ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Բաբայան

Արցախի Հանրապետությունն արդեն ավելի քան մեկ օր է՝ գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

«Արդեն իսկ ավելի քան մեկ օր է՝ 29 ժամ, Արցախն ամբողջությամբ գտնվում է  շրջափակման մեջ։ Տոտալ շրջափակումն արդեն սկսվել է, դա փաստ է։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դա  նախաբան կլինի ավելի լայնածավալ գործողությունների համար, ապա ինչ-որ տեղ դա կախված է նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքից»,- ասաց Բաբայանը։

Նա նկատեց, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը, անտարբերությունը կարող է նորանոր վատ զարգացումների պատճառ դառնալ։

«Անպատժելիությունը խթանում է ագրեսիան։ Բնականաբար, երբ տեսնում են անպատժելիությունը, իսկ միջազգային հանրության որոշ անդամներ, օրինակ, Թուրքիան, ընդհակառակը՝ խրախուսում են այդ գործողությունները, բնական է, որ Ադրբեջանն ավելի համարձակ է դառնում և դիմում է այսպիսի սարսափելի քայլերի՝ 21-րդ դարում, փաստորեն, սովամահ լինելու առջև կանգնեցնելով մի ամբողջ ժողովրդի։ Եթե աշխարհով մեկ լինի շատ կոշտ արձագանք, կարծում եմ՝ դա իր ազդեցությունը կունենա»,- հայտարարեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները մի շարք կարևոր պատգամներ են հղել միջազգային հանրությանը՝ կապված խաղաղապահ առաքելության և նրանց գործունեության հետ։ «Անհրաժեշտ է նախ և առաջ ավելացնել խաղաղապահների թվաքանակը՝ 1980 հոգի շփման գծի ամբողջ երկայնքով կանգնած, շատ քիչ թիվ է։ Այս ադրբեջանական թատերական ներխուժման դեմ կանգնած էին ընդամենը 1, 2 կամ 3 խաղաղապահ զինվոր։ Երկրորդը, մենք առաջարկել էինք, որ ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ, որովհետև դա ցանկալի էր հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Դա կտար միջազգային լեգիտիմություն և հնարավորություն՝ կանխել  նման սադրանքները։ Որովհետև այդ ուժերը խաղաղապահներ են, նրանք չեն պարտադրում խաղաղություն, ինչպես եղել է Կոսովոյում կամ այլ վայրերում։ Ստանալով միջազգային մանդատ՝ նոր որակ կհաղորդվեր առաքելությանը, և գուցե ավելի կայուն կլիներ իրավիճակը»,- ասաց Բաբայանը՝ փաստելով, որ հերթական անգամ տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի միջազգային պարտավորության կոպտագույն խախտում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: