­րենց պա­հանջ­նե­րը ետ ստա­ցան, իսկ թույ­լե­րը մնա­ցին ձեռ­նու­նայն: Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը և ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի ան­կու­մը պատ­ճառ հան­դի­սա­ցան Թու­ման­յան­նե­րի նյու­թա­կան քայ­քայ­ման և­ անկ­ման հա­մար: Եղ­բայր­ներ Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­յին տան լու­ծար­ման գոր­ծըն­թա­ցը սկսվեց մեծ ու­շա­ցու­մով՝ 1935թ.[28]:
Հե­տա­գա­յում՝ երկ­րորդ աշ­խար­հա­մար­տից հե­տո ըն­կած ժա­մա­նա­կաշր­ջա­նում, սնան­կութ­յան գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում Թու­ման­յանց­նե­րի կալ­վածք­նե­րի վա­ճառ­քից ո­րոշ գու­մար­ներ հատ­կաց­վե­ցին ժա­ռանգ­նե­րին: Խա­չա­տու­րի որ­դի Լ­ևո­նին այդ գու­մա­րը բա­վա­կա­նաց­րեց մի տուն գնե­լու հա­մար: Իսկ Զա­քա­րիա­յի որ­դի Գ­րի­գո­րի կի­նը՝ Շու­շա­նի­կը, մեր­ժեց ըն­դու­նել ո­րոշ­ված գու­մա­րը և­ եր­կար տա­րի­ներ դա­տա­վա­րութ­յան մեջ էր:
Ա­հա այս­պես մայր մտավ Թու­ման­յանց գեր­դաս­տա­նի աստ­ղը, որ մեկ դար ա­ռաջ ծա­գել էր լեռ­նոտ Ղա­րա­դա­ղում և հետզ­հե­տե բարձ­րա­նա­լով ու պայ­ծա­ռա­նա­լով՝ միառ­ժա­մա­նակ փայ­լեց երկ­նա­կա­մա­րում, բայց հան­կար­ծա­կի թեք­վեց ու ան­հե­տա­ցավ հա­մաշ­խար­հա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի փո­թոր­կոտ ծո­վում:
Թու­ման­յանց­նե­րը ան­չափ հայ­րե­նա­սեր ու ժո­ղովր­դա­սեր էին, նրանց բա­րե­րա­րութ­յամբ հա­զա­րա­վոր հա­յեր ըն­տա­նի­քի ու ապ­րուս­տի տեր դար­ձան: Թու­ման­յանց եղ­բայր­նե­րը եր­բեք չէին մո­ռա­նում ի­րենց ծննդա­վայ­րը: Ն­րանք ղա­րա­դա­ղա­հա­յութ­յան փրկութ­յու­նը կա­պում էին խա­նե­րի լծից ա­զատ­ման հետ և­ այդ նպա­տա­կով ի­րա­կա­նաց­նում էին Ղա­րա­դա­ղի հա­յաբ­նակ գյու­ղե­րի սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քով ձեռ­բե­րու­մը: Ն­րանք Ղա­րա­դա­ղում գնե­ցին 19 գյուղ, ո­րոն­ցից գան­ձում էին չնչին հարկ: Թու­ման­յանց­նե­րի՝ Ղա­րա­դա­ղում ու­նե­ցած հա­յաբ­նակ գյու­ղերն էին՝ Ո­ղան, Վի­նա, Քա­րագ­լուխ, Ամ­րա­դուլ, Գին­դիմ­նան, Նե­փեշտ, Մըզ­գիթ, թրքաբ­նակ՝ Բա­լան, Բեհ­րուզ, Բըզ­վեր, Չա­լան­դա­րա, Քե­լեյ­բար, Շեխ­հու­սեն­լու, Ահ­մադ­լու, Մա­ջիդ­լու, Սու­թան, Ղա­րա­ղոչ, Դա­շա­րա­սի, Քե­շիշք­յան­դի[29]:
Հայ­կազ­յան դպրո­ցը 1885թ. Թավ­րի­զի Լի­լա­վա թա­ղա­մա­սում՝ Սբ. Սար­գիս ե­կե­ղե­ցու բա­կում, հիմ­նում են Զա­քա­րիա, Խա­չա­տուր, Սար­գիս և Սի­մոն Թու­ման­յանց­նե­րը, ո­րոնք այդ ժա­մա­նակ Թավ­րի­զի մե­ծա­հա­րուստ­նե­րից էին: 1887թ. մա­հա­նում է Զա­քա­րիա­յի դուստր Թա­մա­րան, ով այդ դպրո­ցի սա­նե­րից էր և, ի հի­շա­տակ վեր­ջի­նիս, կա­ռուց­վում է «Թա­մար­յան» մաս­նա­շեն­քը, ո­րից հե­տո դպրո­ցը ստա­նում է Հայ­կազ­յան-­Թա­մար­յան ան­վա­նու­մը[30]: Այդ դպրո­ցի մեծ ու փա­ռա­վոր շեն­քը, ո­րը կա­ռուց­վել է Թու­ման­յանց­նե­րի կող­մից, դեռ 1930-ա­կան­նե­րի դրութ­յամբ իր նմա­նը չու­ներ ողջ Պարս­կաս­տա­նում[31]: 1962-1963 ու­սում­նա­կան տա­րում այս դպրո­ցը ու­ներ 742, 1981-82թթ.՝ 334 ա­շա­կերտ[32]: Դպ­րո­ցը գոր­ծում է նաև մեր օ­րե­րում: «Ան­նա­յան» դպրո­ցի հիմ­նա­դիր­նե­րը նույն­պես Թու­ման­յանց­ներն էին[33]:
1898թ. Վար­դան Թու­ման­յան­ցի կող­մից կա­ռուց­վում է Ղա­րա­դա­ղի Մե­շա­փա­րա գա­վա­ռա­կի ա­ռա­ջին դպրո­ցը՝ Ո­ղան գյու­ղի Հ­ռիփ­սիմ­յան դպրո­ցը՝ ի հի­շա­տակ իր հան­գուց­յալ մոր՝ Հ­ռիփ­սի­մեի[34]: Դպ­րո­ցը երկ­սեռ էր, ու­ներ չորս դա­սա­սեն­յակ: «­Մենք այդ դպրո­ցին հան­դի­պե­ցինք 1905-1907թթ.,- գրում է ժա­մա­նա­կի հոդ­վա­ծա­գի­րը,- թվում էր, թե որ­ևէ քա­ղա­քա­յին դպրո­ցի ա­շա­կեր­տութ­յան ա­ռաջ ենք կանգ­նած. ա­շա­կերտ-ա­շա­կեր­տու­հի­նե­րը հագն­վել էին միա­տե­սակ, մա­քուր հա­մազ­գեստ, կար­գա­պա­հութ­յունն էլ օ­րի­նա­կե­լի էր»: Ո­ղա­նի դպրո­ցի գրե­նա­կան բո­լոր պի­տույք­նե­րի մա­տա­կա­րա­րու­մը և, ընդ­հան­րա­պես, դպրո­ցի բո­լոր ծախ­սե­րը ի­րենց վրա էին վերց­րել Թու­ման­յանց­նե­րը:
1911թ. Մինջ­վան գա­վա­ռա­կի՝ Թու­ման­յանց­նե­րին պատ­կա­նող Վի­նա գյու­ղում վեր­ջին­նե­րիս կող­մից բաց­վում է «­Սարգս­յան» դպրո­ցը: Դպ­րո­ցի ծախ­սե­րը ամ­բող­ջութ­յամբ հո­գում էին Թու­ման­յանց­նե­րը:
Այդ տոհ­մի ան­սահ­ման հայ­րե­նա­սի­րութ­յու­նը դրսևոր­վեց նաև հե­տա­գա սե­րունդ­նե­րից ո­րոշ­նե­րի մեջ. Սի­մոն Մահ­տե­սու որ­դին՝ Վար­դան ա­ղան, 1930թ. (­Թու­ման­յանց չորս եղ­բայր­ներն ար­դեն մա­հա­ցած էին) վե­րա­դար­ձավ Ղա­րա­դաղ՝ ի­րենց սե­փա­կան Վար­դա­նա­շեն գյու­ղը, և­ ապ­րեց այն­տեղ մինչև խոր ծե­րութ­յուն: Նա ու­ներ Ռու­բեն ա­նու­նով որ­դի և մի աղ­ջիկ, ո­րոնք ապ­րում էին ԱՄՆ-ում[35]:
Շատ հա­յեր, հատ­կա­պես՝ ղա­րա­դաղ­ցի­ներ, Թու­ման­յանց­նե­րի առևտ­րա­յին հաս­տա­տութ­յուն­նե­րում աշ­խա­տել և հարս­տա­ցել էին:
Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո տի­կին Շու­շա­նիկ Թու­ման­յա­նը՝ Զա­քա­րիա­յի հար­սը, սկսեց զբաղ­վել Թու­ման­յանց­նե­րի պարտ­քի ու պա­հան­ջի հար­ցե­րով: Ն­րան հա­ջող­վեց նույ­նիսկ 200000 թու­ման գան­ձել, սա­կայն շու­տով տի­կին Շու­շա­նի­կը կնքեց իր մահ­կա­նա­ցուն: Ա­սում են՝ նա ու­ներ հա­րուստ ար­խիվ[36]:
1976թ. դրութ­յամբ՝ Թու­ման­յանց գեր­դաս­տա­նից Թեհ­րա­նում ապ­րում էին Լ­ևո­նի աղ­ջի­կը՝ Լիլ­յա Հով­սեփ­յա­նը, և Իս­կու­հի Թու­ման­յա­նի որ­դի՝ բժիշկ Գա­լուստ Հա­կոբ­յա­նը[37]:
 [1]     Հովսեփյան 2009, հատ I, էջ 118-119:
[2]     «­Մահ­տե­սի» էին ան­վա­նում Ե­րու­սա­ղեմ ուխ­տի գնա­ցած քրիս­տոն­յա­նե­րին:
[3]     «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[4]     Հովսեփյան 2009, հատ. I, էջ 118-119:
[5]     «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[6]     «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[7]     «Հայրենիք», Բոստոն, 1934, թիվ 10, էջ 137:
[8]     «Ալիք», 1970, 19 հունվարի, թիվ 13:
[9]     Ս­տե­փան­յան Ս. Խ., Հայ առևտ­րա­կան բուր­ժո­ւա­զիան Ի­րա­նի տնտե­սա­կան կյան­քում, Հա­յաս­տա­նի ԳԱ հրատ., Եր­ևան, 1992, էջ 72:
[10]    Ստեփանյան 1992, էջ 101:
[11]    Ստեփանյան 1992, էջ 121:
[12]    Ստեփանյան 1992, էջ 87-91:
[13]    Ստեփանյան 1992, էջ 98:
[14]    Ստեփանյան 1992, էջ 101:
[15]    Ստեփանյան 1992, էջ 18:
[16]    Ստեփանյան 1992, էջ 131-139:
[17]    Ստեփանյան 1992, էջ 140-141:
[18]    Ստեփանյան 1992, էջ 144:
[19]    Ստեփանյան 1992, էջ 105:
[20]    «Մշակ», 1916, 14 դեկտեմբերի, թիվ 278:
[21]    Գե­դեոն Տեր-­Մի­նաս­յան (1865-1937): Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ: Ծն­վել Է Կա­պա­նի տա­րա­ծաշր­ջա­նի Խը­լա­թաղ գյու­ղում: Զան­գե­զու­րի 1918-1921 թվա­կան­նե­րի գո­յա­մար­տի կազ­մա­կեր­պիչ­նե­րից է: Լեռ­նա­հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան ան­դամ: Զոհ է գնա­ցել ստա­լին­յան բռնաճըն­շում­նե­րին:
[22]    Հա­րութ­յուն­յան Ա., Գա­րե­գին Նժ­դե­հի 1921թ. դա­տա­վա­րութ­յու­նը, «Ազ­գայ­նա­կան ա­կումբ» հրատ., Եր­ևան, 2001, էջ 19-20:
[23]    Ստեփանյան 1992, էջ 118:
[24]    Ստեփանյան 1992, էջ 121:
[25]    «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[26]    Ստեփանյան 1992, էջ 23, 148:
[27]    Ստեփանյան 1992, էջ 148-149:
[28]    «Ալիք», 1935, 6 հունիսի, թիվ 44:
[29]    Հովսեփյան 2009, հատ. I, էջ 118-119:
[30]    «Ալիք», 1969, 8 մայիսի, թիվ 97:
[31]    «Ալիք», 1931, 11 հունիսի, թիվ 12:
[32]    «Ալիք», 1962, 4 դեկտեմբերի, թիվ 263:
[33]    «Ալիք», 1931, 11 հունիսի, թիվ 12:
[34]    «Ալիք», 1933, 12 հոկտեմբերի, թիվ 27:
[35]    Հովսեփյան 2009, էջ 118-119:
[36]    «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[37]    «Ալիք», 1976, 21 ապրիլ, թիվ 87:
sarc.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: