ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՊԱՏԳԱՄՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՓԱԿԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ազգային Ընդհանուր Ժողովի երրորդ օրուան երկրորդ կիսուն, Ուրբաթ, 9 Դեկտեմբեր 2022-ին, պատգամաւորները Ժողովին ներկայացուցին թեմերէն եկած իրենց առաջարկները, ինչպէս նաեւ լսեցին, քուէարկեցին ու վաւերացուցին բանաձեւի, ընտրական ու տնտեսական յանձնախումբերու զեկոյցները, ընտրեցին յառաջիկայ քառամեակին Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական Ժողովները եւ աւարտին լսեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պատգամը։

Հայրապետը իր պատգամին մէջ, առաջին հերթին, իր անսահման ուրախութիւնը յայտնեց՝ ի տես Ժողովի հեզասահ ընթացքին, որ ինքնին պերճախօս վկայութիւն է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովի ճամբով մեր հայրենիքին, եկեղեցւոյ եւ ազգային արժէքներուն ու իտէալներուն նկատմամբ մեր ունեցած յանձնառութեան, բծախնդրութեան եւ միասնական ոգիով առաքելութիւնը շարունակելու վճռակամութեան։ Հայրապետը իր խօսքին մէջ ըսաւ, թէ տարբերութիւններ կրնանք ունենալ, սակայն համազգային արժէքներու, մտահոգութիւններու, վտանգներու գծով ներելի չեն ո՛չ մէկ տեսակ ներքին լարուածութիւն, զգայնութիւն ու բեւեռացում՝ թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի եւ թէ Սփիւռքի մէջ։ Ազգային Ընդհանուր Ժողովը եկաւ տեսանելի կերպով արտայայտելու, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կոչուած է մեր ժողովուրդը համախմբելու սրբազան առաքելութեան շուրջ։ Ան իր գնահատանքը յայտնեց պատգամաւորներուն, որոնք ժողովուրդին կողմէ ընտրուելով եկան Անթիլիասի Մայրավանք եւ մասնակից դարձան Ազգային Ընդհանուր Ժողովի աշխատանքներուն՝ իրենց հետ բերելով ժողովուրդին ցաւերը, մտահոգութիւններն ու ակնկալութիւնները։

Հայրապետը իր պատգամին մէջ ընդգծեց՝ ըսելով, թէ որեւէ մէկ ժողով իր ճշմարիտ դիմագիծը ու հարազատ էութիւնը կը ստանայ ժողովէն ետք, երբ ժողովի ընթացքին արտայայտուած մտահոգութիւնները, արժեւորումները եւ որոշումները կեանքի վերածուին։ Յաճախ կրկնեցինք ու անձնապէս պիտի յիշեցնեմ, թէ կարեւոր տարբերութիւն կայ Կաթողիկոսարանին եւ Կաթողիկոսութեան միջեւ. Կաթողիկոսարանը կը գործէ ի սպաս Կաթողիկոսութեան. մէկը Անթիլիաս է, իսկ միւսը՝ ամենուրէք։ Կաթողիկոսութիւնը մեր թեմերն ու ժողովուրդն են։ Հոս կատարուած աշխատանքը թեմերու ճամբով պէտք է երթայ մեր ժողովուրդին եւ տուեալ միջավայրին համահունչ կերպով կեանքի պէտք է վերածենք։ Ուստի, պէտք է մտածել, թէ ինչպէ՞ս կարելի է աւելի գործօն կերպով թեմերը մասնակից դարձնել հաւաքական առաքելութեան, Կաթողիկոսարան-թեմ գործակցութիւնը առաւել եւս ամրացնելով, յայտնեց Սրբազնագոյն Կաթողիկոսը։

Շարունակելով իր խօսքը՝ Նորին Ս. Օծութիւնը ըսաւ, թէ Ազգային Ընդհանուր Ժողովի գումարումը վերյիշեցման առիթ է, թէ ինչ որ կը կատարուի Կաթողիկոսարանին կողմէ այստեղ ապրող միաբաններուն կամ Ազգային Կեդրոնական Վարչութեան կողմէ չէ որ կը կատարուի միայն, այլ՝ մեր թեմերուն, բարեկամներուն, բարերարներուն ու ազգայիններուն մասնակցութեամբ։

Աւարտին, Վեհափառ Հայրապետը անգամ մը եւս իր գնահատանքը յայտնեց Ժողովին եւ աղօթք բարձրացուց առ բարձրեալն Աստուած, որ ծաղկեցնէ, հզօրացնէ, լուսաւորէ եւ պայծառակերպէ հայ ժողովուրդին կեանքը՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մէջ, անսասան պահէ մեր եկեղեցին ու հայրենիքը այս դժուարին օրերուն, որպէսզի միասնական ոգիով կարողանանք շարունակել մեր առաքելութիւնը։

Ապա, ժողովականները, Հայրապետին գլխաւորութեամբ, միաձայնութեամբ երգեցին «Կիլիկիա» քայլերգը եւ Հայրապետական մաղթերգը։

Ստորեւ կը ներկայացնենք Ազգային Կեդրոնական Վարչութեան նորընտիր Կրօնական ու Քաղաքական Ժողովներու անուանացանկը.-

ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
1. Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան
2. Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյեան
3. Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան
4. Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան
5. Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան
6. Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան
7. Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան
8. Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան
9. Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեան
10. Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան
11. Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան
12. Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան
13. Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան
14. Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տօնոյեան
15. Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեան
16. Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեան
17. Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ
1. Ստեփան Տէր Պետրոսեան (Լիբանան)
2. Դոկտ. Մկրտիչ Մկրտիչեան (Լիբանան)
3. Դոկտ. Նորա Պայրագտարեան (Լիբանան)
4. Շահան Գանտահարեան (Լիբանան)
5. Յակոբ Հաւաթեան (Լիբանան)
6. Տիգրան Ճինպաշեան (Լիբանան)
7. Ալեք Մուրատեան (Լիբանան)
8. Արթիւր Նազարեան (Լիբանան)
9. Սեդա Խըտըշեան (Լիբանան)
10. Գրիգոր Մահսերեճեան (Արաբական Միացեալ Էմիրութիւններ)
11. Ռոստոմ Այնթապլեան (Ա.Մ.Ն. Արեւմտեան)
12. Յովսէփ Աւետեան (Իրան)
13. Կայծակ Զէյթլեան (Ա.Մ.Ն. Արեւմտեան)
14. Տոքթ. Տրդատ Մանկիկեան (Ա.Մ.Ն. Արեւելեան)
15. Հրաչ Յակոբեան (Սուրիա)
16. Տոքթ. Ժիրայր Պասմաճեան (Գանատա)
17. Տոքթ. Արմէն Տէրեան (Յունաստան)

tehranprelacy.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: