ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քերըն Դոնֆրիդն ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպմանը կպնդի Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնում գտնվող ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպմանը կպնդի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քերըն Դոնֆրիդն այս մասին ասել է՝ պատասխանելով ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։  
 
Կոնգրեսական Կոստան նշել է, որ Ադրբեջանը փակել է Ա րցախը Հայաստանին կապող ճանապարհը և հարցրել, թե ի՞նչ կոնկրետ քայլեր է Միացյալ Նահանգները  փորձել ձեռնարկել Արցախում ապրող հայերի համար, և հետագա ի՞նչ քայլեր են նախատեսում ձեռնարկել՝ առանց վտանգելու արցախահայությանը։
Ի պատասխան Դոնֆրիդն ընդգծել է, որ  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է  հարցին և ընդգծել, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք արել վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, և մենք հավատում ենք, որ այստեղ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- ասել է Դոնֆրիդը։
 
Այնուհետև Ջիմ Կոստան հետաքրքրվել է, թե  ո՞ւր են տարել բանակցությունները մեկ շաբաթ առաջ վերջին զրույցից հետո։ «Նրանք հանդիպել են 2 շաբաթ առաջ, որից հետո դուք քննարկումներ եք ունեցել, այնուհետև միջանցքը փակելու հետ կապված միջադեպը տեղի ունեցավ»,- նշել է կոնգրեսականը։
 
Ի պատասխան Դոնֆրիդը նշել է․ «Ես կարող եմ ասել, որ, ճակատագրի բերումով, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Վաշինգտոնում է, և ես հնարավորություն կունենամ սա անմիջապես նրա հետ քննարկել, և ես կշարունակեմ պնդել ազատ տեղաշարժի վերականգնման շուրջ»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: