ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևն այս «բնապահպանական» խեղկատակությամբ նվիրեց մեզ հնարավորություն Արցախի հարցը կրկին ՄԱԿ-ի ԱԽ բարձր ամբիոն հասցնելու եւ դա արվեց ճիշտ ժամանակին. Գայանե Աբրահամյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստը հայկական դիվանագիտության կարեւոր հաղթանակներից էր ու սա պետք է արձանագրել, ընդունել եւ այս ջանքերին սատար լինել։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստը հայկական դիվանագիտության կարեւոր հաղթանակներից էր ու սա պետք է արձանագրել, ընդունել եւ այս ջանքերին սատար լինել։ 

Շատերը թերահավատ են, թե սա ինչ արդյունքներ կտա, բնական է, քանի որ միջազգային մեխանիզմները անգործունակ են դարձել, բայց արդյունքները միանգամից եւ ուղիղ գծով ակնկալելը միամտություն է, եթե չասեմ` քաղաքագիտական տգիտություն, դիվանագիտական քայլերը ակումուլյատիվ էֆֆեկտ կարող են միայն ունենալ եւ ամեն քայլն է պայմանավորում հաջորդի հաջողությունը։ 

Անիմաստ են անգամ քննարկումները` թե ռուսաստանի ներկայացուցիչն ինչպես խոսեց, ավելին չէինք էլ ակնկալում, այո' հենց միայն իրենք պետք է լեգիտիմացնեին այսպես կոչված բնապահպանական ակցիան կամ հանքերի թեման, մի բան, որի մասին  որեւէ երկրի ներկայացուցիչ, բացի Ադրբեջանից չխոսեց, սա նորություն չէ, վաղուց փաստ է եւ հուսով եմ վերջապես այս փաստը տեսանելի կլինի նաեւ Արցախի ղեկավարների համար։ 

Ալիեւն այս «բնապահպանական» խեղկատակությամբ նվիրեց մեզ հնարավորություն Արցախի հարցը կրկին ՄԱԿ-ի ԱԽ բարձր ամբիոն հասցնելու եւ դա արվեց ճիշտ ժամանակին` մշտական եւ ժամանակավոր անդամ բոլոր  երկրների հետ  ճիշտ աշխատելով։ 

Դիվանագիտական այս ջանքերին պետք է գումարել նաեւ հանրային դիվանագիտության, հանրային աջակցության եւ բողոքի ցույցերի մեխանիզմները ոչ միայն Երեւանում, այլ նաեւ որոշիչ մայրաքաղաքներում` սփյուռքի աջակցությամբ։

Պետք է հասկանանք, որ նյարդերի պայքար է ընթանում, թե ով կդիմանա ու բռնի գործողությունների չի գնա, որքան էլ ծանր է իրավիճակը, զգացական առումով շատ դժվար է դիմանալը, այնուամենայնիվ պետք է չափազանց զգուշավոր լինենք մեր բոլոր հայտարարություններում եւ կոչերում,  սա իսկապես շատ կարեւոր է։
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: