ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանը մշտապես փորձեր էր անում էթնիկ զտում իրականացնել ԼՂ-ի մնացած 120000 մարդկանց հանդեպ. ԱԳ փոխնախարար

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Բրյուսելում մասնակցել և ելույթով է հանդես եկել ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

«Մենք գիտակցում ենք, որ այս ձևաչափի պահպանումը լի էր մարտահրավերներով, ուստի Արևելյան գործընկերության ապագայի շուրջ ընթացող քննարկումների ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ձևաչափի շրջանակներում գործունեության վերսկսումը, այդ թվում՝ բարձրաստիճան հանդիպումների անցկացումը, մեծապես ողջունելի են։
Արևելյան գործընկերությունն էականորեն նպաստել է իմ երկրի ժողովրդավարական վերափոխմանը։ Մենք հենց այս համատեքստում ենք դիտարկում Արևելյան գործընկերության շրջանակներում գործունեության վերականգնումն ու ձևաչափի ապագայի շուրջ սույն քննարկումը։
Հավատացած ենք, որ չնայած ներկայիս անորոշություններին և անսպասելի զարգացումներին, ձևաչափը պետք է շարունակի գործել, այն չպետք է փոխարինվի որևէ այլ նախաձեռնությամբ կամ սահմանափակի որևէ այլ համաեվրոպական ձևաչափում ներգրավվելու հնարավորությունը»,-նշվում է փոխնախարարի ելույթում:
Հովհաննիսյանն իր ելույթում խոսել է նաև Ադրբեջանի՝ այս տարվա սեպտեմբերին կիրառած ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ վերջինս Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազավթել է ավելի քան 140 քառ. կմ տարածք։
«Սեպտեմբերի 13-14-ը, ձեռնարկելով լայնածավալ ագրեսիա, Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքներ, դպրոցներ, հիվանդանոցներ, հանգեցնելով ավելի քան 200 զոհի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում։
Ավելին, անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես փորձեր էր անում էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղի մնացած 120000 մարդկանց հանդեպ՝ սպառնալով կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շահագործմանը, ինչը համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Իր ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների։
Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ, նպատակ ունենալով նպաստել մեր տարածաշրջանի անվտանգությանը, Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է որոշակի կարմիր գծեր սահմանեն։ Ուժի կիրառումից զերծ մնալը պետք է լինի բացարձակ կարմիր գիծ, և այս առնչությամբ երկկողմանի (երկու կողմերին հավասարապես ուղղված) հայտարարությունները, ըստ էության, միայն խրախուսում են ագրեսորին շարունակել իր գործողությունները։
Մենք բարձր ենք գնահատում այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնել ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Ոչ պակաս կարևոր է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերման շարունակական պահանջը։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղությանն ու կայունությանը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանում ԵՄ մոնիտորինգի կարողությունների արագ և արդյունավետ տեղակայման համար: Անհերքելի է այդ առաքելության ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը և կարծում է, որ քանի որ իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն և Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը շատ մեծ է, առաքելությունը պետք է շարունակի տեղում կատարել իր շատ կարևոր դերը»,-ասել է նա:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: