ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ավելի շատ երկրներ պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ճնշում լինի Թուրքիայի վրա. ցեղասպանագետ

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր Մելանի Օ՛ Բրայենը կարիք է տեսնում, որ ավելի շատ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի այն փաստը, որ 1915-ին տեղի է ունեցել ցեղասպանություն:

Պրոֆեսորը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև նոր հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար: Մելանի Օ՛ Բրայենը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի զրույցում: 
 
Անդրադառնալով Թուրքիայի կողմից տարվող ժխտողականության քաղաքականությանը՝ նա նշեց, որ ժխտողականությունն իրականում օրենքի, իրավունքի խնդիր չէ, բարոյական խնդիր է:  
«Կան երկրներ, որոնք անօրինական են հայտարարել որոշակի ցեղասպանությունների ժխտումը, օրինակ՝ Հոլոքոստի ժխտումը: Բայց մենք չենք տեսնում, որ նույնն իրականացվի Հայոց ցեղասպանության դեպքում: Չկա երկիր, որը ժխտում է, որ Հոլոքոստը տեղի է ունեցել: Հոլոքոստն իրականացրած Գերմանիան ընդունել է դա, ստանձնել է պատասխանատվություն, հիշատակում է, ունի թանգարաններ, ձեռնարկել է ճիշտ քայլեր: Հոլոքոստը ժխտողներն անհատներ են: Հայոց ցեղասպանության դեպքում այլ իրավիճակ է, այստեղ մենք ունենք պետություն՝ Թուրքիային, որը հերքում է դա»,-ասաց Մելանի Օ՛ Բրայենը:
 
Ըստ նրա՝ իրավական մարտահրավերն այն է, որ իրականում ինչ-որ մեկին պետության արածի համար քրեական պատասխանատվության ենթարկելը բոլորովին այլ սցենար է, քան մի պատմաբանի՝ դատական կարգով հետապնդումը, ով հերքում է, որ Հոլոքոստը տեղի է ունեցել:
 
Անդրադառնալով հարցին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևո՞ր է նոր ցեղասպանություններ կանխելու համար՝ նա միանշանակ դրական պատասխան տվեց:
«Ճանաչումը տեղի ունեցածը ընդունելն է, այն նաև բուժելու, հիշատակելու մասին է: Հայերը հասանելիություն, մուտք չունեն դեպի Թուրքիայում գտնվող իրենց մշակութային ժառանգություններ՝ Հայաստանի և Թուրքիայի խզված հարաբերությունների պատճառով, որն այդ ժխտողականության հետևանքն է: Իսկ դա նշանակում է, որ Արևմտյան Հայաստանի և Արևելյան Թուրքիայի հայկական վայրերում հիշատակում չի արվում: Հիշատակումը կրթության իսկապես կարևոր մասն է, իսկ կրթությունն էլ կանխարգելման շատ կարևոր մասն է: Ինչ վերաբերում է Հոլոքոստին, օրինակ կարելի է այցելել Հոլոքոստի վայրեր, և մարդիկ, այնտեղ այցելելով, սովորում են Հոլոքոստի մասին, սովորում են, թե ինչ է տեղի ունեցել: Եվ այդ կրթությունը կանխարգելման կարևոր մասն է: Բայց հայերի դեպքում կա Ծիծեռնակաբերդ Հայաստանում, սակայն վայրը, որտեղ տեղի է ունեցել ցեղասպանությունը, ներկայիս Թուրքիայի տարածքում է: Եվ մենք չենք կարող հիշատակել այդ վայրերում և օգտագործել դրանք կրթական նպատակներով»,-ասաց նա:
 
Իսկ թե ո՞րն է  միջազգային հանրության դերը՝ ստիպելու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Օ՛ Բրայենն ասաց, որ միջազգային հանրությունը պետք է ավելին անի: Նա նկատեց՝ կան երկրներ, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, բայց կան նաև երկրներ, որոնք չեն ճանաչել։ Օրինակ՝ Ավստրալիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Շատ հետաքրքիր հարաբերություն կա Հայոց ցեղասպանության և Ավստրալիայի միջև, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմում մենք ունեցել ենք Գալիպոլիի ճակատամարտը Թուրքիայում, որի ընթացքում բազմաթիվ ավստրալացիներ են զոհվել։ Սա շատ նշանակալից ճակատամարտ է Ավստրալիայի ռազմական մշակույթում: Զոհերի հիշատակն ամեն տարի Ավստրալիայում հարգում են Անզակի օրը՝ ապրիլի 25-ին, որը շատ մոտ է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան»,-ասաց ասոցիացիայի նախագահը:
Նա նկատեց՝ ավստրալացիներն այդ ժամանակ Թուրքիայում են եղել, կան ավստրալացիներ, որոնք ականատես են եղել, թե ինչ է կատարվել Հայոց ցեղասպանության ժամանակ, կան ավստրալացիներ, որոնք այդ ժամանակ փրկել են հայերի, հույների: Քանի որ Գալիպոլիի ճակատամարտը շատ կարևոր է ավստրալական մշակույթում, ամեն տարի շատ մարդիկ Ավստրալիայից գնում են Թուրքիայի Գալիպոլի՝ ոգեկոչելու: «Եվ Թուրքիան սպառնացել է Ավստրալիային, որ, եթե Ավստրալիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, թույլ չի տա ավստրալացիներին այցելել Գալիպոլի՝ ոգեկոչելու ավստրալացի զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ սա հետաքրքիր իրավիճակ է. ավստրալացիները հնարավորություն ունեն գնալ այդ վայրեր, ոգեկոչել իրենց զոհերի հիշատակը, մինչդեռ հայերը հնարավորություն չունեն դա անել»,-ասաց նա:
 
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը նշեց, որ Ավստրալիան ամուր, սերտ տնտեսական կապեր չունի Թուրքիայի հետ, թուրքական մեծ բնակչություն չկա Ավստրալիայում: Սակայն մեծ թվով հույներ, զգալի հայ բնակչություն և փոքրաթիվ ասորական բնակչություն կա Ավստրալիայում: Նրա համար անհասկանալի է, թե ինչու Ավստրալիայի կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիայի հետ չկան առևտրային հարաբերություններ, Ավստրալիայում չկա  թուրքական մեծ համայնք:
«Ավելի շատ երկրներ պետք է ճանաչեն ցեղասպանությունը, որպեսզի  այդ ճնշումը գործադրեն  Թուրքիայի վրա, ասեն, որ դա իրականում ցեղասպանություն է եղել. մենք բոլորս ասում ենք, որ դա ցեղասպանություն է, ուստի դուք պետք է անեք դա: Միայն թե ես չեմ կարծում, որ Էրդողանի օրոք այդ ճանաչումը տեղի կունենա. Էրդողանը ավտորիտար է, նա խախտում է իր քաղաքացիների իրավունքները, ուստի ես չեմ պատկերացնում, որ ճանաչում կլինի, քանի դեռ նա իշխանության ղեկին է»,-ասաց նա:
Ըստ Օ՛ Բրայենի՝ պետք է առնվազն իշխանության փոփոխություն լինի, որպեսզի հնարավոր լինի մտածել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավոր է:
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահն օրերս Երևանում էր՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որն այս տարի նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում։ Քննարկվել են, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները՝ ինտերնետը, սոցիալական մեդիան, օգտագործվում   որպես ատելության խոսքի տարածման միջոց, ինչը էական գործոն է՝ ցեղասպանության գործընթացում:
«Մենք հաճախ մտածում ենք ցեղասպանության մասին՝ որպես ուղղակի սպանություն, բայց ոչ. ատելության խոսքն էական մասն է՝ բնակչության մեծամասնության շրջանում տարածելու ընկալումը, թե զոհերի խումբը թշնամի է, որոնց պետք է վերացնել: Եվ այդ միջավայրը ստեղծում է սոցիալական ճնշում, որը ինքնաբերաբար այդ մարդկանց շրջանում ընդունելի է դարձնում նրանց ֆիզիկապես վերացնելը»,-ասաց Օ՛ Բրայենը:
Պետությունները պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու նոր ցեղասպանությունները: «Երկրները պետք է ավելի հստակ լինեն, նրանք կարող են պատժամիջոցներ կիրառել հանցագործ ռեժիմների նկատմամբ: Չափազանց մեծ է երկրների մտավախությունը` հարաբերությունները, մասնավորապես առևտրային հարաբերությունները, վտանգելու առնչությամբ, չափազանց մեծ է մտավախությունը, որ չեն կարողանա հասանելիություն ունենալ որոշակի երկրում առկա ռեսուրսներին: Մենք պետք է դադարենք գումարին մեծ առաջնահերթություն տալ և պետք է մտածենք մարդկանց պաշտպանելու մասին: Կառավարությունները պետք է ավելի շատ քաջություն ունենան և առաջնահերթություն տան հանցագործ ռեժիմների դեմ կանգնելուն»,-նշեց նա:
Այսպիսով՝ ասոցիացիայի նախագահը ֆորումը հիանալի նախաձեռնություն է համարում, քանի որ այն համախմբում է գիտնականների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, կառավարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների: Ֆորումը համախմբում է տարբեր ոլորտների մարդկանց, որոնք աշխատում են ցեղասպանության կանխարգելման, պատժի ուղղությամբ, այն մի տեղում է հավաքում մարդկանց՝ քննարկելու, հասկանալու, թե ինչպես կարելի է միասին աշխատել:
«Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, քանի որ սփռված ենք ամբողջ աշխարհով, աշխատում ենք տարբեր ոլորտներում, սակայն աշխատում ենք նույն արդյունքին հասնելու համար, որն ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելումն է»,-ընդգծեց Մելանի Օ՛ Բրայենը:
Նյութը՝ Աննա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: