ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Զւարթնոցի սեպագիր արձանագրութիւնը

Շահէն Յովսէփեան 
Զւարթնոց տաճարի տարածքում տեղադրւած է Բիայնայի արքա՝ Ռուսա Բ.ի (685 – 645 թթ.Ք.ա.) սեպագիր արձանագրութիւնը, որը գտնւել է վարդապետ Խաչիկ Դադեանի (1863-1936 թթ.) միջոցով, երբ տաճարում պեղումներ կատարեց 1901-1907 թթ.: Որոշ ուսումնասիրութիւններ պարզում են, որ սոյն սեպագիր քարը մէկ այլ վայրից է տեղափոխւել Զւաթնոց տաճար: Չնայած նրա նախնական վայրը և տեղափոխման ժամանակը պարզ չէ, բայց նկատի առնելով արձանագրութիւնում նշւած երկրի անունը, այն տեղադրւած է եղել սոյն տարածաշրջանում:
 
01-Զւարթնոցի Ռուսա Բ-ի արձանագրութիւնը
            Նախքան Ռուսա Բ. թագաւորը, Արգիշտի Բ. (713 – 685 թթ.Ք.ա.) և Ռուսա Ա. (735 -713 թթ.Ք.ա.) ժամանակ երկիրը ենթարկւել էր ասորիների, կիմերների և սկիւթների արշաւանքներին, որոնք մեծ աւերածութիւններ էին կատարել: Ռուսա Բ. գահ բարձրանալով սկսում է վերականգնել աւերածութիւնները: Նրա հրամանով փորում են Ումէշինի ջրանցքը և այդ մասին թողել է սեպագիր արձանագրութիւն, որը գտնւել է Զւարթնոց տաճարում: Արձանագրութիւնը, ուրարտերէն սեպագիր տառերով քանդակւած է սրբատաշ, քառանիստ մի քարի վրայ, որը ունի 2,7 մ բարձրութիւն, 0,63 մ լայնք և 0,36 մ հաստութիւն: Ինչպէս ուրարտական նմանատիպ կոթողները, նրա վերևի մասը կիսաշրջանաձև է, տակը խարիսխով, որպէսզի տեղադրւի պատւանդանի մէջ, կանգնած դիրք ընդունելու համար: Արձանագրութիւնը ամբողջութեամբ կոթողի մէկ երեսի վրայ է բաղկացած 47 տողերից, ըստ հետևեալի ...
  • Խալդէ տեառն աշխարհի այս
  • կոթողը Ռուսա
  • Արգիշտի որդին շինել տւաւ:
  • Խալդեան զորութեամբ
  • Ռուսա Արգիշտի որդին
  • ասում է, նւաճեցի Կուարլինէ երկիրը
  • հողը շուլէ էր
  • ոչ մի բան այնտեղ չկար
  • հենց որ Խալդէն կարգադրեց
  • ես այս խաղողուտը հիմնեցի
  • քաղաք նոր այնտեղ կառուցեցի
  • մի ջրանցք Իլդարուն գետից
  • անց կացրի Ումեշէ անունով
  • սոյն Ռուսաեան դաշտին:
  • Երբ ջրանցքը փորեն մէկ ուլ թող
  • Խալդէին ողջակիզեն
  • մէկ ոչխար Խալդէին թող զոհաբերէն
  • մէկ ոչխար Թէյշեբային
  • մէկ ոչխար Շիվինէին
  • մէկ ոչխար Անիկուին
  • Ռուսա Արգիշտի որդու կողմից որը
  • արքա հզոր արքա մեծ
  • աշխարհիս արքա
  • արքա Բիայնայի
  • արքա արքայոց և արքա
  • Տուշպա քաղաքին:
  • Արգիշտի որդի Ռուսան
  • ասում է ով որ վրայի անունը ջնջէ
  • ով որ այս արձանագրութիւնը
  • իրեն վերագրէ,
  • փչացնի, ով փշրի,
  • հողում թաղի,
  • ով ջուրը գցի,
  • ով իր տեղից շարժի,
  • ով արևի առջևից
  • առանձնացնի կամ ասի ոչնչացրու,
  • ով ուրիշին ասի
  • ես կանգնեցրի, ով որ
  • անունս ջնջի և իր անունը
  • գրի, նա
  • բիայնացի լինի
  • լուլուբեցի լինի
  • թող որ Խալդէ Թէյշեբա
  • Շիվինէ աստւածները չխնաեն
  • ամբողջ ընտանիքը թէ
  • անունը թէ սերունդը
  • երկրի վրայ չթողեն
Արձանագրութիւնում նշւած Կուարլինէ երկիրը, Հրազդան և Քասախ գետերի մէջ, ներկայիս Երևան և Վաղարշապատ քաղաքների մէջ ընկած տարածքն է: Իսկ յիշատակւած Իլդարուն գետը, Հրազդանն է, որից սկիզբ է առել Ումէշի ջրանցքը, որը ունեցել է 6,5 կմ երկարութիւն և նրա ճանապարհին գտնւող բլուրների տակից փորւել է երկու թունելներ, որոնք նոյնութեամբ մինչև օրս պահպանւել են: Ջրանցքի միջոցով Հրազդանի ջուրը հասել է Կուարլինէի դաշտ, որտեղ ըստ Ռուսա թագաւորի յիշատակութեան՝ հիմնել է խաղողի այգիներ: Այսօր ջրանցքը և սոյն այգիները կոչւում են Դալմա անունով:
02- Ջրանցքի թունելներից մէկը
Հարկ է նշել, որ ջրանցքը անգամներ նորոգւել է, որը պարսկական տիրապետութեան ժամանակ կոչւել է Դալմայի ջրանցք: Ըստ յիշատակութեան 1698 թ. Նահապետ Ա. Եդեսացի կաթողիկոսը (1691-1705 թթ.) նորոգել է ջրացքը և նորից Հրազդանի ջուրը հասցրել Վաղարշապատի արևելեան դաշտերը իսկ վերջին նորոգութիւնը կատարւել է Երևանի վերջի խան, Հոսէյն Ղուլի խանի հրամանով: Այժմ ջրանցքի 1,5 կմը և Դալմայի այգու մեծ մասը շինարարութեան հետևանքով ոչնչացւել է, իսկ 2022 թ. Երևանի քաղաքապետարանի միջոցով սկսւել է ջրնցքի մաքրման և վերականգնման աշխատանքը:
Արձանագրութիւնում յիշատակւած է ուրարտական երէք գլխաւոր աստւածները՝ Խալդի, Թէյշեբանի և Շիվինի անունները, որոնցից յետոյ նշւած է Անիկուի աստւածուհու անունը, որը եղել է Արարատեան դաշտում գտնւող Ուազա երկրի ցեղախմբի գերագոյն աստւածուհին: Ուրարտացիների մօտ ընդունւած ձևի համաձայն, նրանք յարգելով հնազանդ ցեղերի գերագոյն աստւածներին, յիշատակում են նրանց անունը իրենց արձանագրութիւններում:
Ռուսա Բ.ն նաև յիշատակում է մի նոր քաղաքի կառուման մասին, որը Թէյշեբանին է: Նրա հիմնած քաղաքը մէկ դար կեանք ունեցաւ և կործանւեց սկիւթների միջոցով: Այժմ այն կոչւում է՝ Կարմիր Բլուր:
Արձանագրութեան մէջ յիշատակում է նաև Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան, որը այսօրւայ Վան քաղաքն է, իսկ արձանագրութեան վերջում Ռուսա Բ.ն նզովում է այն մարդուն ով կը ոչնչացնի սոյն կոթող-արձանագրութիւնը, նա լինի բիայնացի թէ լուլուբեցի:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: