ՀՄՄ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՈՒՐԱԽ ԵՐԵԿՈ

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 6-ին սկսվեց մեր փոքրիկների ուրախ ժամանցը:
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 6-ին սկսվեց մեր փոքրիկների ուրախ ժամանցը:
Ներս մտնելիս նկատվում էր գեղեցիկ զարդարված ու դասավորված սրահը, որը բարձրացնում էր բոլորի տրամադրությունը:
Շատ հաճելի էր որ այս խնջույքին ներկա էին տարբեր տարիքի երեխաներ: Կազմակերպիչ հանձնախումբը նախատեսել էր հետաքրքիր խաղեր տարիքային տարբեր խմբերի համար: Բոլորը բարձր տրամադրությամբ պարեցին, վայելեցին ու մասնակցեցին խաղերին:
Փոքրիկներին դիմահարդարում էր Փրենի Աղաջանյանը ամանորյա տարրերով, որը էլ ավելի գունեղ դարձրեց երեխաների օրը։

Ուրախ երեկոյի ընթացքում նախատեսվել էր նաև ճոխ ընթրիք: Իսկ ավելի հաճելի մթնոլորտ հաղորդեց DJ-ը՝ իր ուրախ երաժշտությամբ:
Ծրագրի ընթացքում միության տարբեր բաժանմունքներ խմբային նկարվեցին, որոնց թվում էին բասկետբոլի, զունբա պարախմբի, ժայռամագլցման և կարատեի խմբերը:
Այնուհետև մեզ միացան կազմակերպիչ կազմը, որի հետ մի հաճելի նվագի ներքո պարեցինք: Մեզ խրախուսելու համար մեր երեկոյին մասնակցեցին բասկետբոլի մարզիչ՝ տկն. Ժենիա Սուքյասյանը, մշակույթի կապ՝ տկն. Ալիս Դիլանչյանը, ՀՄՄ Րաֆֆի միության վարչության նախագահ՝ պրն. Վիգեն Մանդանին և մարզականի կապ՝ դոկտ․ Ռուբիկ Սարդարյանը:
Նյութը «Հայազդ» կայքին տրամադրել է ՀՄՄ Րաֆֆի Համալիրի հանրային կապը:
Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: