ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանն արձագանքել է հակաիրանական բանաձեւի հաստատմանը. Այն չունի լեգիտիմություն և անվավեր է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Կանադայի առաջարկով և եվրոպական երկրների և Սիոնիստական ​​ռեժիմի աջակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակաիրանական բանաձեւի հաստատումը, արտացոլում է քծնանք և չունի լեգիտիմություն և անվավեր է:

parstoday.com- Կանադայի հակաիրանական բանաձևը, որը նա ամեն տարի ներկայացնում է մարդու իրավունքների պատրվակով, հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հաստատվել է 80 կողմ, 29 դեմ և 65 ձեռնպահ ձայներով։ Փաստորեն, 94 երկրներ համաձայն չեն եղել հակաիրանական այս բանաձևին։
Այս կապակցությամբ, IRNA լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրը, միջազգային կառույցները որպես Իրանի Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու գործիք օգտագործելու այս բանաձևի հեղինակների քծնալի մոտեցումը՝ անհեռատես քաղաքական նպատակներ առաջ տանելու համար, մարդու իրավունքների հայեցակարգերի և վեհ արժեքների չարաշահման վառ օրինակ է անվանել:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրանաֆոբիայի և հոգեբանական պատերազմի նախագծի շարունակմանն ուղղված արևմտյան երկրների ջանքերին, Քանանի Չաֆին ասաց. «Հակաիրանական բանաձեւի հեղինակները, ովքեր իրենք են խախտում աշխարհում մարդու իրավունքների բոլոր հիմնարար սկզբունքները, Իրանի ժողովրդի մարդու իրավունքների հանդեպ կեղծավոր համակրանք դրսեւորելու փոխարեն, պետք է դադարեցնեն աջակցել ԱՄՆ-ի կառավարության տնտեսական ահաբեկչությանը Իրանի ժողովրդի դեմ և պետք է դադարեցնեն ահաբեկչական խմբավորումների հյուրընկալումը:
Իրանի դիվանագիտական ​​համակարգի խոսնակը նաև ընդգծել է, որ մարդու իրավունքների պահպանումն Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքներից ու հիմքերից մեկն է և հավելել, որ Իսլամական Հանրապետությունը միշտ էլ շատ լուրջ է եղել մարդու իրավունքների պաշտպանության և իր միջազգային պարտավորությունների կատարման գործում և պատրաստ է աշխարհում մարդու իրավունքների դիրքն ամրապնդելու համար, քաղաքական նպատակներից հեռու, բոլոր օրինական միջազգային մեխանիզմներով, խթանել երկխոսությունն ու կառուցողական համագործակցությունը՝ փոխադարձ հարգանքի, ոչ խտրականության, և արդարության շրջանակներում՝ աշխարհում մարդու իրավունքների դիրքի ամրապնդման մեջ շահագրգռված և իրական աջակցություն ունեցող երկրների հետ: 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: