Euronews-ն առցանց հեռարձակել է «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը
Մենակատար՝ դաշնակահար Վահագն Հայրապետյան։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։
Խաչատրյանի 10-րդ միջազգային փառատոնին անդրադարձել է euronews.com-ը։ Հեղինակավոր լրատվամիջոցը գրել է փառատոնի ստեղծման պատմության, նպատակների, փառատոնի շրջանակում ելույթ ունեցած արտիստների և առաջիկա համերգների մասին։
Euronews.com-ի «Culture» բաժինն առցանց հեռարձակել է նաև «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը։ Առաջիկա օրերին՝ դեկտեմբերի 15-ին, 17-ին և 20-ին, կհեռարձակվեն նաև խաչատրյանական փառատոնի մյուս համերգները։
Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։
armradio.am