ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյան

Մարկոս Գրիգորյանը համարվում է Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը:

Մարկոս Գրիգորյանը (1925 - 2007) իրանահայ նկարիչ է, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր։ Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ / Նամի, Քալանթարի՝ Իրան, Անսելմո Քիֆր՝ Գերմանիա, և այլք/ իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի: Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Ռոքֆելլեր» կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր:
 
Մեթոդաբանական, հայեցակարգային առընչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art-ի, Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ` Մարկոս Գրիգորյանի արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է: Նա սկսել է ուսումնասիրել հայկական գորգարվեստը, երբ 1958 թվականին թեհրանցի վարպետներից գորգագործության հաստոց է նվեր ստացել: Ավելի քան 40 տարի ուսումնասիրելով գորգերի աշխարհը՝ նա քանդել է արեւելյան դասական խավավոր գորգի սկզբունքը՝ ստեղծելով ծիսաառասպելական գորգի սեփական տիպերը: Նրա գորգերը կրում են մեր պատմական վայրերի և անձանց անուններ` «Էրեբունի», «Արամազդ», «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Գառնի», որոնք ներկայացված են խորհրդանշական պատկերների միջոցով:
Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը Մարկոս Գրիգորյանին համարում է «ինստիտուցիոնալիստ», որն ամեն ինչ ուզում էր թանգարանային կարգավորվածության հասցնել: «Ինստիտուցիոնալ մոտեցումը, որ ուներ Մարկոսը, հակադրվում էր այն ամենին, ինչ անում էր բուն արվեստի մեջ՝ կապված իր հողարվեստի հետ։ Իսկ դրանք նոր միտումներ էին արվեստում, գալիս էին խախտելու թանգարանային պատկերացումները,- ասում է Կարոյանը:- Թվում էր՝ արածն ինչ էր, պարզ բան՝ հողը հող էր, ոչ մի գաղտնիք չկար, ծղոտը՝ ծղոտ, իր արվեստի մեջ խաբկանք չկար, միայն պարզություն: Նյութն էր ցույց տալիս, պարզ նյութը, որը խոսուն էր միաժամանակ, հողի մեջ խոսք, կյանք, արեւի լույս, էներգիա կար»:
 
Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում` արվեստագետը կրթվել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, ավարտել 1954-ին: Նա Թեհրանի բիենալեի հիմնադիրն է, ինչպես նաև համարվում է Իրանի ժամանակակից արվեստի պիոներներից մեկը: Գրիգորյանը իրանական արվեստը հանեց միջազգային ասպարեզ: 60-ականներին տեղափոխվեց ԱՄՆ, 90-ականների սկզբին` Հայաստան: 1994 թ-ին նրան շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում։ Մարկոս Գրիգորյանը Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Միջին Արևելքի արվեստ» բաժինը։ Տվյալ հավաքածուն ներառում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: Ցուցադրությունն ընդգրկում է Ք.Ա. IV հազարամյակից մինչև մեր ժամանակների իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգևոր և նյութական մշակույթի արժեքներ, այդ թվում՝ էլամի խեցեղեն, վաղ բրոնզի դարի խեցեղեն, Վանի թագավորության բրոնզ, հայ գորգարվեստ, իսլամական միջնադարյան արվեստ, մանրանկարչություն, գեղագրություն, ղաջարական կերպարվեստ, զարդարվեստ, տարազ, Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները (հողանկարներ, գեղանկարներ, գորգեր) և այլն: 2016 թվականի հունիսի 1-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» խորագրով ցուցահանդեսը:
Նկարիչը հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։
 
 
Միջին Արևելքի արվեստի թանգարան (Երևան)


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:
հայ-նոր-գրականության-հիմնադիր,խաչատուր-աբովյան,էմիլիե-լոոզե,սիրո-և-մաքառման-պատմություն,խաչատուր-աբովյանի-անհետացումը , Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Խաչատուր Աբովյան և Էմիլիե Լոոզե․ սիրո և մաքառման մի պատմություն
Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1838 թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերադավան օրիորդ, 19-ամյա Էմիլիե Լոոզեի հետ։ Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնական «Դաշն» պայմանագիր: Պսակադրությունը տեղի է ունենում Թիֆլիսի հայկական եկեղեցում 1839 թ.:
համո-սահյան,բանաստեղծ,քառյակներ,բանաստեղծություն,հայ-գրականություն , Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
Համո Սահյանի քառյակներից
մի,քարի,պատմութիւն,գրիգոր,բ.,թագաւորի,քարէ,դագաղը,մի-քարի-պատմութիւն , Մի քարի պատմութիւն
Մի քարի պատմութիւն
Գրիգոր Բ. թագաւորի քարէ դագաղը
ֆէոտոր-տոսթոյեւսքի,ֆեոդոր-դոստոևսկի,տոսթոյեւսքին-միշտ-արդիական,ռուս-գրող,ռուսներ,եւրոպական-քաղաքակրթութիւն,ֆրանց-քաֆքա,պիանքա-սարըասլան,ժամանակ,պոլիս , Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Տոսթոյեւսքին Միշտ Արդիական (Բ.)
Անհնար է հասկնալ Տոսթոյեւսքիի հերոսները, քանի դեռ չենք յիշած, որ անոնք ռուսեր են. անոնք անդամ են ազգի մը, որ հազարաւոր տարիներ շարունակուող բարբարոսական անգիտակիցութենէն յառաջդիմած է դէպի եւրոպական քաղաքակրթութիւն:
անառակ-որդու-վերադարձը,եղիշե-չարենց,վահան-տերյան,չարենց-տերյան,հայ-նորագույն-գրականության-հիմնադիր,ստեղծագործական-և-գաղափարական-կապ , Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Անառակ որդու վերադարձը․ Եղիշե Չարենց և Վահան Տերյան
Չարենցը, որ ավանդաբար համարվում է հայ նորագույն գրականության հիմնադիրը, այդ տիտղոսը չէր ունենա, եթե իրենից առաջ Տերյանն արդեն հայ գրականություն չբերեր այն բոլոր փոփոխությունները, որոնք իր օրերում արել էր Խաչատուր Աբովյանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: