ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոսովոյում կրկին լարված է

Կիրակի օրը Սերբիայի նախագահը հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ հանգստյան օրերին հարևան Կոսովոյի հյուսիսում բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով:

«Այսօր ամենադժվար օրն է իմ նախագահ դառնալուց ի վեր, ես կոչ եմ անում սերբերին չտրվել սադրանքներին», - հանդիպումից հետո հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ խնդրելով հյուսիսային Կոսովոյի և Մետոհիայի սերբերին պահպանել հանգստություն և խաղաղություն:
Ավելի վաղ իր ուղերձում պետության ղեկավարն ասել էր, որ ԱՄՆ-ը և Կոսովոյի ալբանական իշխանությունները Պրիշտինայում չեն կատարում նախկինում ստորագրված համաձայնագրերից և ոչ մեկը։ Խոսքը, մասնավորապես, բրյուսելյան ու վաշինգտոնյան համաձայնագրերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի և ընդհանուր առմամբ կազմակերպության կանոնադրության մասին է։ Սերբիայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ը և Կոսովոյի «իշխանությունները» գործում են «մեզ կարելի է անել այն, ինչ և ինչքան կցանկանանք» սկզբունքով։
Տարածաշրջանում լարվածությունը վերջին շրջանում սրվել է Կոսովոյի իշխանությունների կողմից դեկտեմբերի 18-ին նշանակված տեղական ընտրությունների պատճառով, որոնք մեծամասնություն են կազմում սերբական համայնքներում: Սերբիայի գլխավոր քաղաքական կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու է այս ընտրությունները։
Այսօր ավելի վաղ Ինքնահռչակ Կոսովոյի ՆԳՆ հատուկ ստորաբաժանման անդամները ներխուժել և գրավել են Գազիվոդե ամբարտակի օբյեկտ, որտեղից հանել են սերբական դրոշները և վտարել սերբ պահակին։ Սա այնտեղ տեղակայված հիդրոէլեկտրակայանի ջրի և պահեստի հիմնական աղբյուրն է։ Լճի մեծ մասը գտնվում է հիմնականում սերբերով բնակեցված Զուբին Պոտոկ մունիցիպալիտետում, ինչպես և երեք այլ տարածքներ նահանգի հյուսիսում: 
Գիշերը ցուցարարները վրաններ են տեղադրել՝ հսկելու բարիկադները։ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն իր հերթին փակել է գավառի մուտքը Կենտրոնական Սերբիայից դեպի հյուսիս գտնվող մեքենաների և հետիոտների համար։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: