ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիեւի թշնամանքը Հայաստանից տեղափոխվեց Իրան

Ընդգծելով, որ արդեն բավական է երկու տարի տևած Ալիևի հռետորաբանությունները, Հարավային Կովկասի հարցերով մի փորձագետ ասել է.«Բաքու-Թուրքիա զորավարժությունների անցկացմամբ պարզ դարձավ, որ Ալիևը Հայաստանի հետ թշնամությունը վերածել է Իրանի հետ թշնամության»։

«ԻՍՆԱ»-ին տված հարցազրույցում Սալար Սեյֆ Ալ-Դինին վերլուծելով Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների անցկացումը, ասել է.«Իրանի հետ սահմանին գտնվող պաշտոնական Բաքուն (Թալիշի շրջանում) Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել «ՆԱՏՕ»-ի հսկողության ներքո, Իհարկե, սեպտեմբերին Իրանի ռազմական նախազգուշացումից հետո, որը մեսիջ էր Հայաստանի Սյունիքում ցանկացած արկածախնդրության վերաբերյալ, Ալիևը երկրորդ տարին հետ նահանջեց և սկսեց հակաիրանական հռետորաբանություն օգտագործել և մատնացույց անել անջատողականներին»։

Սեյֆ Ալդինին հստակեցրել է.«Իրանի ռազմական մուտքը Սյունիք՝ ՆԱՏՕ-ի «Թուրանի միջանցքի» նախագիծն իրականացնելու փորձի դեպքում, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումն է և հաստատ է, բայց ինչո՞ւ է Բաքուն վտանգված զգում իրեն, Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել Բաքու կամ ռմբակոծել այդ քաղաքը։ Իրանական ուժերի թիրախը Սյունիքն է, որտեղ եթե տեսնվեն Բաքվի զինվորներ ոչ մի խնդրի առաջ չի կանգնի»:

Կովկասի հարցերի այս ավագ փորձագետը նշել է.«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ իր խնամակալության տակ գտնվող երկրին պաշտպանելու հարցում Թուրքիայի պարտավորությունների մեջ ներառված չէ Հայաստանի տարածքը, հետևաբար այն, որ Իլհամ Ալիևը այդ զորավարժության համար նաև իր խնամակալին է հրավիրել, անտեղի է»:

Շարունակելով, Սեյֆ Ալ-Դինին նշել է.«Եթե Ալիևը կարծում է իվիճակի է օկուպացնել Սյունիքը հռետորաբանության փոխարեն թող գործի անցնի: Երկու տարի տևած հոխորտանքները բավական է, ավելի լավ է հռետորաբանության ու հայհոյանքների փոխարեն տղամարդու պես ասպարեզ իջնի: Պատերազմի առաջին իսկ շաբաթը Նախիջևանի Բիլեսավարի սահմանի փակվելով այս տարածաշրջանում ապրանքների վերջնական գները կբազմապատկվեն»:

Նա նույնպես հայտնել է.«Բոլոր դժվարությունների մասին Թեհրանում (Աստանայի նիստին) նախազգուշացվել է Էրդողանը, սակայն նա հստակ պատասխան չի տվել: Կարծում եմ, պետության առաջին անձի կողմից, որպես «քանի հազարամյա» երկրի սահման, Հայաստանի մասին խոսելը, բավականաչափ իմաստալից պատգամ է Բաքվի համար: Մնացած գործերը Ալիևի հնարքներն են՝ երկրի մթնոլորտը ռազմականացնելու համար»:

Հարավային Կովկասի Հարցերի փորձագետը հավելել է.«Ալիևը փորձում է ռազմականացված պահել իր երկրի մթնոլորտը, որպեսզի թաքցնի ֆինանսական կոռուպցիան և անհրաժեշտ թափանցիկության բացակայությունը։ Այս կերպ հպատակներից ոչ մեկը չի կարող հարցնել, թե ինչու այս երկրի նավթը ազգային չէ, ինչո՞ւ է ոսկու հանքերի արդյունահանումը մենաշնորհված Բրիտանիային և ինչո՞ւ են երկու իշխող ընտանիքների հետ առնչվող ընկերությունները  կլանում ու լափում մեծ պայմանագրերը»:

Սեյֆ Ալ-Դինին նույնպես ասել է.«Բաքվի ժողովրդի ուշադրությունը երեսուն տարի շեղել են Ղարաբաղի հարցով, մի քանի տարի էլ Սյունիքով ու Իրանով կշեղեն նրանց ուշադրությունը, որպեսզի թալանը շարունակվի և Անկարան ու Թել Ավիվը բավարարվեն զենքի վաճառքով»։

Կովկասի հարցերի ավագ փորձագետը նշեց.«Նախատեսված էր, որ այս օրերին  Ալիևը Սյունիքում լինի ու Հայաստանի հետ պատերազմի մեջ մտնի, սակայն դրա փոխարեն Իրանի սահմանին է տեսնվել, եթե սա նախանձից դրդված քայլ չհամարենք, կնշանակի, որ Ալիևը Հայաստանի հետ թշնամությունը վերածել է Իրանի հետ թշնամության: Սա ևս, մշտական սկզբունքի, մեկ նշան է.«Բաքուն (ներկայումս) բնածին թշնամի է, իսկ Հայաստանը՝ բնական դաշնակից»։

Իր արտահայտությունների վերջում Սեյֆ Ալ-Դինին հիշեցրել է.«Սպասվում էր, որ Ալիեւը գոնե քայլ կանի հռետորաբանությունը կյանքի կոչելու համար: Բացի այդ, Շահրիվարի զորավարժությամբ Իրանը մտադիր էր հստակ ուղերձ հղել Բաքվին սահմանները փոխելու փորձի տեսանկյունից, սակայն Արդաբիլ նահանգի հյուսիսում Բաքվի նոր զորավարժությունը Սյունիքում իրավիճակի փոփոխություն չի բերում։ Բայց Թուրքիայի և «ՆԱՏՕ»-ի հետ Բաքվի ներկայիս զորավարժությունը զուտ փոխադարձ գործողություն է, որն ապացուցում է Թեհրանի տեսակետները միջանցքի բնույթի և, Հայաստանից Իրան, հակամարտության տեղափոխման վերաբերյալ»:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: