ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Արևմուտքի պատկերացմամբ՝ խաղաղության հասնելու ուղին Արցախից ադրբեջանական և ռուսական զորքերի դուրսբերումն է և այնտեղ միջազգային ուժերի տեղակայումը․ քաղաքագետ

Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, օրենսդիր  մարմինների կողմից Ադրբեջանին դատապարտող բանաձևերի ընդունումից հետո Փարիզում գտնվող ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը Սենատի խմբակցությունների  ղեկավարների հետ հանդիպմանը և France 24 պետական ՀԸ-ին տված հարցազրույցում  նշել է՝ քանի որ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը  մինչև  2025 թ է, ուստի Արցախին անհրաժեշտ են անվտանգության ավելի հիմնարար երաշխիքներ: Բացի այդ, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ արցախցիների ինքնորոշման, անկախության իրավունքը սակարկման ենթակա չէ։ Դա հիմնավորված է հենց Ադրբեջանի պահվածքով, էթնիկ զտման  քաղաքականությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս այցը, ի՞նչ ակնկալիքներ  ունեք։

 
-Ես դրական եմ գնահատում Արցախի նախագահի այցը։ Կարծում եմ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևի ընդունումից հետո տրամաբանական է, որ Արցախի ղեկավարությունը արձագանքում է Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով ընդունված Ադրբեջանին դատապարտող նախագծին, որն ամբողջությամբ արտահայտում է հայ ժողովրդի շահերը, այդ թվում՝Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների և զարգացման համար բոլոր հնարավորությունների ապահովումը։

- Արդյոք իրատեսակա՞ն  է, որ Ֆրանսիան հիմա կարող է մեկնարկ տալ արցախահայության անվտանգության ապահովման համար միջազգային երաշխիքներ ձևավորելու գործընթացներին։

 
-Իհարկե իրատեսական է, շատ հնարավոր է, որ   միջազգային խաղաղապահների տեղակայման գործընթացի մեկնարկը տրվի արդեն 2023-ին։ Դրա մասին են բոլոր այն քայլերը, որ կատարվում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։ Խոսքը, ըստ էության, այն ծրագրի մասին է, որ Ֆրանսիան պետք է փոխարինի Ռուսաստանին Հարավային Կովկասում անվտանգային խնդիրներին վերաբերվող հարցերում։ Եվ դա չի սահմանափակվում միայն Հայաստանով և Արցախով, այլ վերաբերվում է նաև Աբխազիային և Հարավային Օսեթիային,Վրաստանին։ Բացի այն, որ Ֆրանսիան  լուրջ մտադրություն ունի՝ իր վրա վերցնելու անվտանգության երաշխավորի գործառույթը, նաև ջանքեր է գործադրում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների սերտացման հարցում։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը վաճառելու է իր էներգառեսուրսները Եվրոպային, որի համար Ադրբեջանը պարտավոր է գնալ բարեփոխումների իր երկրի ներսում  և Արցախի հարցի միջազգային կանոններով որոշման ճանապարհով։
-Բայց  մենք հակառակ պատկերի ականատեսն ենք։ Բաքվի՝ միջազգային կանոններով  գործելու փորձերը միայն իմիտացիա են, մասնավորապես՝ խաղաղության  պայմանագրի իր պատկերացումները դուրս են այդ չափանիշներից։ Նա տապալում է արևմտյան հարթակներում  ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ  հանդիպումները, մյուս կողմից՝ ՌԴ խաղաղապահներին է հերթական անգամ հեղինակազրկում․ Ադրբեջանը նախ՝ Լաչինի միջանցքն է  փակում  բնապահպանական   ստուգումների  պատճառաբանությամբ, ապա այդ ստուգումները  ներկայացնում է որպես իր տարածքի համար ընդերքօգտագործման  իրավունքի կիրառման իրավունք։

 
- Արևմուտքի համար Արցախը վիճելի տարածք է, և Ադրբեջանը չունի ինքնիշխանություն Արցախի վրա, ավելին՝ Արևմուտքը պահանջում է, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս բերի Հադրութի և Շուշիի տարածքից, սակայն ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ադրբեջանը հակված չեն այդ պահանջները ընդունելու և դրա համար փորձում են ստեղծել իրադարձություններ՝ արևմտյան միջնորդությամբ հանդիպումները չեղարկելու ահմար․ նոյեմբերին պիտի հանդիպեին ԱԳ նախարարները, դեկտեմբերին՝ Ալիևն ու Փաշինյանը և մինչև տարեվերջ պետք է կայացվեին քաղաքական լուրջ փոփոխություններ պարունակող   որոշումներ, սակայն, ինչպես տեսանք, չեղարկվեցին։ Այս գործընթացը տապալելու համար գետնի վրա ստեղծվում են, օրինակ, Լաչինի միջանցքի սադրանքներ, ստեղծում պատճառներ, որպեսզի խուսափեն կոնկրետ ժամանակացույցով հանդիպումներից և որոշում կայացնելու պարտավորություններից, այսինքն՝ կողմերը ձգձգում են ավելին ստանալու ակնկալիքով։ Ինչ վերաբերվում է խաղաղության պայմանագրի ճակատագրին, թե ինչպիսին է լինելու, դրա մասին տեղեկատվությունը խիստ սահմանափակ է, սակայն ակնհայտ է՝ Արևմուտքը պահանջում է Արցախից ադրբեջանական և ռուսական զորքերի դուրսբերում և այնտեղ միջազգային ուժերի տեղակայում։ Սա է Արևմուտքի գլխավոր նպատակը և խաղաղության հասնելու պատկերացրած ուղին։ Հայտնի է, որ ՌԴ-ի քաղաքականությունը Արևմուտքի կողմից որակվում է որպես սադրիչ և արցախյան հակամարտության մեջ նրա դերակատարումն ընկալվում է որպես կոնֆլիկտը շարունակական պահպանելու, արյուն հեղելու քաղաքականություն, հետևաբար՝ բացառվում է խաղաղության հասնելու հնարավորությունը ՌԴ-ի գործուն մասնակցությամբ։ Ժամանակին որոշ փորձագետներ, նաև պետական գործիչներ կարծում էին, որ Արևմուտքը  կհաշտվի իրողության հետ, որ 2020-ի պատերազմում ՌԴ-ն միակողմանի, առանց համանախագահների հետ համաձայնեցնելու զորքերը տեղակայեց Արցախում, որ հնարավոր կլինի հասնել ինչ-որ մի կոնսենսուսի, այդ հույսերը չարդարացվեցին և այդպես էլ որևէ կոնսենսուս չեղավ։ Ուստի՝ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն այս իրողությունները և Արևմուտքի առաջարկները ընդունելու համար իրենց քաղաքականությունը ռեալ փոխեն, սակայն մեր իշխանությունները դեռևս չեն կարողանում դուրս գալ  ՌԴ քաղաքականության ազդեցությունից։  

-Սենատի բանաձևը, սակայն, պարտադիր իրավական ուժ չունի, քանի դեռ  գործադիրը չի հաստատել և անհայտ է նրա ճակատագիրը, իսկ գործադիրը  առանձնապես չի շտապում  վավերացնել այն։

 
-Քաղաքական ճանապարհային քարտեզի հարց է, թե երբ Ֆրանսիան կորոշի վավերացնել այն։ Դա գլխավորապես կախված է Ադրբեջանի պահվածքից։ Եթե վերջինս կամավոր չընտրի այն ճանապարհը, որ ակնկալվում է  ԵՄ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից, ապա կարող են կոշտ մեխանիզմներ գործի դրվել, այն, ինչ ներկայացված է բանաձևի մեջ։ Սենատի որոշումն իրականում սուր է՝ կախված  Ադրբեջանի կառավարության գլխին։

 -ԵՄ-ն որոշեց դիտորդական առաքելությունը երկարաձգել Հայաստանում։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։


-Ի սկզբանե կար հստակ և կուռ պատկերացում, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ,  և ԵՄ դիտորդական առաքելությունը կփոխարինվեր միջազգային խաղաղապահ ուժերով, սակայն տեսանք, որ տարբեր միջադեպերի միջոցով, հատկապես Ադրբեջանի, ՌԴ-ի ջանքերով՝ տապալվեց այս ճանապարհային քարտեզը։ Այնուամենայնիվ, բոլորս տեսանք, որ այս երկու ամսվա ընթացքում սահմանին լուրջ միջադեպեր, բախումներ չեղան, իսկ հիմա այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը դիմում է սադրանքի Լաչինում քաղաքացիական անձանց միջոցով, արդեն իսկ նշանակում է, որ նրանք զգուշանում, վախենում են ուժ գործադրել։ 

 
Թամարա Ղազարյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: