ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չլինի այնպես՝ ԼՂՀ-ն ինքնուրույն խաղա, բայց պատասխանատվությունը կրի Հայաստանը. Խալաթյանը՝ Արցախի պաշտոնյաների մասին

Իրավաբան, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի խոսքով՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի այն հայտարարությունը, որ Արցախը ցանկանում է՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով, քաղաքական առումով հափշտապ և անկշռադատ հայտարարություն է:

Հաշվի առնելով արտաքին քաղաքական բազմաբարդ իրավիճակը՝ դա չի բխում ո՛չ Հայաստանի և ո՛չ Արցախի շահերից: Միարժեքորեն որևէ գերտերության նախապատվություն տալը սեփական անվտանգության պաշտպանության համար ճամբարային մոտեցման դրսևորում է:

Հիշեցնենք՝ երեկ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել էր. «Ուղղակի միջազգային երաշխիքների տակ հասկանում եք՝ լավագույն տարբերակն այն է, որ նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուս խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը»:

«Այսօր Ռուսաստանը, ըստ էության, պարտություն է կրում ուկրաինական ճակատում՝ ունենալով ռազմատեխնիկական, տնտեսական և արտաքին քաղաքական լրջագույն խնդիրներ: Ռուս պաշտոնյաների խոսույթից երևում է, որ նրանք ևս վստահ չեն իրենց խաղաղապահ առաքելության հետագա շարունակության վրա, այսինքն՝ նրանք ևս զգուշավոր են այդ հարցում, որից հետևում է այն, որ մենք էլ պետք է ուշադիր լինենք ՌԴ-ի կողմից արվող յուրաքանչյուր հայտարարությանը: Ռուսական կողմն իրականում ի վիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը, որի արդյունքն են Փառուխի, Հին թաղերի և Խծաբերդի դեպքերը: Ռուս խաղաղապահների փաստացի թողտվության պատճառով կորցրինք մի շարք տարածքներ: Այս ամենը հաշվի առնելով՝ Արցախի ԱԳ նախարարն անում է նման հայտարարություններ, որը նշանակում է ջուրը գցել՝ Հայաստանի շահերի պաշտպանությանն ուղղված Ֆրանսիայի քայլերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Հարցին՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, թե հիասթափված են Արևմուտքից կրավորական անտարբեր քաղաքականության համար, և անհրաժեշտ են ավելի հիմնարար միջազգային երաշխիքներ՝ անվտանգային առումով, Խալաթյանը նշում է, որ դա Արցախի ղեկավարության ակնհայտ պրոռուսական դիրքորոշումն է, և նման հայտարարություն անելն առնվազն քաղաքական շտապողականության ու անզգուշության արդյունք է:

«Հարությունյանի այն մտահոգությունը, որ Արցախին պետք են անվտանգության ավելի հիմնարար միջազգային երաշխիքներ, միանշանակ ճշմարտություն է, սակայն եթե այդ հայտարարությունն արվում է այն ենթատեքստով, որ սույն միջազգային երաշխիքները նշանակում են Ռուսաստանին միանձնյա տրամադրել ՄԱԿ-ի մանդատը, այն էլ՝ անորոշ ժամանակով՝ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացման համար, նշանակում է միջազգային հողի վրա հոսանքին հակառակ ուղղությամբ գնալ»,- նկատում է նա:

Ըստ Խալաթյանի՝ հստակ տեսնում ենք, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ գտնվում է դաշնակցային սերտ հարաբերությունների մեջ, ունի համապատասխան իրավապայմանագրային բազա, ռուս-ադրբեջանական ուժեղացող ստրատեգիական տնտեսական համագործակցություն և, ի վերջո, Ռուսաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կապված է բավականին խոր պայմանավորվածություններով և իր միջազգային ծանր իրավիճակում ստիպված է միարժեքորեն պաշտպանել թուրք-ադրբեջանական շահերը, այդ թվում՝ նաև Անդրկովկասում:

«Ակնհայտ է՝ ՌԴ-ն Անդրկովկասում ունեցած իր ազդեցության գոտին կիսել է Թուրքիայի հետ, և այս ամենը տեսնելով՝ խոսել Ռուսաստանի՝ Արցախում դոմինանտության ամրապնդման մասին, կարելի է դիտարկել անխոհեմ քայլ, որը կարող է Արցախի համար շատ լուրջ բացասական հետևանքների տանել»,- ընդգծում է զրուցակիցը:

 

Վերջինիս դիտարկմամբ՝ ինչպես նկատում ենք, Արցախի քաղաքական էլիտան հակասության մեջ է գտնվում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետ, ինչը միմիայն բարդացնում է հայկական ազգային շահի առաջմղման գործընթացը. «Կարծես թե նախադրյալներ եմ տեսնում Արցախի և Հայաստանի միջև նոր բաժանարար գծերի առաջացման համար: Ի վերջո, անթույլատրելի է, որ Արցախն ու Հայաստանը գործնականում վարում են իրարամերժ քաղաքականություն: 1998 թվականի դեպքերը ևս Արցախ-Հայաստան անջրպետի գոյացման հետևանք էին: Իրավիճակն այսօրվա դրությամբ ևս վատթարանում է, դրա համար ՀՀ և ԼՂՀ իշխանությունների միջև պետք է լինի հստակ պայմանավորվածություն՝ միասնական օրակարգ ձևավորելու հարցում»:

Մենք կարող ենք Արցախից պահանջել Հայաստանի հետ կոորդինացված քաղաքականության վարում, ասում է Խալաթյանը: «ՀՀ կառավարությունը պետք է առաջին հերթին բացառի 5 հոգով 6 երգ երգելու մոտեցումը: ԼՂՀ իշխանություններն իրավունք չունեն ջուրը գցել ՀՀ իշխանության ջանքերն ու արված աշխատանքը՝ Արցախի հարցում որոշակի արդյունքի հասնելու ուղղությամբ: Եթե մեր իշխանությունները շարունակեն չնկատելու տալ նման հակաարևմտյան և պրոռուսական մեսսիջները, Արցախի հարցում կհանգենք աղետի»,- կարծում է նա:

Նրա համոզմամբ՝ Արցախի իշխանություններին պետք է բերել անկեղծության դաշտ, և հասկանալ, թե նրանք ինչպես են տեսնում Արցախի ապագան. «Դա կարևոր է հատկապես նրանով, որ ՀՀ-ն իր քաղաքական պատասխանատվության շրջանակը ճշգրտի: Պետք է ամեն բան ճշգրտվի, որպեսզի չստացվի այնպես՝ Արցախը ինքնուրույն խաղ է խաղում, սակայն ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Հայաստանը»:

armtimes.com

Նատալի Մկրտչյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: