ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուբեն Վարդանյանը խոսել է պարտականությունները ոչ պատշաճ կատարող պաշտոնյաների մասին

Արդեն վեցերորդ օրը շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է հանդիպումները՝ հասկանալու իրավիճակը մարզերում ու համայնքներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Վարդանյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշեց, որ այսուհետ բարձրաձայնելու է այն մարդկանց անունները, ովքեր չեն կատարում օրենքները, որոնք ընդունվել են։
«Մենք առաջին օրը հնարավորություն տվեցինք այն մարդկանց, որոնք սխալվել էին, և միայն նկատողություն էինք տվել։ Մենք ամեն օր անպայման հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են ինչ-որ ձևով այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին կամ ուրիշ բաներ անել, որն ինձ համար անընդունելի է, ամոթ է։ Ինձ թվում է՝ ոչ թե միայն օրենքով պատժելը, այլև այդ ամոթանքն ամենակարևոր արձագանքն է։ Ասեմ Ասլանյան Կարմենի (բենզալցակայանի տնօրեն, - խմբ) մասին, ասեմ, որ դա անընդունելի է, և ես ուզում եմ զգուշացնել, որ այսպես չի կարող շարունակվել։ Եթե նա չի հասկանում, որ պետք է կատարի իր գործն այնպես, ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Ոչ մեկի համար չկան բացառություններ։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու»,- հայտարարեց Վարդանյանը։
Նա խոսեց մեկ այլ դեպքի մասին՝ հայտնելով, որ Ծովատեղ համայնքում երկու օր է՝ հաց չկա։ «Համայնքի ղեկավար Աբրահամյան Սամվելի անտարբերության պատճառով այդ հարցը չէր լուծվում։ Նա ոչ մեկին չէր ասել, որ այդ խնդիրը կա։ Դա անընդունելի է»,- նշեց պետնախարարը։
Նա հայտնեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակ պահելու հետևանքով չեն կարողացել հասնել Արցախ ու ներկայանալ աշխատանքի, բացակայություններ չեն ստանա, քանի որ իրադրությունը նրանց մեղավորությամբ չի։
«Աշխատում ենք, համախմբված ենք, ոչ մի խուճապ չկա։ Վստահ եմ՝ այն ինչ անում ենք, ճիշտ է։ Մենք միայն ուժեղանում ենք այս ամեն ինչից։ Սա է կյանքը, պետք է ընդունենք իրականությունն ու գնանք առաջ։ Ուրիշ ճանապարհ չունենք»,- եզրափակեց Ռուբեն Վարդանյանը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: