ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խոսվում է նաեւ Բերձորի միջանցք եվրոպացի դիտորդներ ուղարկելու հնարավորության մասին

Ռուսական զորքերը, որոնք երկու կողմից փակել էին Բերձորի միջանցքը (նաեւ Տեղ գյուղի մոտից), վերջին փորձերն են անում՝ թույլ չտալու միջազգային օրինական կառույցների մուտքն Արցախ։

Մոսկվան և Բաքուն փորձում են ստիպել Հայաստանին «խաղաղության պայմանագիր» կնքել մինչև տարեվերջ, սակայն դրան դեմ են այլ միջազգային դերակատարներ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելն ասել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետ չէր նշի։

Արդեն երկու տարի է, ինչ ռուս «խաղաղապահները» ոչ մեկին չեն թողնում Արցախ՝ բացառությամբ հայկական և ռուսական անձնագրեր ունեցող քաղաքացիների։ Թույլ չեն տալիս ոչ ՄԱԿ-ի փախստականների կոմիտեի (չնայած նույնիսկ նոյեմբերի 9-ի թերթում նշվում է, որ փախստականների վերադարձը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի վերահսկողության ներքո), ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մուտքն Արցախ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ԱՄՆ Սենատում քննարկումների ժամանակ խոստովանել է, որ Արցախ մուտք չունի։ Նույնն ասում են Ֆրանսիայում, որտեղ Սենատը կառավարությանը խորհուրդ է տվել  Արցախում Մարդասիրական կենտրոն բացել, բայց Ստեփանակերտ մուտք չունեն։

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայի և Բաքվի կողմից Բրյուսելի հանդիպման տապալումը, որն իրականացվեց Փաշինյանի մասնակցությամբ, նպատակ ուներ գործընթացը պահել ռուս-թուրքական «եռակողմ» ձևաչափում։ Այդ նպատակով «գետնի վրա» քայլ կատարվեց՝ Արցախի ֆիզիկական շրջափակումը։

Բայց շրջափակումը միայն մեծացրեց միջազգային վճռականությունն ու մոտիվացիան. Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Արցախի խնդիրը։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասել է. «Թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը փակ ռեժիմով է, բայց միայն դա արդեն իսկ նշանակում է խնդրի միջազգայնացում»։

Ռուսաստանը, իհարկե, կարող է ևս մեկ անգամ վետո դնել ցանկացած որոշման վրա։ Բայց համաշխարհային հարթակներում արդեն խոսում են օդային ճանապարհով հումանիտար բեռների առաքման անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ խոսքը Արցախի 30-ամյա օդային շրջափակումը ճեղքելու եւ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու մասին է։

Նիդերլանդների խորհրդարանը դեկտեմբերի 13-ին կոչ է արել կազմակերպել «Եվրամիության կողմից դեպի Ստեփանակերտ ավիափոխադրումներ»։ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ «օդանավակայանը պետք է գործարկվի։ Սա պահանջում է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Մեզ պետք է միջազգային պայմանագիր, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ»։

Խոսվում է նաեւ Բերձորի միջանցք եվրոպացի դիտորդներ ուղարկելու հնարավորության մասին։ Թեև Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին աշխատելու մասին տեսանյութը, ասել է, որ դիտորդները գտնվել են սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա, ակնհայտ է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները։

«ԵՄ-ն և անդամ երկրները խորհրդակցում են տեղական գործընկերների հետ, թե ինչպես նրանք կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ լինելով «տեղում»: Այդ նպատակով Եվրամիությունը մոտակա շաբաթների ընթացքում փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու վստահության ամրապնդմանը նպաստող նոր առաքելություն տեղակայելու հնարավորությունը», հայտարարել էին ԵՄ-ում։

Արցախում ռուսական մենաշնորհը պետք է միայն Մոսկվային ու Բաքվին, սակայն տարածաշրջանից Մոսկվայի հեռանալն անխուսափելի է։

Տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու դեպքում ԱՄՆ-ի համար ավելի ուժեղ դեր խաղալու և արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություններ կլինեն, ԱՄՆ Սենատում կայացած լսումների ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան և ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին։ «Նրանք (հայերը) տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց նախկին և ներկայիս հարաբերությունները չեն բավարարում Հայաստանի այսօրվա կարիքներին։ Կարծում եմ՝ մենք՝ ԱՄՆ-ը և Հայաստանը, այժմ գտնվում ենք հաջորդ փուլում. մենք մի քանի կարևոր բանակցությունների մեջ ենք, թե ինչպես մենք (ամերիկացիները) կարող ենք օգնել Հայաստանին, որն, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի», ասել է Թրեյսին։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: