Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ երկրների դեմ
«Հաշվի առնելով մի շարք երկրների, ինչպես նաեւ Եվրամիության ոչ կառուցողական գործողությունները՝ Իրանն օգտագործել եւ շարունակելու է օգտագործել կանխիչ միջոցներ՝ հիմնված իր օրինական իրավունքի վրա… Այսօր այդ շրջանակում մենք կհայտարարենք Եվրամիության եւ ԵՄ պաշտոնատար անձանց հետ կապված որոշ հաստատությունների դեմ նոր պատժամիջոցների ցանկը, ինչպես նաեւ պատժամիջոցներ Մեծ Բրիտանիայի մի շարք հաստատությունների եւ պետական անձանց դեմ», գործակալությունը մեջբերել է Քանաանիի խոսքերը։
Արեւմուտքի երկրները պնդում են, որ Իրանը ներկայում անօդաչուներ է մատակարարում Ռուսաստան Ուկրաինայում մարտական գործողությունների համար։ Մոսկվան եւ Թեհրանը քանիցս մերժել են այդ մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ մատակարարել է անօդաչուներ, բայց Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսվելուց մի քանի ամիս առաջ։
slim.am