ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
15 երկրներ վերացրել են իրենց երկիր մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են որոշ երկների կողմից COVID-ով պայմանավորված սահմանափակումները վերացնելու մասին։

Նոյեմբերի 30-ին Ավստրիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։
ԱՄԷ-ում COVID-19 համավարակի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները ս.թ. նոյեմբերի 7-ից վերացվել են, մասնավորապես՝
  • վերացվել են Աբու Դաբիի օդանավակայան ժամանողների համար բոլոր սահմանափակումները՝ թե պատվաստված, թե չպատվաստված ուղևորների համար,
  • վերացվել է հանրային փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, որոնց կրումը շարունակում է պարտադիր լինել միայն հիվանդանոցներում և բուժհաստատություններում:
  • վերացվել է առնվազն 14 օրվա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության պահանջը, որը կիրառվում էր Աբու Դաբիի էմիրությունում Ալ Հոսն (Al Hosn) հավելվածի միջոցով՝ հանրային վայրեր այցելելիս:
Եթե քաղաքացու մոտ ՊՇՌ թեստի պատասխանը դրական է եղել, ապա գործում է 5 օրով ինքնամեկուսացման պահանջը:
Դեկտեմբերի 1-ից Բուլղարիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։
2022թ․ դեկտեմբերի 1-ից Բելիզը վերացրել է կորոնավիրուսային համաճարակի կանխարգելմանն ուղղված՝ երկիր մուտք գործելու բոլոր պահանջները։
2022 թվականի հունիսի 11-ից հանվել են COVID-19-ով պայմանավորված Գերմանիա մուտքի գրեթե բոլոր սահմանափակումները։ Գերմանիա մուտք գործելու համար այլևս չի պահանջվում պատվաստման, ապաքինման հավաստագիր կամ թեստի բացասական պատասխան:
Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Գվատեմալայի օդային, ցամաքային և ջրային սահմաններով թույլատրված է։
Իտալիա մուտքի համար COVID 19-ի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի պահանջը հանվել է. մասնավորապես՝ այլևս չի պահանջվում ներկայացնել՝ dPLF փաստաթուղթ, պատվաստված/ապաքինված լինելու մասին տեղեկանք կամ բացասական թեստի փաստաթուղթ: Հանվել է նաև պատվաստված լինելու վերաբերյալ /կամ համարժեք/ տեղեկանքը (GreenPass) հանրային տրանսպորտում, հյուրանոցներում, ռեստորաններում, առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ներկայացնելու պահանջը:
2022 թվականի սեպտեմբերի 20-ից այլևս չի գործում Իսպանիայի Travel Health (SpTH) հարթակը՝ ինչպես կայքը, այնպես էլ բջջային հավելվածները, հետևաբար այլևս անհրաժեշտ չէ QR կոդ ներկայացնել Իսպանիա մեկնող օդանավ նստելիս կամ Իսպանիա ժամանելիս։ Սակայն օդային ճանապարհով Իսպանիա ժամանող բոլոր ուղևորների (բացառությամբ 12 տարեկանից ցածր ուղևորների և տրանզիտ չվերթներով ժամանողների) համար շարունակում է պարտադիր լինել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկի ներկայացնելը.
  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հավաստագիր։ Եթե պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալու օրվանից անցել է ավելի քան 270 օր, ապա անհրաժեշտ է ներկայացնել խթանիչով (booster) պատվաստման հավաստագիրը։
  • 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթ։
  • Առողջացումը հավաստող փաստաթուղթ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Կիպրոս բաց է:
Կիպրոս ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է:
Հունաստան ժամանող քաղաքացիների համար չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման փաստաթուղթ կամ COVID-19 մոլեկուլյար թեստի վերաբերյալ փաստաթուղթ:
Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Մեքսիկա թույլատրված է, COVID-19-ով պայմանավորված սահմանը հատելու սահմանափակումներ կամ ռեժիմի խստացումներ չկան։
Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։
Այս պահին Պորտուգալիա մուտք գործելու պարագայում պարտադիր չէ ներկայացնել COVID-ով վարակված չլինելու մասին թեստավորման հավաստագիր կամ COVID-EU պատվաստման մասին թվային հավաստագիր կամ COVID-ից բուժված կամ պատվաստված լինելու հավաստագիր։ Պարտադիր պահանջ է մուտքի արտոնագրի առկայությունը։ Ձեր ճանապարհորդության վերաբերյալ սահմանափակումների և պահանջների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ օգտագործելով առցանց online tool գործիքը:
Սլովակիա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ս․թ․ հունիսի 15-ից օտարերկրյա (ներառյալ ՀՀ) քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: