ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լաչինի միջանցքը արտաքին աշխարհի հետ ԼՂ-ի կապի ապահովման միակ ուղին է. Իրանում ՀՀ դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը:

parstoday.com -ի հաղորդմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, անդրադառնալով Իրան-Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, ընդգծել է՝ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը:
«Վերջին ժամանակահատվածում մեր  տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ ավելի ցայտուն են դարձնում Հայաստանին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները, ինչպես նաև առավել քան երբևէ կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,- ասել է դեսպան Ավագյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե որն է լինելու Հայաստանի փոխադարձ քայլը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո, դեսպանը պատասխանել է, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության և Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հարցը գործնական փուլ է մտել վերջին երկու տարում:
 «Իրանի կողմից Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հստակ կերպով ընդգծում է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապի ապահովման տեսանկյունից։ Նշված տրամաբանության մեջ հայկական կողմն իր հերթին շահագրգռված է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսության բացմամբ, ինչի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում Հայաստանի համար Թավրիզն ունի առանձնահատուկ նշանակություն՝ նկատի ունենալով այդ քաղաքի տնտեսական, արդյունաբերական և լոգիստիկ հնարավորությունները։ Հետևաբար, ՀՀ և ԻԻՀ կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և ամրապնդել հայ-իրանական սահմանով անցնող հազարամյա երթուղին, որի կարևորության մասին իր խոսքում հիշատակել է նաև Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը»,- ասել է դիվանագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը և սահմանազատման և սահմանագծման գործընթացին, դեպանն ընդգծել է՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց:
 «Միջազգային հանրության կողմից կա հստակ հորդոր՝ շարժվելու խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխարեն Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների: Նման գործելաոճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։ Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ՝ շարունակաբար ահաբեկելով տեղի բնակչությանը՝ զուգորդված զինված գործողություններով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անկյունաքարային է տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը»,- մասնավորապես ասել է Իրանում ՀՀ դեսպանը:
Ավագյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը՝ ապահովելու հուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ավտոճանապարհային և երկաթուղային նոր ուղիների շինարարության հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանը մերժել է՝ փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։
«Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ բացի նրանից, որ Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ, այն նաև արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ և կենսական ուղին է, առանց որի այն կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ուստի և տեղին չէ որևէ զուգահեռ անցկացնել «Զանգեզուրի միջանցքի» և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու միջև»,- պատասխանել է դեսպանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: