ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանին այս տարածքները պետք են առանց հայ բնակչության, նա իր ծրագրերից չի հրաժարվելու. Արցախի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել:

Այն ներկայացնում ենք ստորև ․
«Ադրբեջանը պետական մակարդակով մշակված ծրագրերին համահունչ քայլեր է կատարում: Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանը եւ իր կողքին կանգած Թուրքիան երբեք չեն հրաժարվել այն մտադրությունից, որ այս տարածքներն իրենց պետք են առանց հայկական բնակչության:
Կարծես թե տարիներն անցնում են, եւ մենք մոռացության ենք տալիս այս փաստը:
Կարծես թե պատմությունն ուսումնասիրում ենք, բայց մոռացության ենք տալիս մեր ընթերցածը: Կարծես լսում ենք ցեղասպանությունը վերապրած մարդկանց, բայց չենք լսում: Մենք պետք է հասկանանք ինչու ենք այդպես, ինչու եք այդքան շուտ մոռանում այն, ինչ արձանագրվել է մեր սրտի, հոգու եւ արյան գնով:
Ադրբեջանցին իր ծրագրերից չի հրաժարվելու՝ անկախ այն բանից, թե ինչ պայմաններ իրեն կառաջարկվեն, իրենց գաղափարախոսությունը չեն փոխելու, որովհետեւ դա իրենց ազգայինն է: Խնդիրը մեր մեջ է, թե ինչքանով ենք մենք կարողանում մեր իսկ հարազատ, բայց մեր անձը կործանող «ես»-ից, մեր միտքը կործանող անտարբերությունից հրաժարվել: 2000 տարի առաջ Քրիստոսն այս խոսքերով է դիմել մարդկանց եւ ազգերին, որ ես եմ ճանապարհը ճշտմարտության եւ կյանքը: Ովքեր ցանկանում են գալ այդ ճանապարհով, պետք է ուրանան իրենց ամեն ինչը, «ես»-ը եւ խաչը վերցնեն իրենց հետեւից:
Մենք դա էլ չենք անում, ոչ Քրիստոսին ենք հետեւում, ոչ էլ մեր պատմությանը, ուստի դառնում ենք խոցելի, իսկ ով խոցելի է, թույլ է եւ տկար: Այս ամենը վերականգնելու համար պետք է, որ մեր աջ ձեռքը լինի Քրիստոտսի խաչի վրա, մյուս ձեռքը լինի մեր պատմության վրա: Սա կնշանակի, որ մեր հոգին եւ միտքը ներդաշնակ են: Մենք միայն այս ճանապարհով կկարողանանք հետեւել լույսին, նայելով դեպի երկինք, թեպետ մեր ճանապարհները փակ են, բայց դեպի վերեւ ճանապարհը բաց է: Սա մեզ պետք է համախմբի միավորի, դարձնի մեկս մյոսին սիրող, ներողամիտ, ներդաշնակ մեր արարքներում: Իրապես ծանր վիճակում ենք, բայց եթե առաջնորդվենք նշածս գործոններով, իրապես կհաղթանակենք»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: