ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սիլիկոնյան լեռներ․ ինչպես թվայնացնել տնտեսությունը

«Խելացի կառավարում», «խելացի տնտեսություն», «խելացի բանկային ու ֆինանսական համակարգ», «խելացի ենթակառուցվածքներ»․ Երևանում անցկացվող «Սիլիկոնյան լեռներ» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկված հիմնական թեմաներն են։ Կառավարությունում նախատեսում են թվայնացնել բոլոր ոլորտները։

էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ թվայնացումը ավելի մրցունակ ու արտադրողական  կդարձնի տնտեսությունը։ Պարզվում է՝ Հայաստանի տնտեսությունների 91 տոկոսը թվային առումով հասուն չէ ու, եթե դրանք թվայնացվեն, դրական փոփոխությունն ակնհայտ կլինի։ Համապատասխան հայեցակարգի նախագիծն արդեն պատրաստ է։

2․5-3 ժամի փոխարեն ռեստորանային բիզնեսում հաշվարկներն անել 10 րոպեում․ գործարար Դավիթ Երեմյանը սեփական օրինակով է բացատրում, թե ինչպես է թվայնացումը հեշտացրել իրենց կյանքը։ Մեկ քայլ էլ առաջ գնալով՝ նաև պատվերները ոչ թե գրիչով էին վերցնում, այլ այցելուն ինքն էր այփադով պատվեր գրանցում։ Այսպես և արագ է, և սխալվելու հավանականությունն է քիչ։ Խելացի առաջարկները հասել են նաև գյուղատնտեսությանը․
«Մենք ֆերմաներ ենք հիմնել Ջերմուկում և Տաշիրում։ Այնտեղ կառավարման պրոցեսում ակնհայտ է, թե ինչպես են smart տեխնոլոգիաները հեշտացնում և արդյունավետ դարձնում աշխատանքը։ Կարողանում ենք կենդանու մասին գրեթե ամեն տվյալ հավաքել։ Դա մեզ ճիշտ գործողություններով լավ արդյունքներ ստանալու հնարավորություն է տալիս։ Մենք գիտենք, թե որքան  կեր է ստանում կենդանին, առողջական ինչ վիճակ ունի»։
Ճկունություն, արագություն, արտադրողականության բարձրացում․ բիզնես ոլորտում  վստահեցնում են՝ թվային տնտեսությունը հեշտացնում է իրենց կյանքը։  Կառավարությունում նախատեսում են  թվայնացնել բոլոր ոլորտները։ էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ թվայնացումը մրցունակ ու արտադրողական  կդարձնի տնտեսությունը։ Պարզվում է՝ Հայաստանի ձեռնարկությունների 91 տոկոսը թվային առումով հասուն չէ, ու եթեդրանք թվայնացվեն, դրական փոփոխություններն ակնհայտ կլիեն։ Նախ կփորձեն հասկանալ, թե ինչ է  թվային տրանսֆորմացիան տվյալ  ընկերությունների համար, հետո նաև՝ ինչպես հասնել դրան։
Իսկ Հայաստանը, պարզվում է՝ տարածաշրջանում դարձել է տեխնոլոգիական կենտրոն։ Ապացույցն, ըստ ԲՏԱ նախկին նախարար, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի՝ տարվա ընթացքում  հիմնականում Ռուսաստանից Հայաստան այցելած ՏՏ ոլորտի մասնագետներն են։ Բայց ոլորտում նաև խնդիրներ կան․
«Հայաստանն իր առջև դրած խնդիրը՝ լինել տեխնոլոգիական կենտրոն, չենք կարող ասել, որ ամբողջապես, բայց այնուամենայնիվ գոնե տարածաշրջանային ձևաչափով կարողանում է իրեն դիրքավորել։ Այնուամենայնիվ, պետք է ասել, որ այնքան էլ հեշտ չէ կենտրոն լինել։ Պետք է նաև խոստովանել, որ Հայաստանում, որքան էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտը առաջատար է , այնուամենայնիվ, դրանց կիրառումը բիզնեսի ու հասարակության շրջանում ոչ այնքան բարձր մակարդակի վրա է»։
Մասնագետները փաստում են՝  թվային տնտեսությունում հաջողության հասնում են այն ընկերությունները, որոնք  իրականացնում են պետության պատվերը, կամ շուկայի պահանջը։ Դրա վառ օրինակը Իլոն Մասկն է, որը 2013 թ միավորեց էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունների առաջարկներն ու պրոդուկտ ստեղծեց շուկայի համար։ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն ընդգծում է՝ թվային տնտեսության օրակարգը տնտեսության արտադրողականության խթանման կարևորագույն գործիքներից է։ Կառավարությունը բիզնեսին առաջարկներ ունի․
«Բիզնեսի համար ապահովում ենք կապիտալի հասանելիություն։ Խոսքը լիզինգի ու վարկային միջոցների ծրագրի մասին է։ Երկրորդ ծրագիրը, որ շարունակում ենք իրականացնել՝ բարձրակարգ մասնագետների 20-70 տոկոս աշխատավարձն ենք սուբիսիդավորում։ Երրորդը՝ մեզ պետք է սահմանել թվային տնտեսության հայեցակարգային մոտեցումներ»։
Նախարարությունը այս տարվա ապրիլից մեկնարկած սարք-սարքավորումների թարմացման մոտ  100 մլն դոլարին համարժեք հայտ է ստացել։ «Թվային Հայաստան» ունենալու հայեցակարգի նախագիծը պատրաստ է, առաջիկայում այն շրջանառության մեջ կդրվի։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: