ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մունդիալ-2022. Ֆրանսիան երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում մրցեցին Ֆրանսիան և Մարոկկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալ-Բայտ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Ֆրանսիան պարզապես որսաց իր պահը: Հանդիպման 4-րդ րոպեին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Տեո Էրնանդեսը և գրավեց Մարոկկոյի դարպասը: Բաց թողած գնդակից հետո, Մարոկկոն մի քանի լավ հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, բայց ապարդյուն: Աֆրիկյան աշխարհամասի ներկայացուցիչները փորձում էին «առաջին համարով» խաղալ, բայց Ֆրանսիան արժանիորեն էր կրում Մունդիալի գործող չեմպիոնի կոչումը: Առաջին կեսի վերջնամասում Մարոկկոն մեծ ուժերով էր գրոհում: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում Մարոկկոն տիրել էր նախաձեռնության ու իրար հաջորդող գրոհներով ամեն կերպ ձգտում էր վերականգնել հաշվի հավասարությունը: Ֆրանսիան հստակ էր գործում պաշտպանությունում: Այստեղ ևս գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ: Ֆրանսիայի ընտրանու երկրորդ գնդակը 79-րդ րոպեին հեղինակեց Կոլո Մուանին: Ֆրանսիա-Մարոկկո՝ 2:0: Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Մարոկկոն կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: Մունդիալի եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին (Երևանի ժամանակով 19:00-ին):


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: