ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն իր զորքերը հետ չի քաշելու, մինչև ճնշում չլինի իր վրա. Իսկ Մոսկվան Ադրբեջանին է պաշտպանում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը:

Պարոն Գալիչյան, երեկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ իրենք կցանկանային տեսնել սահմանը որքան հնարավոր է շուտ սահմանազատված, կցանկանային տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան և կարողանան նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ: Դուք որ չափով եք կարևորում սահմանազատման գործընթացում միջազգային հանրության և ԵՄ-ի դերը:
Կարճ ժամանակում հնարավոր չէ սահմանազատում, սահմանագծում իրականացնել, բայց կարող ենք նախնական հասնել այն նպատակին, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, և վերջինս դուրս բերի իր զորքերը մեր ինքնիշխան տարածքներից, վերադառնա 1991-ին հաստատված սահմանների վրա, նոր դրանից հետո մենք կարող ենք սկսել սահմանագծման ու սահմանազատման մասին խոսել: Մինչ այդ ընդհանրապես հնարավոր չէ այդ մասին խոսել, քանի որ ադրբեջանցի զինվորը կանգնած է մեծ հողի վրա: Եթե մենք սկսենք սահմանագծում անել այսօրվա պայմաններում, ուրեմն մենք ընդունել ենք, որ այն տարածքները, որ Ադրբեջանը վերցրել է մեր սուվերեն տարածքից, իրենն են: Մենք դա չենք կարող ընդունել: Ումեմն մինչև Ադրբեջանը չվերադառնա 1991-ի իր սահմաններին, մենք ոչ մի քայլ չենք կարող անել դեպի խաղաղություն: Իրեբնք էլ չեն կարող անել: Դա նախապայման է սկսելու որևէ խաղաղության կամ սահմանագծման մասին խոսել: Եթե թշնամին մտել է քո տարածք ու ասում է՝ արի սահմանազատում անենք, դրանով ինքն ասում է՝ սրանք իմն են, ես արդեն վերցրել եմ: Մինչև եվրոպացիներն ու ամերիկացիները ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա, որ վերադարձնի մեր տարածքները, մենք չենք կարող որևէ գործընթացի մասնակցել: Ալիևն էլ շտապեցնում է, որ սահմանազատումն սկսենք ու ինքն ասի, ես այստեղ կանգնած եմ, սա իմ սահմանն է:
Այսինքն Եվրոպան ու Արևմուտքը ոչ թե սոսկ պետք է հայտարարություններով հանդես գան, այլ կոնկրետ ճնշում պետք է գործադրեն Ադրբեջանի վրա:
Այո, հայտարարությունները ոչ մի օգուտ չեն տալիս: Ադրբեջանն ասում է՝ այո, ես համաձայն եմ խաղաղությանը, բայց նույն ժամանակաընթացքում ճանապարհներ է կառուցում, բունկերներ է կառուցում Ջերմուկում իրենց գրաված տարածքում: Իրենց ասածն ու արածը իրար չեն համապատասխանում: Երբեմն Ալիևը հիմարություններ է դուրս տալիս՝ ասելով, թե ինքը հնադարյան, միջնադարյան քարտեզներ ունի, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի սահմանները: Այդպիսի բան գոյություն չունի:
 Այսինքն պետք է Ադրբեջանի ագրեսիային հստակ գնահատական տրվի և դրա իրավական ու քաղաքական գինը սահմանվի:
Ադրբեջանը պետք է հասկանա, որ այդ տարածքներից պետք է դուրս գա, բայց ես համոզված եմ, որ նա իր զորքերը հետ չի քաշելու, մինչև ճնշում չլինի իր վրա կամ Արևմուտքի կողմից, կամ մեր բանակի կողմից, եթե կարողանանք արագ վերականգնել մեր բանակը և հետ գրավել մեր հողերը:
Կարծում եք, որ մինչև Ադրբեջանը չվերադառնա իր սահմաններին, որևէ կերպ չպե՞տք է սկսել սահմանազատման գործընթացը
Այո, որովհետև ոչ մի կերպ մենք չենք կարող ընդունել, որ ադրբեջանցին մեր հողի վրա կանգնած, մենք իր հետ պետք է բանակցություն սկսենք: Պատկերացրեք, եթե տունդ գող է մտել, ոստիկանություն ես կանչում, որ գողին տնիցդ հանի, հետո նոր տեսնի, թե ինչ է արել գողը, պատժի նրան, թե ոչ: Եթե գողը քո սենյակում նստած է, դու չես կարող որոշում կայացնել:
Իսկ ի՞նչ քարտեզներ պետք է լինեն սահմանազատման հիմքում:
Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները 1991 թվականի քարտեզների սահմաններով են անկախացել: Դրանով նրանք ընդունել են, որ դրանք են սահմանները, և ՄԱԿ-ն էլ դա է համարել որպես պետական սահմաններ: ԴՐանք նախկինում ներքին վարչական սահմաններ էին, որոնք դարձել են միջազգային սահմաններ: Նախ պետք է վերադառնան այդ սահմաններին, հետո նոր խոսենք սահմանագծման մասին: Որովհետև մենք այստեղ ասելիք ունենք, մեզնից ապօրինի կերպով տարածքներ են տրվել Ադրբեջանին՝ Քրդստան ստեղծելու պատրվակով: Հետո վերացել է այդ պատրվակը, բայց հողերը չեն վերադարձրել: Սա արդեն սահմանագծման ժամանակ քննարկելու թեմա է:
Բացի Արեւմուտքից, Ռուսաստանը եւս չպե՞տք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ վերադարձնի մեր տարածքները:
Ռուսաստանը ոչինչ չի անում, բոլորս գիտենք դա: ռուսաստանն ավելի շատ պաշտպանում է Ադրբեջանին:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: